Հույզեր

Հույզը (լատ.՝ emoveo՝ ցնցում, անհանգստացում), միջին տևողությամբ հոգեբանական գործընթաց է, որն արտացոլում է սուբյեկտիվությունըգնահատող վերաբերմունք՝ գոյություն ունեցողի կամ հնարավոր իրավիճակների և օբյեկտիվ աշխարհի նկատմամբ: Հույզերը բնութագրվում են հետևյալ բաղադրիչներով՝ անհանգստություններով կամ հոգեկանում հույզերի զգացողության գիտակցմամբ, գործընթացներ՝ նյարդային համակարգում կատարվող իրադրությունով՝ էնդոկրին համակարգ, շնչառական, մարսողական և օրգանիզմի մնացած համակարգով, հույզերը արտահայտիչ են նաև դեմքի վրա: Հույզերը տարբերվում են մյուս տեսակի հուզական գործընթացներիցԱֆֆեկտզգացմունք և տրամադրություն:

2016CA_Emotions_458330963.png

Հույզերը հոգեկան երևույթների շրջանակներում հանդիսանում են կարևորագույն բարդ գործընթացներ, որոնք զուգակցվում են հոգեկան բոլոր երևույթների հետ: Հույզերը ունի առաջացման սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ:

Հույզերը արտահայտում են սուբյեկտի վերաբերմունքը շրջապատող աշխարհի օբյեկտների և սուբյեկտների նշանակելի լինելու նկատմամբ: Այն պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձևն է. հույզերը սուբյեկտի համար ազդակ են հանդիսանում արտաքին օբյեկտների կարևորությունը գնահատելու համար և դրդում են ուղղելու իրենց գործունեության ուղղվածությունը: Հույզերը արտացոլում են սուբյեկտի վերաբերմունքը աշխարհի և ինքն իր նկատմամբ, պահանջմունքների բավարարված կամ անբավարարված լինելը նաև ապագայում դրանցբավարարվածության հնարավոր և անհնարին լինելը։

Հույզը երբեմն նշանավորվում է որպես զգացմունք (feeling), որը մոտիվացնում է, կազմակերպում և ուղղորդում ըմբռնումը, մտածողությունը և գործողությունը:

Հույզը մոտիվացնում է: Այն մոբիլիզացնում է էներգիան: Այդ էներգիան որոշ դեպքերում սուբյեկտի համարգործողություն կատարելու միտում է համարվում: Հույզերը ղեկավարվում են անհատի մտավոր և ֆիզիկական ակտիվությամբ, դրանք ուղղում է համապատասխան ուղղությամբ: Օրինակ՝ եթե դուք վախեցած եք, ապա դժվար թե ագրեսիվ քայլեր անեք: Հույզերը ֆիլտրում են անձի ըմբռնումները։

«Հույզերը կարող են նշանավորվել որպես դրական կամ բացասական փորձ, որը կապված է ֆիզիոլոգիական ակտիվության որոշակի կառուցվածքի հետ»: Հույզերը առաջացնում են տարբեր ֆիզիոլոգիական, վարքային եւ ճանաչողական փոփոխություններ: Հույզերի առաջնային դերը այն է, որ մոտիվացնեն հարմարվող վարքը, որոնք նախկինում նպաստում էր մարդկանց գոյատեւման գործընթացին: Զգացմունքները պատասխանում են ներքին եւ արտաքին կարևոր «իրադարձություններին»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s