Գործնական աշխատանք

Բառաշարքում խմբավորիր նույն հարցին պատասխանող բառերը և փորձիր գտնել, թե ինչ են ցույց տալիս:
Կղզի, խորհրդավոր, կարմրել, երեսուն, օր, անանուն, հինգերորդ, նա, դարբին, այդ, ասել, արձակուրդ, վախենալ, վախկոտ, վախ, մենք, երգել, խորհուրդ, կարմիր, տասական, երգ, այդպիսի,  լավագույն, իր, դժբախտանալ, դժբախտ, միմյանց, ով, հարյուր, հարյուր յոթ, տասնամյա, տասնամյակ, նվագել:

Տրված գոյականներից կազմիր մեկական ածական ու բայ:

Սարսափ
բան
հարց
դադար
գույն
աղմուկ
դաս
ծաղիկ
պատում

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարթ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Մարթն ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Կնիգը ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կործ կանի: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարթը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարթ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s