ՄԱՊ գինու-կոնյակի գործարան

ՄԱՊ գինուկոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Հիմնադրվել է 1942 թվականին Հայկական ԽՍՀՄ կառավարության կողմից որպես Հոկտեմբերյանի գինու և կոնյակի գործարան՝ Արարատյան դաշտի խաղողի մթերման համար: Ընկերությունը հայտնի է գինու և կոնյակի Արամեապրանքանիշով:

Հոկտեմբերյանի գինու և կոնյակի գործարանը հիմնադրվել է 1942 թվականին` որպես Խորհրդային Հայաստանի կառավարության պետական ձեռնարկություն: 1995 թվականին գործարանի սեփականաշնորհումից հետո դարձել է բաց բաժնետիրական ընկերություն, 2001 թվականին՝ փակ բաժնետիրական ընկերություն:

2016 թվականից ի վեր գործարանը տարեկան ունի 14 միլիոն լիտր արտադրություն՝ հիմնված ֆրանսիական և գերմանական տեխնոլոգիաների վրա:

Գործարանն արտադրում է գինի, մրգային գինի և կոնյակ:

ՄԱՊ գինու գործարանն արտադրում է կարմիր և սպիտակ գինիներ, հիմնականում Արամե ապրանքանիշի ներքո: Արամե ապրանքանիշը ներառում է կարմիր և սպիտակ կիսաքաղցր գինի, ինչպես նաև մուսկատ, սապերավի և արենի խաղողներից ստացված գինի: Գործարանն արտադրում է նաև Տիգրանկարմիր չոր գինի և Հասմիկ կարմիր կիսաքաղցր գինի:

Մրգային կիսաքաղցր գինիներից արտադրում է նռան, ելակի, կեռասի, սերկևիլի, սալորի, հոնի, ազնվամորու և մոշի:

ՄԱՊ-ը հայտնի է իր հայկական կոնյակի հավաքածուով՝ Սուրբ Գրիգոր 30 և 50 տարեկան, Պարույր Սևակ 40 տարեկան, Մակար 25 և 30 տարեկան, Արամե 20 և 30 տարեկան, Ոսկե 25 տարեկան, Աշոտ Երկաթ 22 տարեկան, Մաշտոց 15 տարեկան:
Այլ կոնյակներ՝ Ոսկե դասական 3, 5, 7 և 10 տարեկան, Անահիտ 10 տարեկան, Գյումրի 7 տարեկան, Արամե 3 և 5 տարեկան, Արմավիր 5 տարեկան և Արմինա 3, 5, 7, 10, 15 և 20 տարեկան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s