Հայ ժողովրդի էթնոգենեզ(հայ ժողովրդի ձևավորումը)

Նախապատմություն

Մ.թ.ա. 2492֊մ.թ.ա. 590

Հայ ժողովուրդի ծագումը

Ցեղային միություններ և պետական կազմավորումներ

Վանի թագավորություն

Մեծ Հայք

Մ.թ.ա. 590֊մ.թ. 428

Երվանդունիների թագավորություն

Փոքր Հայք,Ծոփք և Կոմմագենե

Արտաշեսյանների թագավորություն

Արշակունիների թագավորություն

Քրիստոնեության ընդունում

Ավատատիրության հաստատում

Գրերի գյուտ

Միջնադար

428֊1375

Պարսկա֊Բյուզանդական տիրապետություն

Արաբական տիրապետություն

Բագրատունիների թագավորություն

Վասպուրական

Վանանդ,Լոռի և Սյունիք

Կիլիկիայի հայկական թագավորություն

Զաքարյան իշխանապետություն

Օտար տիրապետություն

1375֊1918

Կարա֊Կոյունլուներ և Ակ֊Կոյունլուներ

Թուրք֊պարսկական տիրապետություն

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում

Հայոց ցեղասպանություն

Հայկական սփյուռք

Ժամանակակից պատմություն

1918֊ներկա

Հայաստանի Առաջին Հանրապետություն

ՀԽՍՀ

Արցախյան ազատամարտ

Հայաստանի Հանրապետություն

Արցախի Հանրապետություն


Հայերի ծագման մասին կան շատ ավանդազրույցներ

Հայկական ավանդաղրույց։Հայկ և Բել,Հունական ավանդազրույց,արաբական,վրացական,հինեբրայական(հրեական) և կա ներկայումս ընդունված տեսակետ։

