Մոնտեսքյո

6FBCB32A-6720-49E8-B26C-0003A5C6F8B0Մոնտեսքյոն ծնվել է Շատո դե լա Բրեդում, Ֆրանսիայի հարավարևմտյան մասում, Բորդոյից 25 կմ հեռու։ Հայրը Ժակե Սեկոնդան զինվոր էր, որը սերում էր ազնվականների ցեղից։ Մայրը Մարի Ֆրանսուա դե Պեսնելը Սեկոնդանների ընտանիքին է փոխանցել բարոնիտիտղոսը։ Մոր մահից հետո նրան ուղարկում են Ջուիլլի կաթոլիկական քոլեջ, որտեղ սովորել է 1700-1711 թվականները։ Հայրը մահանում է 1713թվականին և նրա խնամակալությունը անցնում է հորեղբորը։ 1714 թվականին Շառլը դառնում է Բորդոյի պառլամենտի խորհրդի անդամ։ 1715թվականին ամուսնանում է Ժան դե Լարդիգի(բողոքական) հետ, որից ունենում է 3 երեխա։ Բարոնը(հորեղբայրը) մահանում է 1716թվականին՝ Շառլին կտակելով իր հարստությունը, ինչպես նաև իր տիտղոսը և Բորդոյի պառլամենտի նախագահի պաշտոնը։ Մոնտեսքյոնի վաղ կյանքը համընկնում է կառավարությունում էական փոփոխությունների հետ։ Անգլիանիրեն հռչակել էր սահմանադրական միապետություն և 1707 թվականին միացել էր Շոտլանդիային՝ ձևավորելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը։ Ֆրանսիայում Լուի 14-րդը մահանում է, իսկ նրան հաջորդում է 5 ամյա Լուի 15-րդը։ Այս ազգային փոփոխությունները իրենց ազդեցություններն են թողնում Մոնտեսքյոնիի ստեղծագործությունների վրա։ Մոնտեսքյոն իրավաբանությունը թողնելով իրեն նվիրում է սովորելուն և գրելուն։ Նա գրական հաջողությունների է հասնում իր “Պարսկական նամակներ”(1721)-ի տպագրումից հետո։ Այնուհետև տպագրում է “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին “(1734)։ “Օրենքների ոգու մասին” ի սկզբանե հրատարակվել է անանուն տարբերակով 1748 թվականին։ Գիրքը արագորեն սկսեց ազդեցություն ունենալ եվրոպական և ամերիկյան քաղաքականության վրա։ Ֆրանսիայում այն անբարեհաճորեն ընդունվեց։ Կաթոլիկական եկեղեցինայն և հեղինակի այլ գործեր դասեց արգելված գրքերի շարքում։ Իսկ Եվրոպայում, հատկապես Բրիտանիայում այն գովաբանության արժանացավ։ Ամերիկյան հեղափոխությունից հետո Շառլի աշխատությունը մեծ ազդեցություն ունեցավ Ամերիկայի հիմնադիրներից շատերի վրա, հատկապես Ջեյմս Մեդիսոնի։ Բացի հասարակության և քաղաքականության մասին ստեղծագործելուց, Մոնտեսքյոն երկար տարիներ ճանապարհորդում էր Եվրոպայում, հատկապես Ավստրիայումև Հունգարիայում, մեկ տարի անցկացնելով Իտալիայում և 18 ամիս Անգլիայում՝ նախքան Ֆրանսիայում վերաբնակվելը։ Նրան անհանգստացնում էր վատ տեսողությունը. նախքան մահանալը (1755) նա ամբողջովին կուրացել էր։ Շառլը թաղված է Փարիզում։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s