Ալբերտո Մորավիա Երդում – վերլուծություն

Պատմությունը սկսվում է նրանով, որ հեղինակը ողջ ձմեռ և գարնան մի մասը հիվանդ է լինում նախ գրիպով ու երկկողմանի թոքաբորբով, որից քիչ էր մնում մահանար։

Մինչ այդ ամիսներն անցնում էին, նա փակված իր ավտոպահեստամասերի խանութում, մտածում էր միայն ծովի մասին, ցանկանալով կրկին լինել այնտեղ։ Մայիսի վերջին մի օր նա իր նշանածին՝ Ջինետտային ասում է, որ հաջորդ օրը գնալու են Կաստելֆուզանո, սեզոնի բացմանը առաջին անգամ լողալու: Ջինետտան նեղացած տեսք ընդունելով իսկույն հրաժարվում է գնալ։ Պատճառն այն էր, երբ հեղինակը հիվանդ է լինում, Ջինետտան երդվում է, եթե նա առողջանա, այս տարի չի գնալու ծով լողալու: Երկար կռվելուց հետո հեղինակը բարկացած ասում է որ ինքը կգնա Տիլդեի հետ։ Տիլդեն գանձապահ էր աշխատում: Այդ աղջիկը Ջինետտայի լրիվ հակառակ պատկերն էր: Որքան Ջինետտան մռայլ էր, նյարդային, բարդ, ամբողջովին տրամադրություն ու հոգեվիճակ, նույնքան Տիլդեն պարզ էր, իներտ, անվրդով: Եվ ինչպիսին բնավորությունը, նույնպիսին էլ արտաքինը. Ջինետտան նիհար էր, թուխ, այրող: Տիլդեն շիկահեր էր, գեր, խաղաղ: Նա Տիլդեին առաջարկում է իր հետ գնալ Կաստելֆուզանո, աղջիկը համաձայնվում է։ Հաջորդ առավոտ, երբ նա մոտոցիկլով գնում է Տիլդեի հետևից, պարզվում է, որ Ջինետտան էլ է որոշել գնալ իրենց հետ։ Հեղինակը այդ անակնկալից դեռ չի հասցնում ուշքի գալ, երբ հայտնվում է Ջինետտան՝ թունավոր ժպիտը շուրթերին, մոխրագույն բրդե հագուստը մինչև պարանոցը, տաք հագնված այդ շոգին։ Լողազգեստ իր հետ չէր վերցրել այն պատճառով, որ պարզապես չէր պատրաստվում մտնել ջուրը, վախենալով այն բանից, որ հեղինակը կարող է կրկին հիվանդանալ։ Ճանապարհին տեղի են ունենում մի քանի միջադեպ ու փոքրիկ վեճեր, բայց վերջիվերջո հասնում են ծով։ Ծովափը գրեթե ամայի էր, միայն լողորդների մի քանի խումբ կար այս ու այն կողմում։ Հեղինակը միանգամից փոխվում է, որպեսզի գնա լողալու, սակայն Ջինետտան վերցնում է նրա հագուստները և նա մնում է թփուտներում լրիվ մերկացած։ Տեղի է ունենում երկար վիճաբանություն. նա բղավում էի Ջինետտայի վրա, որ վերադարձնի հագուստը, իսկ նա` չէ´ ու չէ´

Տիլդեն էլ կրկնում էր, որ ցանկանում է գնալ լողալու: Տիլդեն  մի ցատկ է անում, որ բռնի Ջինետտային, սակայն վերջինս պատրաստ էր փախչելու` հագուստները թևի տակ: Թփերի միջից, հեղինակը  տեսնում  է  Տիլդեին` լողազգեստով և Ջինետտային` հագնված, իրար հետապնդելիս ծովափին: Տիլդեն բարեսիրտ ծիծաղում էր, մինչդեռ Ջինետտան լուրջ էր տրամադրված: Բավականին վազեցին և, ահա, Տիլդեն հասավ նրան ու ձեռքը մեկնեց հագուստներին, որոնք ցած թափվեցին: Ջինետտան շրջվեց: Տիլդեն, որը շարունակում էր ծիծաղել, կռացավ հագուստները վերցնելու: Այդ ժամանակ մի սուր ճիչ լսվեց և երևաց, թե ինչպես էր Ջինետտան բռնել Տիլդեի գանգուրներից ու քարշ տալիս ավազի վրայով, ապա նետում  է մի ավազաբլրի վրա, և սկսում ապտակներ հասցնել: Դրանից  հետո  Տիլդեն  հեծկլտալով  հեռանում  է, իսկ  Ջինետտան  արդեն  անհետացել  էր։ Հեղինակը  այրող  արևի  տակ  մնում  է  այնքան, մինչև  Ջինետտան  հետ  է  գալիս։ Նրանք  պայմանավորվում  են, որ  հագուստները  կվերադարձնի  մեկ  համբույրի  փոխարեն։ Որոշ  ժամանակ  հետո  Տիլդեն  վերադառնում  է  և  նրանք  հաշտվում  են։ Պատմվածքը  վերջանում  է  հետևյալ  խոսքերով․

<<Քայլեցի Տիլդեի կողքով, որը շատ ընկճված էր թվում, և ասացի. «Համա թե ապտակներ տվեց Ջինետտան»:
– Գիտե՞ս, երդվել էի, որ նրան այլևս երբեք չեմ տեսնելու:
– Իսկ հետո՞:
– Հետո ի՞նչ, հետ վերադարձա: Ջինետտան գիտի իր երդումը պահել, իսկ ես` ո´չ:>>

Leave a comment