Քրեական վարույթ (դատավարություն)

Դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը հանդիսանում են քրեական վարույթի հանրային մասնակիցներ, ովքեր դրական (պոզիտիվ) պատասխանատվության են կրում իրենց պաշտոնական գործառույթները, պարտականությունների պատշաճ իրականացնելու համար: Վարույթի հանրային մասնակիցները ի պաշտոնե պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դրսևորել ակտիվություն, կատարել անհրաժեշտ գործողություններ և ընդունել որոշումներ: Օրինակ՝ հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների ապօրինի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ: Քրեական վարույթի հանրային մասնակիցները օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ: Այսպես, նախաքննության և հետաքննության մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ինքնուրույնությունը իրավաչափորեն սահմանափակված է մի կողմից գերատեսչական վերահսկողությամբ (գործադիր իշխանության մարմիններ են, ուստի նրանց վրա տարածվում է գործադիր իշխանությանը հատուկ ենթակայության սկզբունքները), մյուս կողմից նրանց գործունեության օրինականության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, կիրառվում են դատական երաշխիքներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s