Հրեական ավանդազրույց

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

Ներկայումս ընդունված տեսակետ

Հայ ժողովրդի ձևավորման հիմնական միջուկը կազմում են այսպես կոչված <ՈՒրարտական> կամ Հալդյան (Հայկյան) ցեղերը, որոնց հետ միասին մեծ ներդրում ունեն նաև նախասկյութական Սպարդաներ կոչվող ցեղերը (Սիսակյան կամ Սյունիների նախարարական տունը), որոնք ըստ Հերոդոտոսի (մ.թ.ա. 5-րդ դար) և Դիոդոր Սիցիլիացու (մ.թ.ա. 90-ից 30-ական թթ) Արաքս գետի շրջակայքից գաղտել են հյուսիս՝ Այսրկովկասյան տարածքներ։ Ըստ Մովսես Խորենացու վկայության. Հալդյան /Հայկյան/ ցեղերը, բացի ազգն Հայոց ինքնանվանման (իրենց նախասկիզբ և գլխավոր աստվածություն համարվող Հայկ /Հալդի/ նահապետի անունից), այլազգիների կողմից՝ Հայոց արքա Արամի /Արամե ՈՒրարտացի/ սերունդներին կոչել են նաև ազգն Արամյան։
Մուշքերը (Մոկաց նախարարական տունը) Հայ ժողովրդի ձևավորման մեջ այնքանով իրեն ներդրումն ունի, ինչքանով ցանկացած Հայկական լեռնաշխարհի ցեղախմբերը. ինչպիսիք են՝ Կուտիները (Կադմյանների նախարարական տունը), Սայսպերները (Ասպետունիք նախարարական տունը), Դիաուխիները (Դիմաքսյան նախարարական տունը), Մարդերը (Մարդպետունի նախարարական տունը), Մատիենները (Ամատունիք նախարարական տունը), Խուռիները (Խորխոռունիք նախարարական տունը) և այլն, իսկ ինչ վերաբերվում է Փռուգիացիներին, ապա նրանք պատմության ասպարեզ են եկել Տրոյական պատերազմի ժամանակ (այսինքն մ.թ.ա. 13-ից 12-րդ դարերում) և հիշատակվում են Տրոյայի դաշնակից Փոքր Ասիական ցեղերի կազմում, հետևաբար ոչ թե Հայկական էթնոսին պետք է ծագեցնել Փռուգիացիներից, այլ հակառակը՝ նրանց ձևավորման գործընթացը Հայկական լեռնաշխարհից։Մուշքերը (Մոկաց նախարարական տունը) Հայ ժողովրդի ձևավորման մեջ այնքանով իրեն ներդրումն ունի, ինչքանով ցանկացած Հայկական լեռնաշխարհի ցեղախմբերը. ինչպիսիք են՝ Կուտիները (Կադմյանների նախարարական տունը), Սայսպերները (Ասպետունիք նախարարական տունը), Դիաուխիները (Դիմաքսյան նախարարական տունը), Մարդերը (Մարդպետունի նախարարական տունը), Մատիենները (Ամատունիք նախարարական տունը), Խուռիները (Խորխոռունիք նախարարական տունը) և այլն, իսկ ինչ վերաբերվում է Փռուգիացիներին, ապա նրանք պատմության ասպարեզ են եկել Տրոյական պատերազմի ժամանակ (այսինքն մ.թ.ա. 13-ից 12-րդ դարերում) և հիշատակվում են Տրոյայի դաշնակից Փոքր Ասիական ցեղերի կազմում, հետևաբար ոչ թե Հայկական էթնոսին պետք է ծագեցնել Փռուգիացիներից, այլ հակառակը՝ նրանց ձևավորման գործընթացը Հայկական լեռնաշխարհից։
Արամեացիներ (ՈՒրումեացիներ) կոչվող ցեղերը սեմական լեզվաընտանիքին պատկանող քոչվոր անասնապահ ցեղեր են, որոնք դուրս գալով իրենց բնօրրանից՝ Արաբական թերակղզուց, աստիճանաբար (հատկապես մ.թ.ա. 12-ից 11-րդ դարերում) ողողեցին Բաբելոնը, Միջագետքը, Հրեաստանը, Ասորիքը և Փյունիկիան։ Նրանք Աքքադական արձանագրություններում հիշատակվում են «արամե կամ ուրմե» (քոչվոր) ընդհանուր անունով և մ.թ.ա. 1-ին հազարամյակին առանձնապես արամեացվեցին Ասորիքն ու Հյուսիսային Միջագետքը (նախկին Միտանի պետության տարածքները, որտեղ բնակվում էին Խուռիներ կամ Սուբարիներ կոչվող Հալդյան /Հայկյան/ ցեղերին ազգակից ցեղախմբերը), հետագայում՝ մ.թ.ա. 11-ից 8-րդ դարերում այդ երկրամասերը նրանց անունով կոչվում էր Արամ կամ ընդհանրական՝ Արմի-Շուպրիա։ Այսինքն՝ Արամեացիների անվանումն ու ազգային պատկանելությունն ընդհանրական ոչ մի կապ չունի հայ ժողովրդի էթնոսի /բացառությամբ Սուբարիների/ ծագման ու Արմեն կամ Արմյան անվանման հետ և լոք անվանական նմանության շահարկում է։


Հարցի ներկայիս կարգավիճակ
Ներկայումս ժողովրդի էթնոգենեզը ուսումնասիրելու համար օգտագործում են գենետիկան,լեզվաբանությունը և հնէաբանությունը։

Պատմական աղբյուրներ

Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը, որտեղ նշվում է «Արմինա», հին պարսկ.՝ Arminaտեղանունը։

Արմենիա անվանումն առաջինը հիշատակում է Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը (մոտ մ.թ.ա. 520 թ.)։ Հայերի ավելի հին լինելու մասին վկայում է այն փաստը, որ եռալեզու Բեհիսթունի արձանագրությունում հին պարսկ.՝ Armina և էլամերեն Har-mi-nu-ia հանդիպում են աքադերեն հատվածի այն հատվածներում, որտեղ նշվում է U-ra-aš-ṭu, այսինքն Ուրարտու, որ նշանակում է որ «Արմենիա» և «Ուրարտու» անվանումները նույն անվանումն են տարբեր լեզուներով։ Հետագայում հայերը հիշատակվում են մի շարք այլ աղբյուրներում, օրինակ Հերոդոտոսի մոտ հանդիպում ենք.

Aquote1.png

Հայաստանի մասին մեծ քանակությամբ տեղեկություն է հաղորդում Քսենոֆոնը (մ.թ.ա. 4-րդ դար) և Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար). վերջինս մեծ ճշգրտությամբ նկարագրել է Հայաստանի աշխարհագրությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s