Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու  Բաժանումը և հիանում էին երիտասարդ  զույգով: Բաժանումն ասաց Սիրուն.
-Գրազ գանք. ես նրանց կբաժանեմ:
Սերը պատասխանեց.
-Սպասիր թող ես ընդամենը մեկ քայլ անեմ իսկ այնուհետև դու կարող ես մոտենալ նրանց այնքան ինչքան կցանկանաս և այդ ժամանակ կտեսնենք կարող ես նրանց բաժանել:
Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ երիտասարդ զույգին և հպվեց  նրանց նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ թե ինչպես նրանց միջով կայծ անցավ: Սերը ետ քաշվեց և ասաց.
— Ես իմն արեցի հիմա քո հերթն է:
Բաժանումը պատասխանեց.
-Ոչ ես հիմա ոչինչ չեմ կարող անել հիմա նրանց սրտերը սիրով են լցված: Ես մի քիչ ուշ նրանց կայցելեմ:
Ժամանակ անցավ: Բաժանումը մոտեցավ տանը և նայեց պատուհանից ներս նա  տեսավ երիտասարդ մորը ամուսնու և մանկան հետ: Բաժանումը հույս ուներ որ Սերն արդեն մարել է և շեմքից  ներս մտավ: Բայց նայելով նրանց աչքերին տեսավ Երախտագիտություն: Բաժանումը շրջվեց և ասաց.
-Ես նրանց մոտ ավելի ուշ  կգամ:
Դարձյալ ժամանակ անցավ: Բաժանումը կրկին հայտնվեց նրանց մոտ: Տանը աղմկում էին երեխաները աշխատանքից  հոգնած  ամուսինն է եկել մայրը երեխաներին էր հանգստացնում: Բաժանումը հույս ուներ որ գոնե հիմա ինքը  կարող է նրանց բաժանել չէ որ այդ ընթացքում և Սերը և Երախտագիտությունը վաղուց պետք է անհետացած  լինեին նրանց սրտերից: Բայց նայելով նրանց աչքերի մեջ   Հարգանք և Ըմբռնում տեսավ:
-Ես հետո կայցելեմ- ասաց Բաժանումը:
Որոշ ժամանակ անց նա կրկին եկավ: Նայում է երեխաները արդեն մեծ են  ալեհեր հայրը ինչ-որ բան է բացատրում նրանց կինը ուտելիք  է պատրաստում խոհանոցում: Նայեց Բաժանումը  նրանց աչքերի մեջ և հիասթափված հոգոց հանեց այնտեղ Վստահություն տեսավ:
-Ես հետո կգամ- ասաց Բաժանումը և դուրս եկավ:
Էլի ժամանակ անցավ: Բաժանումը կրկին մոտեցավ  տանը: Նայում է ներս  այնտեղ վազվզում են թոռները իսկ բուխարու մոտ նստած է վշտով համակված  ծեր մի կին: Բաժանումն ինքն իրեն  մտածեց. «Ահա կարծես եկել է իմ ժամանակը»: Ուզում էր նայել պառավի աչքերի մեջ բայց նա ոտքի ելավ և դուրս եկավ տնից: Բաժանումը հետևեց նրան: Շուտով  պառավը գնաց գերեզմանատուն և նստեց մի  գերեզմանի մոտ: Դա իր ամուսնու գերեզմանն էր:
«Կարծես թե  ուշացել եմ- մտածեց Բաժանումը- ժամանակն իմ փոխարեն գործել է»: Եվ Բաժանումը նայեց պառավի արցունքներով լի աչքերի մեջ և  նրանց մեջ  տեսավ Հիշողություն Հիշողություն Սիրո Երախտագիտության Հարգանքի Ըմբռնման և Վստահության մասին:

Առաջադրանք
Կետադրել առակը:
Որն էր առակի հիմնական ասելիքը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s