ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք կամ Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրություննորմատիվ իրավական փաստաթուղթ և կանոնագիրք, որը սահմանում է քաղաքացիական գործերով դատավարության կարգը:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը[1]:

Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով։

Ընդհանուր օրինաչափություն

Ըստ Հայաստանի Մայր օրենքների ժողովածուի՝ Սահմանադրության, յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։

Aquote1.png Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

Քաղաքացիական գործ հարուցելու հիմք

Գոյություն ունեն որոշակի նորմեր, որոնք սահմանում են քաղաքացիական գործեր հարուցելու հիմքերը և դրանց կատարման օրինաչափությունները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ.

Aquote1.png Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Aquote2.png

Վարույթը կարող է նաև չեղարկվել փաստերի բացակայության և կողմերից մեկի բացկայության պայմաններում։

Դատարանի անկախություն

Դատավորի ընդունած յուրաքանչյուր քաղաքացիական վճիռ պետք է հիմնված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ կանոնագրքերի օրենքների վրա, հակառակ դեպքում այն կարող է մերժվել։

Aquote1.png Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա Aquote2.png

Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին։

Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով։

Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում տալու միասնական եզրակացություն։

Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։

Aquote1.png Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը: Aquote2.png

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s