Ցրտահարություն

Ցրտահարություն
Congelatio
Frost bite.jpg

Ցրտահարված ոտքեր՝ սար բարձրանալուց 2-3 օր հետո
Տեսակ Մակերեսային, խորը[1]
Ենթադաս cold injury? և կլինիկական նշան
Պատճառ Ցածր ջերմաստիճան[2]
Հիվանդության ախտանշաններ Թմրածություն, սառնության զգացում, գունատություն[2]
Բժշկական մասնագիտություն Անհետաձգելի բժշկական օգնությունՕրթոպեդիա
ՀՄԴ-9 991.0 և 991.3
ՀՄԴ-10 T33 և T35
Հիվանդությունների բազա 31167
MedlinePlus 000057
eMedicine 770296 և 926249
MeSHID D005627
Ռիսկի գործոններ Ալկոհոլի օգտագործում, ծխել, հոգեկան խնդիրներ, որոշ դեղեր[2]
Ախտորոշում Հիմնվում է ախտանիշների վրա[3]
Բուժում Տաքացում, դեղորայք, վիրահատություն[1]
Բարդություններ Հիպոթերմիա, կոմպարտմենտ համախտանիշ[1][2]
Հանդիպման հաճախականություն Անհայտ[4]
Frostbite Վիքիպահեստում

Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում[2]։ Առաջին ախտանիշը թմրածությունն է[2]։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն[2]։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ[2]։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում[5]։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը[1][2]։

Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ[6][2]։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա[3]։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)[1]։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։

Կանխարգելումը կատարվում է տաք հագուստ կրելով, ջրի և սննդի նորմալ քանակներ ընդունելով, ցածր ջերմաստիճանից խուսափելով, ակտիվություն պահպանելով[1]։ Բուժումը կատարվում է տաքացնելով[1]։ Տաքացնում են միայն այն դեպքում, երբ չի լինում նորից սառելու վտանգ[2]։ Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել իբուպրոֆեն և փայտացման պատվաստանյութ[2]։ Ծանր դեպքերում օգտագործվում է իլոպրոստ կամ թրոմբալուծիչ միջոցներ[2]։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն[2]։ Անդամահատումը (ամպուտացիա) պետք է հետաձգվի մի քանի ամսով՝ վնասվածքի ծանրությունը հասկանալու համար[1]։

Ցրտահարության դեպքերի քանակը հայտնի չէ[4]։ Լեռնագնացների մոտ տոկոսը հասնում է մինչև 40%[2]։ Ամենաշատը ախտահարվում են 30-ից 50 տարեկան մարդիկ[5]։ Ցրտահարության մասին հիշատակումներ եղել են դեռ 5,000 տարի առաջ[2]։ Ցրտահարությունը կարևոր դեր է խաղացել նաև պատերազմների ժամանակ[2]։ Առաջին անգամ ցրտահարության նորմալ նկարագիրը տրվել է 1813 թվականին Դոմինիկ Ժան Լարեյի կողմից, որը Նապոլեոնի բանակի բժիշկն էր Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրտահարություն

Սովորաբար ախտահարվում են այտերը, ականջները, քիթը, մատները և ոտնաթաթերը։ Ցրտահարությանը նախորդում է սառելը[1]։ Ցրտահարության ախտանիշները զարգանում են ցրտի ազդեցության հետ մեկտեղ։ Պատմության ընթացքում ցրտահարությունը դասակարգվել է ըստ մաշկի վնասման, զգայունության խանգարման։ Այդ դասակարգումը նման էր այրվածքների դասակարգմանը։ Ցրտահարության աստիճանները չեն համապատասխանում երկարատև վնասի գումարային արժեքին[7]։ Ավելի պարզ դասակարգումով ցրտահարությունը լինում է մակերեսային (առաջին կամ երկրորդ աստիճան) կամ խորը (երրորդ կամ չորրորդ)[8]։

Առաջին աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։
  • Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։
  • Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել[7]։

Երկրորդ աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ, իսկ մաշկի մակերեսը պնդանում է։
  • Վնասումից շաբաթներ հետո մաշկը չորանում և սևանում է։
  • Այս փուլում կարող է լինել գերզգայունություն ցրտի նկատմամբ և թմրածություն[7]։

