ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենալավ բանը

Լուսավոր ու շքեղ տան մեջ իր խարտիշահեր ու կապուտաչյա դստեր հետ  ապրում  էր  մեծահամբավ մի իմաստուն: Տան ձեղնահարկում մի փակ սենյակ  կար: Ողջախոհ գիտունն այնտեղ պահում էր  աշխարհի ամենալավ բանը: Հետաքրքրասեր դստրիկը  փափագում էր  մտնել առեղծվածային սենյակը, սակայն հայրը մերժում էր. աղջիկը դեռ փոքր էր: Երբ աղջիկը դարձավ  կենսաթրթիռ ու նրբագեղ մի օրիորդ, հայրը ինքնակամ հանձնեց նրան գաղտնարանի բանալին: Աղջիկը սրտատրոփ բացեց դուռը: Դափ-դատարկ սենյակում դրված էին ճախարակ, իլիկ ու մի բաց գիրք:  Հուսախաբ աղջիկն արցունքոտ աչքերով գնաց հոր մոտ: Իմաստուն հայրն ասաց.

-Ճախարակն ու իլիկը աշխատանքն են,  գիրքը` ուսումը: Դրանցից լավ բան չկա աշխարհում:  Ամեն լավ բանի մարդը հասնում է տքնաջան աշխատանքի ու գիտության շնորհիվ:

Առաջադրանքներ

Ի՞նչ գիտես ճախարակի ու իլիկի մասին, ի՞նչ գործիքներ են դրանք:

Ճախարակ թել մանելու գործիք է։

Ճախարակ(ջահրա)

Ճախարակ թել մանելու գործիք։ Բաղկացած է թեք ոտքերով պատվանդանի վրա ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Թևերի վրա փաթաթված կպրած թելով առանցքի վրա ամրացված շուռտվիկի միջոցով գործի դրվող անվի պտույտը փոխանցվում է իլիկին։ Ճախարակով մանում էին ցանկացած բարակության և ոլորման աստիճանի թել։ Այժմ ճախարակը օգտագործվում է հազվադեպ։

Իլիկը Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք:

Ձևակերպիր մի միտք, աֆորիզմ աշխատանքի մասին:

Աշխատանքը կյանքի ժամացույցի զսպանակն է. կարելի է հոգնել նրանից, բայց ավելի շուտ` հոգնել ծուլությունից:

Դուրս գրիր տեքստից  բարդ և ածանցավոր  բառերը և դրանցով կազմիր բառակապակցություններ:

կապուտաչյա աղջիկ

Գրիր  շարադրություն  «Ամենից  լավ  բանը» վերնագրով:

Իմ համար ամենալավ բանը դա ծնողներս են։Քանի որ նրանք իմ համար անում են ամեն ինչ որպեսզի ես ինձ լավ զգամ։Դուրս գալով իրենց սահմաներից անում են ամեն ինչ։ fgfg

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s