ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ․ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ.,տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 2129, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։

Նախապատմություն

Օսմանյան բանակի արշավանքն Արևելյան Հայաստան

Թովմաս Նազարբեկյան

1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։ Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևելյան Հայաստան ու Հարավային Կովկաս[2]:

1918 թվականի փետրվարին հարձակման անցնելով՝ թուրքական 3-րդ բանակը հաջորդաբար սկսեց գրավել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ապրիլին՝ Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո 3-րդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան զորքերը շարժեց դեպի Անդրկովկաս։ Նորահռչակ Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության զիջողական քաղաքականությունից օգտվելով՝ թուրքական զորքերը ապրիլի 25-ին գրավեցին նաև Կարսի լավ ամրացված ամրոցը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով Ալեքսանդրապոլի համար։ Կարսի գրավումից հետո օսմանյան զորքերի հրամանատարությունը Անդրկովկասի իշխանությունների առջև նոր պայմաններ առաջ քաշեց՝ ԱխալքալաքիԱխալցխայի և Ալեքսանդրապոլի, ինչպես նաև Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի հանձնում, որով թուրքական զորքերը կարող էին փոխադրվել դեպի Թավրիզ և Անդրկովկասյան բոլոր երկաթուղիներն ազատ օգտագործել մինչև բրիտանացիների դեմ պատերազմի ավարտը։ Չսպասելով Բաթումում Անդրկովկասի պատվիրակության հետ բանակցությունների ավարտին՝ թուրքական զորքերն արագ հարձակումով մայիսի 15-ին գրավեցին նաև Ալեքսանդրապոլը՝ նվաճման սպառնալիք ստեղծելով ամբողջ Արևելյան Հայաստանի համար[3]:

Արևելյան Հայաստան ներխուժելու համար թուրքական ռազմական հրամանատարությունը կատարեց զորքերի վերախմբավորում։ 3-րդ բանակի 1-ին Կովկասյան բանակային կորպուսի (հրամանատար՝ գեներալ-մայոր Քյազըմ Կարաբեքիր փաշա) և 2-րդ Կովկասյան բանակային կորպուսի (հրամանատար՝ գեներալ-մայոր Յակուբ Շևքի փաշա) ստորաբաժանումներից Կարսում ստեղծվեց հատուկ զորախումբ՝ Յակուբ Շևքի փաշայի ընդհանուր հրամանատարությամբ։ Այդ զորախմբի կազմում հայկական ուժերի դեմ գործելու էին 1-ին Կովկասյան բանակային կորպուսի 36-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Փիրսելիմօղլու Համդի բեյ)՝ ԱլեքսանդրապոլԵրևան ուղղությամբ, և 9-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Ռուշթու փաշա)՝ ԱլեքսանդրապոլՀամամլուԲաշ-ԱպարանԵրևան ուղղությամբ, և 2-րդ Կովկասյան բանակային կորպուսի 11-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Ջավիդ Էրդել)՝ ԱլեքսանդրապոլՂարաքիլիսաԴիլիջանԵլիզավետպոլ ուղղությամբ, 5-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Մյուրսել)՝ ԱլեքսանդրապոլՎորոնցովկաԹիֆլիս ուղղությամբ: Այդ զորախմբից բացի դեպի Արևելյան Հայաստան արշավանքի ռազմական գործողություններին մասնակցում էր նաև 2-րդ բանակի 4-րդ բանակային կորպուսի 12-րդ դիվիզիան, որը Սարդարապատի ճակատամարտի նախօրյակին հսկում էր Սուրմալուի լեռնանցքները և մարտական առաջադրանք ուներ ներխուժելու Իգդիրի շրջան[4][5][6]:

Հակառակորդի հարձակմանը դիմակայելու համար Հայկական կորպուսի հրամանատար, հայկական զինված ուժերի ընդհանուր հրամանատար գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը որոշեց պաշտպանել դեպի Երևան և Թիֆլիս տանող ռազմավարական նշանակության երկու ճանապարհները[7]

Ալեքսանդրապոլից դուրս եկած հայկական ուժերի մի մասը՝ Հայկական կորպուսի 1-ին դիվիզիայի որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև Հայկական հատուկ հավաքական ջոկատի կազմում եղած մի քանի ստորաբաժանումներ, Ալեքսանդրապոլ-Սարդարապատ ուղղությամբ նահանջեց դեպի Արարատյան դաշտ[8]։ Այստեղ Մովսես Սիլիկյանի ընդհանուր հրամանատարությամբ ձևավորվեց հայկական զորքերի երևանյան զորախումբը, որի առջև դրվեց Երևանի ուղղությամբ թուրքական հարձակումը հետ մղելու խնդիր։

