Կոմիտասի կերպարը Մուշեղ Գալշոյանի պատմվածքում

Ես կարդացի Մուշեղ Գալշոյանի <<Սպասում>> պատմվածքը։ Ինձ դուր եկավ Կոմիտասի կերպարը։ Ըստ պատմվածքի՝ Կոմիտասը շատ բարի է, գեղեցիկ և շատ համբերատար։ Մի ձմռան ցուրտ օր նա 4-5 ժամ սպասեց դրամապանակը կորցրած աղջկան։ Ոչ միայն սպասեց, այլև տեսնելով դրամապանակի աղքատությունը՝ նա իր կողմից ավելացրեց ևս 100 ֆրանկ։ Երբ դրամապանակի տերը վերադարձավ նրա հետևից, Կոմիտասը շատ զարմացավ տեսնելով, որ տերը կին է, նա նույնիսկ հուզվեց։ Տեսնելով կնոջը՝ նա մոտեցավ և հարցրեց, թե ինչ է կորցրել, այնուհետև տվեց դրամապանակը։ Այդ նույն օրը, երբ տեսավ, որ սայլակի մեջ դաշնամուր են տանում, հիշեց իր դաշնամուրը և կյանքը առանց իր նվագարանի չէր պատկերացնում։ Նա նույնիսկ իր գրպանում սկսեց նվագել։ Դեկտեմբերյան այդ նույն օրը, երբ հյուրանոցից դուրս է գալիս տեսնում է մի պատանու, ով ամսագրեր է վաճառում։ Նա մտադրություն չուներ գնելու ամսագիրը, բայց երբ այդ պատանին վազելով մոտեցավ Կոմիտասին և խնդրեց գնել ամսագիրը, նա հասկացավ որ այդ պատանին մրցած է և սոված, նա որոշեց օգնել տղային ու գնել այն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s