Ֆլեշմոբային առաջադրանքներ

1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

2. Ո՞րն է ավելորդ:

Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ,  որմնադիր

3. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

4  Տրվածներից որոնք, ավելանալով խոսք  բառին, կարտահայտեն փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացուուրախ, կցկտուր, տեղին, թթու:

5  Քանի հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

6  Հ. Թումանյանի հետևյալ ասույթներից ու թևավոր խոսքերից ո՞րը ո՞ր բացատրությանն է համապատասխանում: Նշի´ր նաև, թե որ ստեղծագործությունից է:

«Էս սարն իմն է», «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված» «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին», «Բալը թանկ է», «Բանը հասավ դիվանբաշուն», «Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր»:

Ավելորդ շռայլություն չցուցադրելու համար –

Դեռահաս աղջկան կայացած տղամարդու հետ  ամուսնանալիս –

Գործը դատարան հասնելու դեպքում –

Տղամարդու արժանապատվությունը վիրավորելիս –

Աղքատ մարդու վաղվա օրվա անորոշությունը շեշտելիս –

Հանրային սեփականությանը տիրանալու դեպքում —

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s