Երրորդ աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի տակ եղած հյուսվածքները սառում են։
  • Ախտանիշներից են արյան մակարդուկները և մաշկի գորշակապտավուն գունավորումը։
  • Վնասումից շաբաթներ հետո ցավը մնում է և առաջանում է սև գույնի կեղև։
  • Կարող են դիտվել երկար մնացող խոցեր և ոսկորների էպիֆիզային աճման գոտու վնասում[7]։

Չորրորդ աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրտահարությունը 12 օր անց

  • Չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում ներառվում են մաշկից ներքև գտնվող հյուսվածքները՝ մկանները, ջլերը և ոսկորները։
  • Վաղ ախտանիշներից են մաշկի գունատությունը, պնդացումը, անցավ տաքացումը։
  • Ավելի ուշ մաշկը դառնում է սև և մումիֆիկացված։ Վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերի անդամահատման 2 ամսից[7]։

Այրվածքներ

Այրվածքներ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ, որոնք առաջանում են բարձր ջերմաստիճանի, քիմիական նյութերիէլեկտրական հոսանքի կամ իոնացնող ճառագայթների տեղային ազդեցություններից։ Եթե այրվել է մարմնի մակերևույթի 10-15%-ից ավելին, ապա օրգանիզմում դրա հետևանքով առաջացած փոփոխություններն անվանում են այրվածքային հիվանդություն։

Այրվածքային շոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժամերին այրվածքային փոփոխությունները կարող են առաջացնել շոկ։ Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ։ Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով։ Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժամ։

Այրվածքներ ստացած, անաշխատունակ մարդկանց թիվը 100 000 բնակչության հաշվով (2004 թվականի թվյալներ)[1]

     չկան տվյալներ     50-ից քիչ     50-100     100-150     150-200     200-250     250-300      300-350     350-400     400-450     450-500     500-600     ավելի քան 600

Թունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորումը այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով։ Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով։ Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը։

Այրվածքի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքի երեք մակարդակները

Տարբերում են մակերեսային այրվածքներ, որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում։

Մակերեսային այրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի այրվածքներ, որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և, այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզներըքրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է։

Խորը այրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

III աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ։ Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքըմկանները և ոսկրերը։ III և IV աստիճանի այրվածքներ խորն են։ Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի 1%-ից ոչ ավելին զբաղեցնող խոր այրվածքներ։

Խորության աստիճանի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը։ I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում։ II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է։ Ill աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում։ Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն։ III աստիճանի այրվածք, ձեռքերի այտուց, արյունազեղումային հատվածներով այրվածքային մակերևույթ (ներգրավված են մաշկի մակերեսային շերտերը) կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած։ IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի։

Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը։ Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով։ Մարմնի մակերևույթի մինչև 10-15% այրվածքներ կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում։ Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում։

Մարդու մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը (տոկոսային) մարմնի ընդհանուր մակերևույթին՝ ըստ տարիքի
Մարմնի մասեր մինչև 1 տարեկան 1-5 6-14 հասուն
գլուխ և պարանոց 21 19 15 9
ձեռք 9 9 9 9
իրանն առջևից կամ հետևից 16 16 16 18
ոտք 14 15 17 18
շեք 1 1 1 1

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մակարդակի արյվածքի ժամանակ առաջացող բուշտ

Երրորդ մակարդակի մաշկի մեծածավալ այրվածքներ

IIIբ և IV մակարդակի այրվածքներ, երևում է նեկրոզը և հյուսվածքների քայքայումը

Մասամբ թափանցող այրվածքի ժամանակ առաջանում են հեղուկով լցված բշտեր, մաշկը լինում է կարմրած և չոր:

Կրակով այրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է։ Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը։ Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը։

Ջերմային այրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռացող հեղուկով կամ քիմիական նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը։ Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես (10-15 րոպեում) այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած։ Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ։

Քիմիական նյութերով այրվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց։ Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում։

Այրվածքների ժամանակ կիրառվող առաջին օգնության քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադարեցնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը՝

