Օսկար Ուայլդ

Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ

ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։

1879 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) ժողովածուն։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և հետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։

Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղամանուկը») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ 19-րդ դարավերջի ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին»«Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերը բանաստեղծական դրամայի վերածելու փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։

1880-ական թվականներին քննադատական հոդվածներում («Մտահղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել հոգեհարազատ ու քաջածանոթ երևույթները։

Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s