Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն[1], Օսմանյան Թուրքիա[2][3], կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին

Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզներիցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]: 1354 թվականից հետո օսմանցիներըներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը[5]:

16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակկայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքիև Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում[8]: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգներիև Ռուսական կայսրություններից[9]: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերիկողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին[11]: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույներիցեղասպանությունները[12]:

Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմնընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s