Իրադրությունը Երևանում ճակատամարտի նախօրեին

Թուրքական զորքերի արշավանքը ծանր կացության մեջ դրեց հայկական քաղաքական ղեկավարությանն ինչպես Թիֆլիսում, այնպես էլ Երևանում։ Մայիսի 19-ին՝ Սուրմալու ներխուժելուց հետո, թուրք գեներալ Հալիլ բեյը (Էնվեր փաշայի հորեղբայրը) Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն»։ Մյուս կողմից, Բաթումի բանակցություններում հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր ԽատիսյանՀովհաննես Քաջազնունի) Անդրկովկասի կառավարության հայ անդամ Խաչատուր Կարճիկյանին հղած հեռագրով խորհուրդ էր տալիս «ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»[9]։

Թուրքական զորքերի հարձակման հետևանքով Ալեքսանդրապոլի գավառումԱրարատյան դաշտում ու Երևանում տիրող խուճապի արդյունքում Երևանի քաղաքային խորհուրդը մայիսի 18-ի ընդլայնված նիստում ընդունեց Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանի առաջարկությունը՝ քաղաքն առանց դիմադրության թուրքերին հանձնելու, քաղաքի բնակչությունը տարհանելու և Քանաքեռի բարձունքում դիրքավորվելու վերաբերյալ։ Սակայն Երևանը հանձնելու մասին ընդունված որոշումը գործնական հետևանք չունեցավ, քանի որ Երևանում Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի լիազոր գործադիր մարմինը՝ Հատուկ կոմիտեն, Երևանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի գլխավորությամբ կտրուկ դեմ հանդես եկավ նման զարգացմանը և բեկանեց այդ որոշումը (Երևանում և Երևանի նահանգում փաստացի գերագույն իշխանությունը պատկանում էր Հատուկ կոմիտեին)[10]։ Շուրջ 1500 բնակիչների օգնությամբ Արամ Մանուկյանի հրահանգով Երևանի մատույցները պաշտպանական ամրություններով ապահովելու աշխատանքներ տարվեցին, մասնավորապես, Եռաբլրի տարածքում։[9]

Մայիսի 18-ին Արամ Մանուկյանը Երևանի պարետ Արշավիր Շահխաթունու ուղեկցությամբ այցելեց Էջմիածին՝ կաթողիկոս Գևորգ 5-րդին հորդորելու անվտանգության նկատառումներով ժամանակավորապես թողնել Էջմիածինը և մեկնել Բյուրական[11]։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն կտրուկ հրաժարվեց, այլև զորքին կոչ արեց վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին[11]:

Արամ Մանուկյանը հետագա օրերին Երևանում ու շրջակայքում իրավիճակը կայունացնելու և հետագա զարգացումները հօգուտ հայկական կողմի շրջելու հարցում անփոխարինելի դեր ունեցավ։ Մայիսի 19-ի առավոտյան նա հայկական 1-ին դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանի առջև խնդիր դրեց կանգնեցնել հայկական զորքերի նահանջը և ամեն գնով կանխել դեպի Երևան թուրքական զորքերի հարձակումը։ Ա․ Մանուկյանը խոստացավ կարճ ժամանակում կատարել այդ նպատակի համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ, հավաքագրել մարդուժ, զենք-զինամթերք[12]: Հետագա օրերին Աստաֆյան փողոցումԱնգլիական այգումՈւսուցչական սեմինարիայի առջև և այլ վայրերում կազմակերպվեց կամավորների հավաքագրում, որոնք ճակատամարտի սկզբում համալրեցին զորքերը։

Սարդարապատի ճակատամարտը

Թուրքական կողմ

ԱլեքսանդրապոլԵրևան ուղղությամբ արշավող թուրքական 36-րդ դիվիզիայի կազմում էին 106-րդ, 107-րդ և 108-րդ հետևակ գնդերը, հրաձգային մեկ գումարտակ, երկու հրետանային դիվիզիոն։ Թուրքական զորքն ուժեղացված էր կորպուսային առանձին հեծալազորային գնդի և քրդական 1 500-ոց հեծյալ գնդի ուժերով: Թուրքական ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 7 500 – 10 000 զինվոր ու սպա՝ ներառյալ քրդական ուժերը։ Թուրքերի տրամադրության տակ կար 40 հրանոթ:

