Վայոց Ձոր

Հայաստանի հարավ տանող միջպետական ճանապարհն անցնում է Վայոց Ձորի մարզի մի քանի համայնքներով: Հենց այդ ճանապարհի երկու կողմերում իրարից ոչ հեռու կարելի է նկատել աղբանոցներ, շինարարական և մետաղի  թափոններ: Մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ իրենց համայնքի բնակիչները մեղավոր չեն ճանապարհի կողքերին թափված աղբի համար: Հարցին, թե այդ դեպքում որտեղից է գոյացել աղբը, բոլորի պատասխանը մեկն է՝ չգիտենք:_SAM0954.JPG

Վայքի քաղաքապետարանը ստեղծել է «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որին տարեկան վճարելով 7 մլն 200 հազար դրամ, լուծում է քաղաքի աղբահանության խնդիրը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը, Վայքում շաբաթական երեք անգամ աղբի մեքենա է շրջում և հավաքում բնակիչների գոյացրած թափոնները: Քաղաքի հիմնական աղբանոցը գտնվում է Վայքից մոտ 2.5 կմ հեռավորության վրա: Օրեցօր ավելացող աղբից միակ ազատման միջոցն այրելն է:

Վայոց Ձորով անցնող միջպետական ճանապարհին են գտնվում նաև մի շարք առևտրի և սննդի կետեր, որոնց կողքով հոսում է Արփա գետը: Ի տարբերություն այլ մարզերի՝ պետք է նշել, որ այստեղ գործող սննդի օբյեկտները գրեթե չեն աղտոտում գետը. Հարակից տարածքներում տեղադրված են աղբամաններ, որոնց մեջ հավաքված աղբը, ըստ առևտրականների, աղբատար մեքենան հավաքում է:IMG_8631.JPGIMG_8608.JPG_SAM0904.JPG

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s