. հանել տաք հեղուկով ներծծված հագուստը, հանգցնել կրակը

անջատել հոսանքի աղբյուրը

. հեռացնել քիմիական նյութը՝ լվանալով այն հոսող ջրի տակ, (եթե քիմիական նյութը ջրի հետ փոխազդելով ռեակցիայի մեջ է մտնում, ապա մինչև լվանալը պետք է չոր գործվածքով զգուշորեն հեռացնել այն)

Սառեցնել այրված մակերեսը՝

. այրված հատվածը պետք է սառեցնել հոսող ջրի տակ այնքան ժամանակ, մինչև տուժածն այլևս ցավ և մղկտոց չզգա: Որպեսզի խուսափեք տուժածի գերսառեցումից, պետք է այրված մասը սառեցնել 10-15 րոպե, ապա դադար տալ 5-10 րոպե և նորից սառեցնել

. եթե տուժածը մարմնի այրված մասում զարդեր ունի, ապա պետք է հանել դրանք

Այրվածքների դեպքում ՉԻ՛ կարելի[խմբագրել | խմբագրել կոդը]

. Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը

. Մի՛ օգտագործեք ձեթ, կարագ, ձու, մածուն, տոմատի մածուկ, ատամի մածուկ և նմանատիպ միջոցներ, քանի որ այդ բոլոր միջոցները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Ինչպես նաև յուղային հիմք ունեցող միջոցները փակում են մաշկի ծակոտիները և չեն թողնում, որ այրվածքը սառի

. Մի՛ բացեք կամ վնասեք բշտերը

.Մի՛ փչեք այրվածքի վրա [2]

Բուժում

Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ։ Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են։ Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված օրգանը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ մեկուսարանում։ Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա։

Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու։ Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը պատվաստել սեփական առողջ մաշկ։

Գերտաքացում և գերսառեցում

maxresdefault

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 աստիճան է, և նրա ջերմությունը կախված չէ միջավայրի ջերմաստիճանից: Մարդու օրգանիզմի  ջերմակարգավորման համակարգը ապահովում է մարդու նորմալ ջերմաստիճանը: Սակայն ամռանը, բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով կարող է այդ համակարգը խախտվել:Այդ պատճառով մարդը կարող է ենթարկվել գերտաքացման և արևահարվել: Արևահարությունն առաջանում է օրվա շոգ ժամերին երկար արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց:Մարդու մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել 39 և ավելի,  դեմքի և ձեռքերի մաշկը կարմրել:Այդ ժամանակ նախ առաջինը պետք է տուժածին տեղափոխել մոտակա ստվերոտ վայր, արձակել ճնշող կապերը, ջուր տալ նրան կամ ուղակի վրան ջուր լցնել:Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը նրա ոտքերը պետք է բարձրացնել վերև, որպեսզի արյունը արագ շրջանառվի:

images

Նույն իրավիճակում մարդը կարող է հայտնվել նաև ձմռանը: Երկար ժամանակ ցուրտ եղանակին դրսում մնալիս, ձյան մեջ մնալիս սկզբում սկսում են սառել մարդու ծայրամասերը՝ մատները, ոտքերը, քիթը, դունչը և ականջները:Այդ ժամանակ արյունատար անոթները նեղանում են և մաշկը սկսում է փոխել գույնը՝ կապտում է: Աստիճանաբար սկսում է սառել ամբողջ մարմինը: Տուժածին նախ առաջինը պետք է տեղափոխել որևէ տաք վայր, փոխել նրա բոլոր շորերը, ոտքերը դնել սառը ջրի մեջ և կամաց կամաց տրորել, որպեսզի արյունատար անոթները լայնանան: Այդպես շարունակ պետք է կամաց-կամաց բարձրացնել ջրի ջերմաստիճանը, տաք ըմպելիքներ տալ և մոտեցնել վառարանին:

Capture

 

Ջերմային խանգարումներ

ՋԵՐՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Ջերմային խանգարումներ

Մարդու մարմինը ջերմակարգավորման շնորհիվ կարող է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների։ Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների։

ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6°C է։ Այդ ջերմաստիճանի պահպանումն ապահովում է մարմնի նորմալ կենսագործունեությունը։ Մարմինն արձագանքում է արտաքին միջավայրի ջերմաստիճանի փոփոխություններին և ապահովում է իր նորմալ ջերմաստիճանը՝ հավասարակշռելով մարմնի ջերմության ստացումը, պահպանումը և կորուստը (աղյուսակ 13.1 և 13.2)։

Աղյուսակ 13.1 Ջերմության ստացման, պահպանման և կորստիուղիները

Մարմնի ջերմության ստացման և պահպանման ուղիները Մարմնից ջերմության կորստի ուղիները
  • Ջերմության կլանում արևից և ջերմության այլ աղբյուրներից (մուգ գույնի հագուստը կլանում է, իսկ բացը՝ անդրադարձնում)։
  • Ջերմափոխանակում տաք առարկաների, օդի և հեղուկների հետ։
  • Մեկուսացնող շերտ (ճարպային բջջանքի շերտ, հագուստ)։
  • Մկանների աշխատանք, այդ թվում՝ դող։
  • Սննդանյութերից էներգիայի ստացում։
  • Ջերմության ճառագայթում մարմնից դեպի շրջապատող միջավայր (ավելի ինտենսիվ է մութ և սառը միջավայրում)
  • Ջերմափոխանակում սառն առարկաների, օդի և հեղուկների հետ։ Քամոտ եղանակին մեծանում է մարմնի ջերմատվությունը։
  • Գոլորշացում մարմնի մակերեսից։ Եթե օդի խոնավությունը բարձր է, գոլորշացումը դանդաղում է։

Աղյուսակ 13.2 Ջերմակարգավորումը միջավայրի ցածր և բարձր ջերմաստիճանների դեպքում

Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին Ինչպե՞ս է մարմինը արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին
  • Մաշկի արյունատար անոթները նեղանում են, ջերմատվությունը նվազում է, արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ապահովելով դրանց հաստատուն ջերմաստիճանը։
  • Քրտնարտադրությունը նվազում է։
  • Առաջանում է դող, և մկանների կծկումների շնորհիվ մեծանում է ջերմարտադրությունը։
  • Դանդաղում է անոթազարկը։ Արյունն ավելի դանդաղ է հոսում, և ջերմատվությունը նվազում է։
  • Տրոհվում են մարմնի ճարպերը՝ արտադրելով ջերմություն։
  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը:
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է։
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ
  • Թերսնումը։ Թերսնված մարդու մարմնում քիչ են էներգիայի պաշարները, որոնք անհրաժեշտ են արտաքին միջավայրի փոփոխություններին հարմարվելու համար։
  • օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։

ՄԱՐՄՆԻ ՋԵՐՄԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Մարդու մարմնի ջերմակարգավորման վրա ազդող գործոններն են.

 

  • Ջրազրկումը։ Ջրազրկումը բերում է շրջանառող արյան ծավալի նվազման։ Միջավայրի ցածր ջերմաստիճանում մարմինը չի հասցնում վերաբաշխել արտադրված ջերմությունը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում նվազում է մարմնի քրտնարտադրությունը, և արյան շրջանառության կենտրոնացման հետևանքով նեղանում են մաշկի արյունատար անոթները։ Արդյունքում՝ ջերմատվությունը նվազում է։

 

  • Ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունից առաջացած հիվանդագին վիճակների նախադեպը։ Մարմինը, մեկ անգամ ենթարկվելով ծայրահեղ ջերմաստիճանների ներգործությանը, դրանց նկատմամբ դառնում է խոցելի։

 

  • Վնասվածքների առկայությունը: Առողջական վիճակը։ Քանի որ վնասվածքների կամ հիվանդությունների առկայության դեպքում մարմնի հիմնական ճիգերն ուղղված են դրանց դեմ պայքարելուն, ապա ծայրահեղ ջերմաստիճաններն ավելի հեշտ են խաթարում մարմնի ջերմակարգավորման համակարգը;

 