Հայկական կողմ[

Սարդարապատի ճակատում հայկական կողմի ուժերն ընդգրկված էին երևանյան զորախմբի կազմում, որի ստորաբաժանումների մյուս մասը մասնակցեց թուրքական 9-րդ դիվիզիայի դեմ Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Զորախմբի հրամանատարն էր գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, շտաբի պետը՝ գնդապետ Ալեքսանդր Վեքիլյանը։ Շտաբը Վաղարշապատում էր՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքում։ Սարդարապատի ճակատում կռվող ուժերի ընդհանուր հրամանատարը Երևանյան զորախմբի հրամանատարի տեղակալ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, շտաբի պետը՝ կապիտան Ալեքսանդր Շնեուրը։ Ներառված էին Հայկական կորպուսի 2-րդ դիվիզիան՝ ոչ լրիվ կազմով, և Հայկական հատուկ հավաքական ջոկատի (1917 թ․ վերջին արևմտահայ կամավորականներից կազմված զորախումբ, նախքան Սարդարապատի ճակատամարտը կռվել է Կովկասյան ճակատում) կազմում եղած մի քանի ստորաբաժանումներ։ 2-րդ դիվիզիայի (հրամանատար՝ Մովսես Սիլիկյան) կազմում էին 5-րդ (3 գումարտակի կազմով, հրամանատար՝ գնդապետ Պողոս-Բեկ Փիրումյան) և 6-րդ (12 վաշտ, հրամանատար՝ փոխգնդապետ Աբրահամ Դոլուխանյան) գնդերը, 2-րդ հեծյալ գունդը՝ 4 հեծելավաշտով (գնդապետ Զալինյան), պարտիզանական հետևակ գունդը՝ 8 վաշտով (գնդապետ Ալեքսեյ Պերեկրյոստով), պարտիզանական հեծյալ գունդը՝ 3 վաշտով (գնդապետ Կորոլկով), սահմանապահ գումարտակը (փոխգնդապետ Սիլին), 2-րդ դիվիզիայի շտաբի պարեկային վաշտը։ 1-ին դիվիզիայի 4-րդ գնդի մեկ գումարտակ կանգնած էր Դավալուում՝ որպես հարավային ուղղության պաշտպանական զորաջոկատ։

Հայկական հատուկ հավաքական ջոկատի ստորաբաժանումներից Երևանյան զորախմբի կազմում ընդգրկվել էին 3-րդ հատուկ բրիգադից Վանի 1-ին (գնդապետ Յուզբաշև) և 2-րդ (գնդապետ Չախմախչև) հետևակ գնդերը՝ 2-ական գումարտակով (տեղակայված էին Իգդիրի շրջանում), Մակվի գումարտակը, 2-րդ հատուկ հեծյալ՝ Զեյթունի գունդը (4 հեծելավաշտ, գնդապետ Սալիբեկյան), 2-րդ հատուկ բրիգադի զորամասերը՝ Խնուսի և Կարաքիլիսայի (գյուղաքաղաք հին Բայազետի գավառում) հետևակային գնդերը (գնդապետ Կազիմիրսկի), 1-ին հատուկ բրիգադից՝ Երզնկայի գունդը (6 վաշտ, հրամանատար՝ Կարապետ Հասան-Փաշայան), ինչպես նաև 1-ին հատուկ հեծյալ գունդը (հրամանատար՝ զորային ավագ Պավել Զոլոտարյով)[14][15][16]:

Երևանյան զորախմբի կազմում կար հրետանային 5 մարտկոց՝ գնդապետ Քրիստափոր Արարատյանի ընդհանուր հրամանատարությամբ։ Զորախմբի կազմում ճակատամարտին մասնակցեցին նաև արևմտահայ ու արևելահայ կամավորականների մի քանի ջոկատներ (Թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Բուլանըխցի Մուրադի և ուրիշների հրամանատարությամբ), եզդիների հեծյալ գումարտակը (հրամանատարներ՝ Ուսուբ բեկ և Ջանգիր աղա), մեծ թվով աշխարհազորայիններ։ Հայկական զորքերի ընդհանուր թիվը ճակատամարտի առաջին օրերին կազմում էր շուրջ 9 000 – 10 000 զինվոր ու սպա, իսկ ուժերի մի մասը Բաշ-Ապարանի ճակատ տեղափոխելուց հետո՝ շուրջ 6 000 – 6 500։ Հայերն իրենց տրամադրության տակ ունեին 28 հրանոթ, որոնցից 16-20-ն են օգտագործվել ռազմական գործություններում[13]:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s