Սարդուրի Ա; Իշպուինի; Տուշպա

Սարդուրի Ա

Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր

հոր՝ Լուտիպրիիքաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ ԱսորեստանումՍալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան(Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։

Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը (աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։

Իշպուինի

Իշպուինի (մ.թ.ա. 825-810), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին։ Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ)։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)։

Տուշպա

Տուշպա (ուրարտ.՝ ṭu-uš -pa), աքքադ.՝ Տուրուշպա), հին քաղաք, Վանի թագավորությանծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլինորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին մեդիացիները։

Ծաղկման շրջան

Իշպուինի արքայի օրոք Տուշպան դարձավ Ուրարտուի մայրաքաղաքը։ Այդ պահից ի վեր ուրարտական արքաները, իրենց տիտղոսը նշելիս, իրենց անվանում են «Հզոր արքա, Բիայնիլի երկրի արքա, Տուշպա քաղաքի արքա»։ Տուշպան ինտենսիվ վերակառուցվում է Իշպուինիի և նրա որդի Մենուայի օրոք։ Իշպուինիի նախաձեռնած կրոնական բարեփոխումը նպաստել է Վանի ժայռերի վրա ուրարտական աստվածների տաճարների կառուցմանը, այդ թվում` ուրարտական գլխավոր աստված Խալդիի տաճարի։ Տեղի է ունենում Վանի ժայռի կառուցապատումը․ ներսում փորվում են տարածքներ, որոնք հավանաբար օգտագործվել են որպես արքայական պալատներ։ Կառուցվել են ժայռի տարբեր հատվածներ իրար կապող աստիճաններ։ Լեռան այն մասերը, ուր կարելի է բարձրանալ՝ կառուցվել են բարձր պարիսպներ և դիմային դարպասներ։ Վանի ժայռերում կառուցումը մի քանի մակարդակներով էր. արտաքին պատերը և ժայռում տեղակայված տարածությունները նկարազարդված էին վառ՝ երկնագույն և կարմիր գույներով։ Հայ պատմիչ Մովսես Խորենացին հիշատակում է երեք հարկանի շքեղ շինությունները, որոնք կառուցվել են ուրարտացիների կողմից` Մենուա արքայի օրոք։

Բացի այդ, Տուշպա քաղաքը ոռոգելու համար Մենուան կառուցել է յոթանասուն կիլոմետրանոց ջրանցք։ (Վանա լիճը շատ աղի էր և ոռոգելու համար ոչ պիտանի)։ Դա մի վիթխարի կառույց է, որի պատերի բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև 15 մետրի։ Ջրանցքը ներառում է նաև Խոշաբ գետի վրայով անցնող կախովի կամուրջը։ Ջրանցքն անդադար գործում է 2500 տարի՝ ժամանակակից Վան քաղաքը մատակարարելով թարմ ջրով։ 1950 թվականին է տեղի ունեցել ջրանցքի միակ վերակառուցումը, երբ առանձին պատերին ամրացվել են երկաթեբետոնե կառուցվածքներ։ Ջրամատակարարումը կախված է տարվա եղանակից՝ 2-5 մ³ վայրկյանում։ Գիտնականները կարծում են, որ ինժեներա-տեխնիկական առանձնահատկություններով այն չի զիջում ժամանակակից հիդրոտեխնիկական կառույցներին։

Ուրարտուի անկումից մի քանի հարյուրամյակ անց ջրանցքի և այլ շինությունների կառուցումը վերագրվում է լեգենդար Սեմերամիսին (Շամիրամ), իսկ Մենուայի անունը մոռացվում է։ Պատմաբանները կարծում են, թե առասպելն առաջացել է նրանից, որ Շամիրամը կառավարել է Մենուայի հետ նույն ժամանակներում և իր համբավի շնորհիվ «Մենուայի ջրանցքը» անվանափոխվեց «Շամիրամի ժամանակների ջրանցք», իսկ հետո՝ ուղղակի «Շամիրամի ջրանցք», թեև ջրանցքի իրական կառուցողը Մենուան է եղել։ 

Վանի ժայռի երկու հակադիր կողմերում հաջորդ արքաները՝ Արգիշտի I-ը և Սարդուրի II-ը փորագրել են տվել իրենց տարեգրությունը, որոնք մեզ հասած երկու ամենախոշոր ուրարտական սեպագիր արձանագրություններն են։

Urartian Menua canal.jpg
քարերից մեկի վրայի սեպագրի թարգմանություն: Խալդ աստծո մեծությամբ Իշպուինիի որդի Մենուան անցկացրեց ջրանցքը. «Մենուայի ջրանցք» է անունը. Խալդ աստծո հզորությամբ Մենուան, հզոր արքան, մեծ արքան, արքան Բիաինիլի երկրի, արքան Տուշպա քաղաքի.
Մենուան ասում է «Ով կոչնչացնի այս արձանագրությունը, ով կկոտրի այն, ով ինչ-որ մեկին կստիպի անել այդ բաները, ով կասի Ես եմ անցկացրել այս ջրանցքը՝ թող նրան ոչնչացնեն Խալդը, ԹեյշեբանՇիվինին և արևի տակի նրա բոլոր աստվածները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s