Ընտանեկան Իրավունքներ

629382aa5e41a27bfab6f16c69f5b25f.jpgԸնտանեկան իրավունքիրավունքի առանձին ճյուղ, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s