Այրվածքներ

Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերիէլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից։ Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն։

Այրվածքային շոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ։ Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ։ Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով։ Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ։

Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց թիվը 100 000 բնակչության հաշվով (2004 թվականի թվյալներ)[1]

     չկան տվյալներ     50-ից քիչ     50-100     100-150     150-200     200-250     250-300      300-350     350-400     400-450     450-500     500-600     ավելի քան 600

Թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորումը այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով։ Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով։ Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը։

Այրվածքի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքի երեք մակարդակները

Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում։

Մակերեսային այրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզներըքրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է։

Խորը այրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքըմկանները և ոսկրերը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ։

Խորության աստիճանի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը։ I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում։ II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է։ Ill աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում։ Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն։ III աստիճանի այրվածք, ձեռքերի այտուց, արյունազեղումային հատվածներով այրվածքային մակերևույթ (ներգրավված են մաշկի մակերեսային շերտերը) կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած։ IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի։

Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը։ Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով։ Մարմնի մակերևույթի մինչև 10-15% այրվածքներ կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում։ Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում։

Մարդու մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը (տոկոսային) մարմնի ընդհանուր մակերևույթին՝ ըստ տարիքի
Մարմնի մասեր մինչև 1 տարեկան 1-5 6-14 հասուն
գլուխ և պարանոց 21 19 15 9
ձեռք 9 9 9 9
իրանն առջևից կամ հետևից 16 16 16 18
ոտք 14 15 17 18
շեք 1 1 1 1

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մակարդակի արյվածքի ժամանակ առաջացող բուշտ

Երրորդ մակարդակի մաշկի մեծածավալ այրվածքներ

IIIբ և IV մակարդակի այրվածքներ, երևում է նեկրոզը և հյուսվածքների քայքայումը

Մասամբ թափանցող այրվածքի ժամանակ առաջանում են հեղուկով լցված բշտեր, մաշկը լինում է կարմրած և չոր:

Կրակով այրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է։ Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը։ Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը։

Ջերմային այրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռացող հեղուկով կամ քիմիական նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը։ Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես (10-15 րոպեում) այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած։ Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ։

Քիմիական նյութերով այրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց։ Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում։

Այրվածքների ժամանակ կիրառվող առաջին օգնության քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադարեցնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը՝

. հանել տաք հեղուկով ներծծված հագուստը, հանգցնել կրակը

անջատել հոսանքի աղբյուրը

. հեռացնել քիմիական նյութը՝ լվանալով այն հոսող ջրի տակ, (եթե քիմիական նյութը ջրի հետ փոխազդելով ռեակցիայի մեջ է մտնում, ապա մինչև լվանալը պետք է չոր գործվածքով զգուշորեն հեռացնել այն)

Սառեցնել այրված մակերեսը՝

. այրված հատվածը պետք է սառեցնել հոսող ջրի տակ այնքան ժամանակ, մինչև տուժածն այլևս ցավ և մղկտոց չզգա: Որպեսզի խուսափեք տուժածի գերսառեցումից, պետք է այրված մասը սառեցնել 10-15 րոպե, ապա դադար տալ 5-10 րոպե և նորից սառեցնել

. եթե տուժածը մարմնի այրված մասում զարդեր ունի, ապա պետք է հանել դրանք

Այրվածքների դեպքում ՉԻ՛ կարելի[խմբագրել | խմբագրել կոդը]

. Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը

. Մի՛ օգտագործեք ձեթ, կարագ, ձու, մածուն, տոմատի մածուկ, ատամի մածուկ և նմանատիպ միջոցներ, քանի որ այդ բոլոր միջոցները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Ինչպես նաև յուղային հիմք ունեցող միջոցները փակում են մաշկի ծակոտիները և չեն թողնում, որ այրվածքը սառի

. Մի՛ բացեք կամ վնասեք բշտերը

.Մի՛ փչեք այրվածքի վրա [2]

Բուժում

Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ։ Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են։ Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում։ Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա։

Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու։ Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s