Մահապատիժ

Մահապատիժը՝ մարդուն կյանքից զրկումը որպես պատիժ, հնարավոր է պետության կողմից նախանշված լինի։ Ժամանակակից հասարակությունումմահապատիժը անօրինական է համարվում, իսկ մյուսներում որպես պատիժ կարող է կիրառվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում ևս, ինչպիսիք են կաշառակերությունըկավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։ Ռուսական և խորհրդային օրենսդրական պրակտիկայում մահապատիժը բնութագրելու համար օգտագործվում էին էվֆեմիզմներ, այն անվանելով օրինակ սոցիալական պաշտպանվածության գերագույն միջոց։

Առավել տարածված մահապատժի տեսակ է հանդիսանում գնդակահարությունը։ Ինչպես նաև լայն տարածում ունի էլեկտրական աթոռը, կախաղանը, քարկոծումը և այլն։

Մահապատիժը ամենահին պատժամիջոցի տեսակներից մեկն է։ Ի սկզբանե այն առաջացել է «ակն ընդ ական» սկզբունքի հիման վրա։ Ըստ այս սկզբունքի՝ մարդուն սպանելու համար արդար պատիժը հանդիսանում էր մահապատիժը։ Բացի այդ, իր դերը խաղաց նաև արյան վրիժառություն սովորույթը, որին փոխարինելու էր մահապատիժը, որն իրագործվում էր պետության կողմից։[2]:

Չնայած նրան, որ հետագայում հանցագործություններիմեծամասնության համար այս սկզբունքը փոխարինվում է նյութական տուգանքով հօգուտ տուժողի, մահապատիժը պահպանվել է պետությունների մեծամասնությունում։

Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, մեղադրյալինբողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը (անգլ.՝ Jack Alderman) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի 1975 թ․ հունիսի 14-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն 2008թ․ սեպտեմբերի 16-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։

Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է սպանություն և պատժվում՝ օրենքով։

Ժամանակակից պետությունների մեծ մասում մահապատիժն իրականացվում է ոչ հրապարակային ձևով, այսինքն՝ մահապատժին ներկա են լինում միայն օրենքով սահմանված անձինք։

Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ պետության կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից (նախագահմիապետվարչապետնահանգապետ և այլն)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել 1948 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի[3]։ Մոսկվայի պետական համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1977 թ․ դեկտեմբերի 8-ի և 1980 թ․ դեկտեմբերի 15-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989 թ․ դեկտեմբերի 15-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։

1978 թ. մահապատիժն արգելվում է Իսպանիայում, 1981 թ.՝ Ֆրանսիայում։ 1990 թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ ԱդրբեջանումԱլբանիայումԱնգոլայումԲուլղարիայումԷստոնիայումԹուրքմենստանումԻռլանդիայումԻտալիայումԼատվիայում,[4]ԼեհաստանումԼիտվայումԽորվաթիայումԿանադայումԿիպրոսումՂրղզստանում,[5] Կոտ դ’ԻվուարումՀայաստանումՀոնկոնգումՀունաստանումՀԱՀ-ում[6]ՄալթայումՄավրիկիայումՄեծ ԲրիտանիայումՄեքսիկայումՄոզամբիկումՄոլդովայումՆեպալումՇվեյցարիայումՉերնոգորիայումՊարագվայումՍերբիայումՍլովակիայումՍլովենիայումՀունգարիայումՎրաստանումՈւկրաինայում։

2007 թ. կեսերից 89 երկրում մահապատիժն արգելվեց ցանկացած հանցագործության դեպքում։ Եվս 10 երկրում այն պահպանվում է միայն պատերազմական իրավիճակներում կատարված հատկապես ծանր հանցագործությունների համար՝ մահապատիժը չեղյալ հայտարարելով այսպես կոչված ընդհանուր-քրեական հացագործությունների համար։ 30 երկրում մահապատիժը կասեցված է գործնականում, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում մահապատիժ չի իրականացվել, և պատրաստվում են հետագայում էլ մորատորիում պահպանել կամ պաշտոնապես հայտարարել են մորատորիում մահապատիժների իրականացման հարցում։

Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։

1965 թ․-ից ավելի քան 52 երկրում ընդլայնվել է այն հանցագործությունների ցուցակը, որոնց դեպքում կարող է կիրառվել մահապատիժ։ 2000 թվականի տվյալներով 21 երկրներում նախատեսված է մահապատիժ այն հանցագործությունների համար, որոնք կապված են երկրի անվտանգության հետ (լրտեսությունպետական դավաճանություն և այլն)։ 13 երկրում մահապատիժ է նախատեսվում ահաբեկչության համար, եթե այն հանգեցրել է մարդկանց մահվան, ինչպես նաև պատանդների սպանության համար։ Որոշ երկրներում մահապատիժ է կիրառվում մարդկանց առևանգման համար, եթե դա հանգեցրել է վերջիններիս մահվանը։ 21 երկրում մահապատիժ է սահմանված թմրանյութերի ապօրինի առևտրի համար։ 13 երկրում մահապատիժ է սահմանված տնտեսական հանցագործությունների համար (կոռուպցիա, պետական միջոցների հափշտակում, հարձակում մաքսային պաշտոնյաների վրա, զինված կողոպուտ)։ Մի շարք մուսուլմանական երկրներում մահապատիժը կիրառվում է ամուսնական դավաճանության, բռնաբարության, նույնասեռականության, մուսուլման կնոջ՝ ոչ մուսուլմանի հետ սեռական կապի համար[7]։

«Միջազգային համաներում» կազմակերպության տվյալներով՝ 2006թ․ նվազագույնը 1591 մարդ մահապատժի է ենթարկվել 25 երկրում, և 3861 մարդ մահապատժի են դատապարտվել 55 երկրում[8]։

2008 թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել Չինաստանում (1718), Իրանումմահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, Սաուդյան Արաբիայում՝ 102, ԱՄՆ-ում՝ 37, Պակիստանում՝ 36, Իրաքում՝ 34։ 2008 թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում[9]։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s