Երվանդունիները հայկական թագավորական

Երվանդյան_ՀայաստանԵրվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր
արքա Երվանդ Սակավակյացի անունով:
Երվանդունիների արքայացանկը
1. Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.),
2. Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.),
3. Հյուդարնես Ա (մ. թ. ա. VI դարի վերջ),
4. Հյուդարնես Բ (մ. թ. ա. V դարի սկիզբ),
5. Հյուդարնես Գ (մ. թ. ա. V դարի կես),
6. Արտաշիր (մ. թ. ա. V դարի 2-րդ կես),
7. Երվանդ Բ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով),
8. Երվանդ Գ (մ. թ. ա. 331 – մոտ 300 թթ.), այնուհետև հաջորդել է անվան – անես
վերջավորությամբ մի գահակալ, ապա տոհմը տրոհվել է,
9. Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 200 թ.)

Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը:  Ք.ա. VI դարի 70-ական թթ. Հայոց թագավորությունըբախվելով Իրանում մեծ հզորության հասած և Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը` հարկադրված եղավ ճանաչել նրա գերիշխանությունը` տարեկան որոշ հարկագումար վճարելու և պատերազմի ժամանակ զորամասեր տրամադրելու պայմանով: Սակայն Հայաստանը լիովին պահպանում էր իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում: Հայաստանի պետական տարածքները համընկնում էին Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Ք. ա. V դարում հուն պատմագիր հերոդոտոսը վկայակոչելով Հեկատեոս Միլատեցու «Աշխարհագրությունը», Ք.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացնում էմիաձույլ հայությամբ բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչևՓոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում` մինչևԱդիաբենե, հյուսիս-արևմուտքում` մինչև Պոնտոս, արևմուտքում` Կապադովկիա, հարավ-արևմուտքում` Կիլիկիա: Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է հին պարսկական արձանագրություններում նշված Կատպատուկա և հին հայկական աղբյուրներում հիշատակվող Կապուտկող, ավելի ուշ` Փոքր Հայք երկրամասին: Այլ խոսքով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Ուստի պատահական չպետք է համարել Ք. ա. V-IV դարերի հույն պատմագիր Քսենոփոնի խոսքերը, թե «Արմենիան մեծ է ու բարեկեցիկ»: Հատկանշական է, որ Ք. հ. I դ. հույն պատմագիր Պլինիոս Ավագըանդրադառնալով Մեծ Հայքիսահմաններին նշել է, որ դրանք արևմուտքից դեպի արևելք ձգվել են 1950 կմ, իսկ հարավից մինչև հյուսիս` 975 կմ: Ինչպես տեսնում ենք, 500 տարվա ընթացքում Մեծ Հայքի տարածքը մնացել է գրեթե անփոփոխ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s