Երաշտ

Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն՝ չորացման։

Երաշտը ՀՀ֊ ում

ՀՀ-ում երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Մթնոլորտային երաշտի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Երաշտի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է, խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները։ Հաճախ հողային երաշտին նախորդում է մթնային երաշտը։ Երաշտը լինում է տարվա բոլոր սեզոններին։

Առավել վտանգավոր երաշտներ

Առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամառային-աշնանային երաշտները։ Ամառային երաշտների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30 °C-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից, տևողությունը ԱպարանիԼոռու դաշտերումԱշոցքի սարահարթումԿոտայքի սարավանդում՝ 40-50, Սևանի ավազանումՇիրակի դաշտում՝ 70-90, Թալինի սարավանդումՍիսիանում՝ 110-120, Արարատյան դաշտումՎայոց ձորումՄեղրիում130-150 օր է։ ՀՀ-ում Երաշտը դիտվում է անգամ լեռնային արոտավայրերում։ Մթնային Երաշտները գրեթե ամեն տարի դիտվում են Արարատյան գոգավորությունումՎայոց ձորումՍյունիքում մինչև 1500-1600 մ, Լոռի-Փամբակում, Աշոցքի սարահարթում՝ մինչև 1000 մ բարձրություններում։

Վերջին 50 տարիներին ՀՀ-ում առավել սակավ տեղումներ դիտվել են 196119621965197119801985198919982000 թվականներին։ Գարնանային ուժեղ երաշտ դիտվել է 1961թվականին, ամառային՝ 19561961 թվականին, աշնանային՝ 19521964 թվականին, ձմեռային՝ 19551958, 1961, 1989, 2000 թվականներին, առավել բարձր ջերմաստիճաններ՝ 1998, 2000 թվականներին (2000 թվականին Արարատյան դաշտում 37 օր օդի ջերմաստիճանը գերազանցել է 36 °C-ից, 22 օր՝ 38 °C-ից)։

Երաշտի կանխումը

Երաշտը կանխելու համար կիրառվում է ագրոտեխնիկա և հողաբարելավման միջոցառումների համալիր՝ հողի նախացանքային մշակում, պարարտացում, դաշտերում ձյան կուտակում, ոռոգում և այլն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s