Արտաշես Ա

280px-Artashes_IՔ.ա. III դ. վերջերին Սելևկյաններին հաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը,իսկ ԾոփքումԶարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ՝ Հերմոս գետի հովտում։ Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ: Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր ՀայքըԾոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը:

Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում:

Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատոհմին։ Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատոհմի շառավիղ:

Հայկական հողերի վերամիավորումը:
Արտաշեսի` գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական մի շարք երկրամասեր գրավել էին հարևան երկրները` Մարաստանը, Վիրքը, Պոնտոսը, Սելևկյան տերությունը և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը:
 Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հայտնում Արտաշեսի այդ ձեռնարկի մասին: Նրանից ենք իմանում, որ Արտաշեսն իր թագավորության սկզբում արշավել է դեպի արևելք և հասել Կասպից ծովի ափերը, որի արդյունքում Մեծ Հայքին են միացվելՓայտակարանը և Կասպից երկիրը: Այնուհետև արշավանք է ձեռնարկվել դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթած տարածքները: Վրացական աղբյուրը հավաստում է, որ վրացիները պարտավորվում են «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և անհրաժեշտության դեպքում նրան զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը Մեծ Հայքին վերադարձրել է Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ հարավում` սելևկյան Անտիոքոս IV-ի դեմ մղված երկարատև ու համառկռիվներից հետո` Տմորիք երկրամասը:
Հույն պատմագիր Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, թե «Հայաստանն… աճել է Արտաշեսի ջանքերով… և ուստիայստեղ բոլորը միալեզու են», այսինքն` հայալեզու: Ստրաբոնի այս արժեքավոր տեղեկությունըվկայում է, որ Արտաշեսը կարողացել է վերոնշված հայալեզու երկրամասերը վերամիավորել մեկ պետության կազմում: Այդ իրադարձությունն ունեցավ ազգային-քաղաքական կարևոր նշանակություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s