  • Տարիքը։ Մանկահասակ երեխաները և տարեց մարդիկ ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ։ Մանկահասակ երեխաների ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, իսկ տարեց մարդկանց մարմնում զարգացող հյուծման հետևանքով ջերմակարգավորման համակարգը լիարժեք չի գործում։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել։ Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին

  • Պաշտպանեք գլուխը արևի ուղղակի ճառագայթներից՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։
  • Խուսափեք օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվելուց։ Ամռանը դրսում աշխատելիս՝ ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևի ակտիվությունն այնքան էլ ուժեղ չէ։ Եվ հակառակը՝ եթե դուք պետք է աշխատեք դրսում ձմռանը, ապա ծրագրավորեք ձեր աշխատանքը ցերեկվա ամենատաք ժամերին։
  • Հաճախակի ընդմիջումներ կատարեք։ Ընդմիջումները թույլ են տալիս վերականգնել մարմնի նորմալ ջերմաստիճանը և այսպիսով դիմակայել ծայրահեղ ջերմաստիճանի կարճատև ազդեցություններին։
  • Հագնվեք եղանակին համապատասխան։ Եթե հնարավորություն ունեք, շոգ եղանակին հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Բամբակը կլանում է քրտինքը՝ թողնելով, որ օդը թափանցի գործվածքի միջով։ Սրա շնորհիվ տեղի է ունենում ջերմատվություն, քրտինքի գոլորշացում, որը պաղեցնում է մարմինը։ Բաց գույնի հագուստն անդրադարձնում է արևի ճառագայթները։ Ցուրտ եղանակին հագուստը պետք է լինի խիտ գործվածքներից (օրինակ՝ բրդյա), որոնք լավ են պահում մարմնի ջերմությունը, իսկ ձմռանը՝ պահպանում են ջերմությունը։ Հատուկ ծածկոցների միջոցով ցրտի ազդեցությունից պաշտպանեք նաև մարմնի մյուս հատվածները (ձեռքերը, ոտքերը, ականջները, քիթը)։
  • Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ։ Ամռանը խմեք սառը (հանքային ջուր, հյութեր), ձմռանը՝ տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր) հեղուկներ։ Քաղցր հեղուկներն օգնում են պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Սնվեք կանոնավոր և լիարժեք։ Կանոնավոր սնունդն ապահովում է մարմինն անհրաժեշտ աղերով, ջրով, սննդանյութերով ու էներգիայով և հնարավորություն է տալիս մարմնին հարմարվել ծայրահեղ ջերմաստիճաններին։
  • Արշավների ժամանակ ունեցեք ձեզ հետ պահեստային հագուստ, գուլպաներ, ձեռնոցներ։ Թաց կամ խոնավ հագուստը փոխեք։ Ունեցեք ձեզ հետ թերմոս՝ քաղցր տաք հեղուկներով (թեյ, սուրճ) լցված։
  • Մի օգտագործեք ալկոհոլ պարունակող խմիչքներ։ Ալկոհոլի օգտագործումից արյունատար անոթները լայնանում են։ Մյուս կողմից, ալկոհոլի քայքայումից անջատվում է ջերմություն։ Միջավայրի ցածր ջերմաստիճանի դեպքում, թեև սկզբնական պահին առաջանում է ջերմանալու զգացում, սակայն մաշկի անոթների լայնացման հետևանքով մեծանում է մարմնի ջերմատվությունը, որը հանգեցնում է ջերմության կորստի՝ վատթարացնելով տուժածի վիճակը։ Միջավայրի բարձր ջերմաստիճանում ալկոհոլի քայքայումից ստացված ջերմությունը գերազանցում է անոթների լայնացման հաշվին ջերմատվությանը, ինչը բերում է տուժածի վիճակի վատթարացման։

