Գրաֆիտի

Գրաֆիտի („գրաֆիտո“ լատիներեն նշանակում է «քերթել»), այս բառով բնորոշվել են մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։
Այժմեական մշակույթում Գրաֆիտի անվանում են փողոցային պատերին արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստականակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը։

IMG-27365e5408c254858a79bf2f2a7e6c55-V

Իսկապես լինում են միանշանակ վանդալիստական ակտեր Գրաֆիտիի միջոցով, բայց և ստեղծվում են իսկապես հարգանքի արժանի արվեստի գործեր, որոնց հեղինակների յուրօրինակ աշխատանքը տեսնելով, դժվար է դասել նրանց վանդալիստների շարքերում։

InShot_20190308_133255408

Գրաֆիտի նկարողներին անվանում են վրայթեռներ, անգլերեն writer, որը նշանակում է գրող, իսկ քանի որ գրաֆիտին հիմնականում լինում է ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող։

Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ համատեղ քաղաքի բաժանման համար։

IMG-a07f6e661d48b123bf3ff3b761a53418-V

 

IMG-8d48399394a915557e94a725ee002f2e-V

 

IMG-878fe9ab04883024ee1ec332f32c3904-V

Իհարկե այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին, իրենց ի դեմս հանցագործների պայքարի մեջ և Գրաֆիտին դարձել է ոչ օգտակար ձև նշվելու հանցագործների համար, այն հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում նաև ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։

20190306_134933

Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և հասուն մարդկանց շրջանակներում, այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն իսկապես աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին։

IMG-95250f6067f6f342158759288f2eb708-V

Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին։

IMG-87a4d8901fba9a4278073d2e9e90b48d-V

Գրաֆիտին, չնայած իր բավականին նոր ուղղություն լինելու հանգամանքին, ունի մի շարք ոճեր. Դրանք են՝ Բաբլ սթայլ (Bubble style), Սթրիթ սթայլ (Street style), Քերեքթր (Character), Էֆեքս (FX)։

IMG-c3c1a590338b0f15df2e4b50ec63f865-V

 

IMG-07315862237fb6796341dfc64d552544-V

 

20190320_142750(0)

 

20190312_135457

 

20190311_090419(0)

 

20190312_135320

Աշխատեցին՝  Լիլիա  Սոսոյանը,  Ավետիս  Պետրոսյանը և Մերի Համբարձումյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s