Հոգեբանություն

Հոգեբանություն, (հին հուն.՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն) գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին։b7ef8a11788426c91fcfdab7e933c96d

Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16֊րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։

20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին։

«Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել է Գոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին։ Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը:

Օտար լեզուներից շատերում «հոգեբանություն» գիտությունը կոչվում է «փսիխոլոգիա»: Այս բառը հունարեն ծագում ունի: Հին հունարենում «փսյուխե» նշանակում է «հոգի», իսկ լոգոս` «խոսք, բան», այլ խոսքով` ասելիք, գիտություն: Այս բառերի թարգմանությունն արդեն հուշում է հոգեբանության առավել ընդհանրական և համառոտ սահմանումը. հոգեբանություն, այսինքն` խոսք հոգու մասին:

Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, այսպես, օրինակ`

  • ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
  • ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
  • բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s