Ինքնաստուգում Էկոլոգիա

  • Քանի տեսակի վառելիքներ դուք գիտեք: Որոնք են: Ինչու են դրանք համարվում առաջնային:
  • Որ էներգիայի աղբյուրներն են համարվում այլնտրանքային:
  • Որ այլընտրանքային էներգիայի աղբյուրները հնարավոր է օգտագործել Հայաստանում, հիմնավորեք պատասխանը:
  • Որ էներգիան է կոչվում երկրորդային, որը առաջնային:
  • Ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան; Ինչ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցներ ձեզ ծանոթ են:
  • Ինչ է ԳՄՈ-ն կամ ԳՁՕ-ն: Ինչու է այն վնասակար համարվում: Արդյոք դուք այդ փաստի հետ համաձայն եք:
  • Որոնք են համարվում բնական աղետներ; Որ աղետներն են կոչվում տեխնածին:
  • Ինչ կանոներ դուք գիտեք շենքւմ երկրաշարժից պաշտպանվելու համար:
  • Ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանել, եթե երկրաշարժի ժամանակ դրսում լինեք:

Պատասխաններ

  1. Գազ, նաֆթ, քարածուխ և այլն։ Առաջնային են քանի որ մնացած վառելքիները ստանում են նրանցից։
  2. Արևային էներգիա, քամու էներգիա, հողմային էներգիա։
  3. Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հանքահումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայի զարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:
  4. Առաջնային է կոչվում այն էներգիա, որը ստանում ենք բնությունից, իսկ երկրուրդային էներգիան առաջնային էներգիա վերամշակումն է։
  5. Գետերի վրա կառուցվում  է հիդրոէլեկտրոկայան, ուրանից՝ ատոմակայան։
  6. Օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Համարվում է վնասակար, քանի որ տարբեր մթերքների մեջ ավելացնում են տարբեր վնասակար գեներ։ Ես այդ փաստին համաձայն եմ կիսով չափ։
  7. Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտայիներևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։ Տեխնածին են կոչվում այն աղետները, որոնք ստեղծվում են մարդկանց միջամտությամբ։
  8. ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

    բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

    գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

    դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

    ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚

    զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

    է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

    ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

  9. ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
    տարածություն,

    բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
    Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s