ԿԱՊԵՐ

Կապ կոչվում են այն բառերը որոնք նախադասության մեջ  կապող դեռ են կատարում, որևէ բառ

կապում է ստորոգյալին և այդ բառի հետ դառնում է նախադասության անդամ։Կապերը ինքնուրույն նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում։ Կապերը լինում են նախադրություններ, ետադրություններ և երկդրություններ։ Նախադրությունները դրվում են կապվող բառից առաջ։ Օրինակ՝
Դեպի, նախքան, մինչ։
Ետադրությունները դրվում են կապվող բառից հետո։ Օրինակ՝
Վրա, տակ, առաջ, առջև և այլն։
Իսկ երկդրությունները  դրվում են և կապվող բառից առաջ և հետո։ Օրինակ՝
Շնորհիվ, բացի, անկախ և այլն։
Երկուական նախադասություն կազմել որի մեջ լինի նախադրություն, ետադրություն, երկդրություն։
Դեպի լեռ մնաց շատ քիչ ճանապարհ։
Հանուն ընտանիքի նա դիմեց այդ քայլին։
Նրա աչքի առջև նրա համար ընտանիքն է։
Գետնի վրա ընկած էր մի հեռախոս։
Բժիշկների շնորհիվ նա նորից կարողացավ քայլել։
Անկախ նրանից թե ինչ էր կատարվել, նա գնաց Աննայի մոտ։

Նախադասությունների մեջ ընդգծել կապերը:
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։
Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։
Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s