Պապ թագավոր

Պապ (մոտ 353374), հայոց Արշակունի թագավոր 370 թվականից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Պապը գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Գործակցելով Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371 թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։

Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի[1]։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը, Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։

Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին։[2]

Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s