Ժառանգական իրավունք մայիսի 11-15

Ժառանգական իրավունք

Ուսումնասիրե՛ք <<Ժառանգական իրավունք>> թեմային առնչվող նյութերը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը։ Նյուրթերը կարող եք գտնել համացանցից, հասարակագիտության 11-րդ դասարանի դասագրքից և Arlis.am կայքից։

01722252

1.Որոնո՞ք են ժառանգության հիմքերը։

Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի կամ ըստ օրենքի։Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը։

2.Ե՞րբ և որտե՞ղ է բացվում ժառանգությունը։

Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է։Եթե այդ վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը։

3.Ովքե՞ր ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք կտակի դեպքում։

Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում։Պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի երեխաները, ինչպես նաև հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի զավակները, ամուսինը և ծնողները։

4.Ի՞նչ է պայմանով կտակը։

Կտակում ներառված պայմանը, որը ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով, կարող է անվավեր ճանաչել ժառանգի հայցով։

5.Ո՞րն է կտակի ձևը, և ի՞նչ է փակ կտակը։

Կտակը պետք է կազմվի գրավոր ՝ նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից։Հակառակ դեպքում կտակն անվավեր է։Կտակը կտակարարի ցանկությամբ կարող է լինել փակ։Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը։Այս դեպքում նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու։

6.Ի՞նչ է կտակային հանձնարարությունը։

Ժառանգը, ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում։Շահառուն իրավունք ունի հրաժարվել կտակային հանձնարարությունից։Այդ դեպքում ժառանգը, որը պարտավոր է կատարել կտակային հանձնարարությունը, ազատվում է այն կատարելու պարտականությունից։

7.Ո՞րն է ըստ օրենքի ժառանգության հերթականությունը։

Առաջին հերթի ժառանգներն են՝ ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։

Երկրորդ հերթի ժառանգներն են՝ ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը։Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով։

Երրորդ հերթի ժառանգներն են՝ ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը։

Չորրորդ հերթի ժառանգներն են՝ ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը(հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները)։

8.Ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետում է ընդունվում ժառանգությունը։

Ժառանգությունն ընդունված է համարվում, երբ ժառանգը սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը, ներառյալ, երբ ժառանգը՝ 1․ միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, 2․իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, 3․ իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է նրան հասանելիք գումարները։Ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

9.Ինչպե՞ս է բաժանվում ժառանգությունն ըստ օրենքի ժառանգության դեպքում։

Ժառանգությունն ընդունած ժառանգներն իրավունք ունեն պահանջելու ժառանգության բաժանում։Բաժանումը կարող է կատարել ժառանգների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ժառանգությունը բաժանում է դատարանը։

10.Ինչպե՞ս է կատարվում ժառանգության ձևակերպումը։

Ժառանգության ձևակերպումը կատարվում է ժառանգության իրավունքի վկայագիր տալու միձոցով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s