Ծովային և Ցամաքային ամենախոշոր կենդանիները

28-264x400

Աշխարհի ամենամեծ կենդանին կապույտ կետն է: Նրանց անվանում են նաև երկնագույն կետեր, երկարությունը 30 մետր է, իսկ կշռում են նրանք 180 տոննա: Միայն կապույտ կետի լեզուն 2 տոննա է կշռում՝ ճիշտ այնքան, որքան ասիական 1 փիղը, իսկ սիրտը 1 փոքր ավտոմեքենայի չափ ունի ու կշռում է 600 կգ:

Նա կարող է սուզվել մինչև 540 մետր ու մնալ ջրի տակ ընդամենը 20 րոպե: Կապույտ կետերը կարող են հաղորդակցվել 1500 կմ հեռավորության վրա լողացող իրենց ցեղակիցների հետ: Իսկ նորածին ձագի երկարությունը 9 մետր է, կշռում է այն 2 տոննա:
Ջրային այս հսկան սնվում է միայն ծովային փոքրիկ կենդանիներով՝«կրիլ» անվամբ, որի օրական չափաբաժինը 3 տոննա է:

250px-Elephant_near_ndutu

Իսկ ցամաքում ապրող ամենախոշոր կենդանին աֆրիկական փիղն է: Այս փղերի արուների երկարությունը մոտ 7,5 մետր է, բարձրությունը՝ 3,5 մետր, իսկ քաշը գերազանցում է 6 տոննան:

Աֆրիակական փղերի 500-600 հազար տեսակ կա ամբողջ աշխարհում: Նրանք աշխարհի այն միակ չորքոտանին են, որոնց բոլոր 4 ոտքերը միևնույն չափսերի են:
Հասուն աֆրիկյան փղի 1 ականջը կշռում է 85 կգ: Օրական նրանք ուտում են 300 կգ խոտ ու ծառի տերև, օգտագործում 270 լիտր ջուր: Ապացուցված է, որ այս փղերի ինտելեկտը հավասարազոր է մարդու ինտելեկտին:

Ամբողջ աշխարհում փղերը միակ կենդանիներն են, որոնք տարվա մեջ իրենց սատկած հարազատներին հարգելու օր ունեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s