Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը:

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց «պրոբլեմի» կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը «Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…»:
Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի:  Ստանդարտացված  հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը:  Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:
 Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից
1.  Ծրագրային հարցերի ձևակերպում-  Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին:
2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:Հարցման տեսակները

1. Անկետավորում
2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ:  Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից:  Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը:
 Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի:  Հեռակա  և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը:
Հարցերի Ձևակերպման կանոնները
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:
2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից:  Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն «գռեհիկ_կենցաղային»
3. Հարցերը պետք է լինեն կարճ
4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական:
5.  Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական
6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն «ընտրություն»  կատարել «ճիշտ» պատասխանների մեջ:
7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան:
Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  «հասարակական կարծիք գոյություն չունի»  աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված «հուշող» ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար «ձեռնատու»  պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված`  մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:
Հարցերը լինում են ԲԱՑ և  ՓԱԿ:  Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից:
Դիխոտոմիկ հարցերը բակ հարվերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը  ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը:  Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց  դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն «փակվում»  են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով:
Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր:  Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները:  Պրոեկտիվ  հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված  այլ երրորդ անձի միջոցով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s