Լոռու մարզ ջրային ռեսուրսներ

400px-Lori.svg.pngՋրագրական ցանցը խիտ է։ Տարածքում են Դեբեդը՝ ՄարցՇնող, Ախթալա, Փամբակը՝ Ջրաշեն, ՉիչխանՁորագետը՝ ՏաշիրԼոռիգետՈւռուտ և այլ վտակներով։ Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռան հյուսիսայի լանջից սկիզբ է առնում Աղստևը։ Շրջանում հերթափոխվում են չոր տափաստանային, լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային, մերձալպյան և ալպյան վերընթաց լանդշաֆտային գոտիները։

 

ՉիչկանՉաչխան, Չիչխան, գետ Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերումՓամբակի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 192 կմ²։ Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով։ Թռչկանի ջրվեժից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում Շիրակամուտ գյուղի շրջանում։ Սնումը հալոցքային (42 %) և ստորերկրյա (35 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Տարեկան միջին ծախսը 1,74 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով հատկապես Շիրակամուտի ջրանցքով, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո փլվածքներից փակվել էր։ 1993 թ. այն մաքրվեց և ջրանցքը կրկին սկսեց գործել։

260px-Debeda_River.JPGԴեբեդԲոռչալու, Բորչալա, Դեբեդաչայ, Դեբետ, Դևբեդ, Դերբեդ, Ձորագետ, Ձորոգետ, Պելոռուս, Տեպետ, գետ ՀայաստանիԼոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս և Վրաստանի սահմաններում սւջից թափվում Խրամ գետը։ Երկարությունը 178 կմ (Հայաստանում՝ 152 կմ)։ Ավազանը՝ 4080 կմ² է, որից 3790 կմ²՝ Հայաստանում։

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Նշանավոր վտակներն են՝ ՄարցըԱչերըՇնողը։ Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ ՀաղպատՍանահինԱխթալաՔոբայրՔառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ որպես սարսափազդու գետ… Այն նկարագրված է նաև Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագարվում է՝ այդ կիրճում գիշերը միայնակ լինելով։ Դեբեդի հովիտն աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկությամբ՝ այն երկհարկանի է: Հովտի լանջերին նկատվում են լավային դարավանդները: Առանձնացնում են դարավանդների 12⁰, որոնք արդյունք են բազմածին հրաբխականության:

Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։

l-GYRiK8LaXb.jpgՄարց, գետ Հայաստանի Լոռու մարզումԴեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավարևելյան լանջերից՝ 1980 մ բարձրությունից։ Երկարությունը 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 252 կմ2։ Անտառապատ ձորով հոսում է հարավ-արևմուտք, ապա՝ հյուսիս-արևմուտք և Թումանյան քաղաքի մոտ միախառնվում Դեբեդին։ Սնումը հիմնականում անձրևային (42%) և հալոցքային (32%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 68%-ը։ Տարեկան միջին ծախսը 2,47 մ3/վ է, հոսքը՝ 77,5 միլիոն մ3 (Թումանյան քաղաք)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

download.jpgՇնողՇինիխ, Շնողաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզումԴեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայիհյուսիսային լանջերից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։ Կտրելով հրաբխային սարավանդը՝ առաջացնում է 1,5 կմ երկարություն և մոտ 100 մ խորություն կանիոնը։ Ունի խիստ մասնատված V-աձև հովիտ։ Տարեկան միջին ծախսը 0,8 մ³/վ է։ Ջրհավաք ավազանի մեծ մասն անտառապատ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ավազանն անտառապատ է և լեռնային։

ոե.jpegՓամբակ, Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Գետահովիտն ընդարձակ կիրճ է, որը գետաբերանի հատվածում փոխվում է խորը կանիոնի։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։

85F1DD39-3B64-4DA6-9585-ADA3231D057BՁորագետի ջրաէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ գյուղում: Այն հիմնվել է 1927 թ: Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները։ Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26.2 մեգավատ արտադրողականություն: ՀԷԿը սկսել է գործել 1932 թ Նոյեմբերի 15-ին՝ 22,320 կիլովատ արտադրողականությամբ։ Մինչև 2011 թ այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին։ 2011 թ-ից ի վեր, համաձայն կառավարութան որոշման, Ձորագետի ՀԷԿը համարվում է փոքր : Ձորագետի ՀԷԿը գետի վրա գործող ՀԷԿ է, քանի որ ամբարտակի հետևում գտնվող լիճը չի կարող տեղավորել մեծ քանակությամբ ջուր։

Մեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիրգետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Մակերեսը` 330 հա, ծավալը` 5,4 մլն մ3։

 

1E70AC09-EFA2-45A5-B468-E0B4428E39B6Լոռու ջրանցք, ջրանցք ՀայաստանիԼոռու մարզում։ Սկիզբ է առնում Տաշիրի ձախ ափից։ Շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Մայր ջրանցքի երկարությունը 45,6 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ջրանցքին լրացուցիչ ջուր տալու նպատակով 1958 թվականին շահագործման է հանձնվել Տաշիրի ջրանցքը։ Ոռոգում է Լոռու մարզի հողատարածքները[1][2]։

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s