Ցնցումային նոպաներ

Ի՞նչ անել, եթե ինչ-որ մեկի մոտ առաջացել են ցնցումներ

Ցնցումների պատճառները

Կան ցնցումային նոպայի սկզբին նպաստող որոշ իրավիճակներ կամ գործոններ (տրիգերներ), որոնցից ավելի հաճախ հանդիպում են՝

  • կուրացնող կամ թարթող լույսեր
  • քնի պակաս
  • սթրես
  • ալկոհոլ
  • հակացնցումային դեղի հերթական դեղաչափի բացթողում:

Ցնցումների պատճառներից են՝

Կարևոր է. յուրաքանչյուր մարդ, ում բժիշկը նշանակել է հակացնցումային դեղեր, պետք է ճշգրտորեն և խստորեն հետևի իր նշանակումներին և երբեք բաց չթողնի հերթական դեղաչափը:

Նախազգուշացնող նշաններ

Որոշ մարդկանց մոտ մինչև բուն ցնցումային նոպայի սկիզբն ի հայտ են գալիս որոշ «նախազգուշացնող» նշաններ, օրինակ՝ մարմնի ջերմաստիճանի շեղումներ, տեսողական խանգարումներ, բերանի համի տարօրինակ փոփոխություն և այլն: Այսպիսի նշաններին այլ կերպ անվանում են «աուրա»:

Եթե դուք ունեք ցնցումներով ընթացող հիվանդություն և զգում եք «աուրա», փորձեք գտնել հարմար տեղ կամ ընդունեք հարմար դիրք, որ ցնցումներին ուղեկցող գիտակցության կորստի և վայր ընկնելու դեպքում վնասվածքներ չառաջանան:

Որոշ դեպքերում ցնցումային հիվանդությամբ հիվանդի շրջապատի մարդիկ նույնպես կարող են զգալ այդ մարդու մոտ մոտալուտ նոպայի առկայությունը որպես նրանց բբերի չափսերի փոփոխություններ, պահվածքի կամ վարքի արտասովոր խանգարումներ: Դարձյալ, եթե սա տեղի է ունենում, փորձեք տվյալ մարդուն օգնել, որ նա ընդունի անվտանգ դիրք և գիտակցությունը կորցնելիս և ընկնելիս ինքն իրեն չվնասի:

Ցնցումային հիվանդություններով մարդիկ պետք է զգուշությամբ լոգանք ընդունեն, լողավազան այցելեն կամ մեքենա վարեն:

  • Մի՛ փորձեք որևէ կերպ խոչընդոտել կամ «զսպել» հիվանդի ջղաձգումները կամ նրա վերջույթների ցնցումները. դրանով դուք կարող եք վնասել այդ մարդու ոսկրամկանային համակարգը:
  • Մի՛ փորձեք տեղաշարժել հիվանդին կամ թափահարել գլուխը, «արթնացնող» ապտակ հասցնել և այլն. թողեք նրան հանգիստ վիճակում:
  • Մի՛ փորձեք որևէ բան տեղադրել հիվանդի ծնոտների (վերին ու ստորին ատամների) միջև կամ որևէ իր կամ առարկա մտցնել նրա բերանը (որ շնչի, լեզուն չկծի կամ լեզուն «կուլ չտա»):
  • Պաշտպանեք հիվանդին հնարավոր վնասվածքներից, օրինակ՝ հեռացրեք մոտակա սրածայր կամ սուր եզրերով պինդ առարկաները:
  • Պաշտպանեք հիվանդի գլուխը՝ դրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ։
  • Հիշեք ցնցումների սկիզբն ու վերջը (տևողությունը). այս տվյալը պետք կգա նրա բժշկին:
  • Ջղաձգումները մեղմանալիս հիվանդին զգուշությամբ շրջեք մի կողմի վրա (դեմքով դեպի ձեզ): Սա ապահով դիրք է, որ նրա բերանի խոռոչում կուտակված թուքը, արյունը կամ փսխման զանգվածները կարողանան ազատորեն արտահոսել (այլ ոչ թե խցանել շնչուղիները)։
  • Մի՛ արթնացրեք հիվանդին, սակայն մնացեք նրա կողքին մինչև նրա գիտակցությունը լրիվ վերականգնվի և կարողանա շրջապատում կողմնորոշվել։

Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե՝

  • ցնցումները տևում են ավելի քան 5 րոպե կամ մեկը մյուսին արագ փոխարինում են
  • հիվանդն ընկնելիս կամ ցնցումների ժամանակ վնասվածք է ստացել
  • հիվանդն ունի շաքարախտ (դիաբետ)
  • հիվանդը հղի կին է
  • դուք գիտեք կամ կարծում եք, որ ցնցումներն այդ մարդու կյանքում առաջին անգամ են լինում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s