Բոտուլիզմ, թունավորումներ

Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը

Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը

Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում զրուցել ենք բուտիլիզմի, ալկոհոլի եւ սնկային թունավորումների առաջացման պատճառների եւ առողջության վրա հետեւանքների մասին:
–   Որո՞նք են սնկերից եւ բոտուլիզմից առաջացած թունավորումների առաջին ախտանշանները:
–   Թունավորման առաջին ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավը:
–   Ե՞րբ են ի հայտ գալիս թունավորման առաջին ախտանշանները:
–   Եթե սնկային թունավորում է, օրգանիզմն ուշ է արձագանքում թունավորմանը: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո մարդու ինքնազգացողությունը լիարժեք չի կարգավորվում, հակառակը, աստիճանաբար վիճակը վատանում է: Բարեբախտաբար, Հայաստանում իսկական թունավոր սնկեր չկան, որոնց պարագայում ելքը մահացու է, քանի որ հակաթույն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բոտուլիզմի դեպքում` որքան շուտ են սկսվում գանգատները, այնքան ծանր է թունավորված մարդու վիճակը: Եթե 3-5 օր հետո է օրգանիզմն արձագանքում թունավորմանը, ապա ընթացքը լինում է թեթեւ:
–   Որո՞նք են բոտուլիզմի առաջացման պատճառները եւ ինչպե՞ս խուսափել:
–   Հայտնի է, որ բոտուլիզմով թունավորման պատճառը հողից վարակն է եւ անաէրոբ՝ անթթվածին միջավայրը: Բոտուլիզմը զարգանում է սննդային պահածոների կիրառումից, որոնց մեջ սխալ վերամշակման արդյունքում հողի առկայության դեպքում` վարակված բոտուլինի հարուցիչներով, անթթվածին պայմաններում արտադրվում է բոտուլինատոքսին, որն էլ առաջացնում է օրգանիզմի թունավորումը: Երեւույթից խուսափելու համար պահածոն բացելուց հետո պետք է օգտագործել 30-40 րոպե բարձր ջերմամշակման ենթարկելուց հետո: Ընդհանուր առմամբ, ցանկալի է օգտագործել գործարանային պայմաններում պատրաստած պահածոներ, քանի որ այնտեղ ապահովվում է անվտանգ պատրաստման համար նախատեսված ջերմամշակման բարձր ջերմաստիճանն ու համապատասխան ճնշումը: Վստահորեն կարող եմ ասել, որ տնային պայմաններում պատրաստած պահածոների համեմատ գործարանային արտադրանքն առավել անվտանգ է:
–   Վերջին տարիներին սնկային թունավորման ինչպիսի՞ ցուցանիշ է նկատվում:
–   Բարեբախտաբար, թունավորման դեպքերը նվազել են: Մարդիկ ավելի զգոն ու տեղեկացված են: Առհասարակ, բոտուլիզմին բնորոշ է մասսայական թունավորման դեպքերը: Ինչ վերաբերում է սնկերին, հարկ եմ համարում նշել, որ չի կարելի դաշտերից սունկ հավաքել կամ փողոցային պայմաններում վաճառվող սունկ գնել: Շուկայում վաճառվող սունկը ենթարկվում է լաբորատոր քննության:
–   Ինչպե՞ս տարբերակել` ի հայտ եկած գանագատները թունավորմա՞ն, թե՞ վարակի հետ կապված ախտանշաններ են:
–   Օրինակ, բոտուլիզմն ունի ախտանշաններ, որոնք որևէ վարակի դեպքում չի արտահայտվում: Դրանք են` ձայնի փոփոխությունը, երկտեսությունը, կուլ տալու ժամանակ դժվարությունը: Սնկի թունավորման դեպքերի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ անմիջապես տեղեկացնում են սնկի օգտագործման մասին:
–   Սնկի եւ բոտուլիզմի թունավորման դեպքերում որպես առաջին օգնություն ի՞նչ անել:
–   Պարտադիր դիմել բժշկի օգնությանը: Բժշկի հսկողությունն առաջնային է: Բուտուլինատոքսինի մեկ մգ-ը հինգ միլիոն մարդու կյանք կարող է խլել, իսկ թունավոր սնկի թունավորման դեպքերի 90%-ն ունենում է մահվան ելք: Սնկային թունավորման պարագայում օրգանիզմում միաժամանակ տեղի է ունենում լյարդի եւ երիկամային անբավարարություն: Բոտուլիզմի ժամանակ թունավորումն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա՝ սկսած ուղեղի աշխատանքից: Ժամանակին բոտուլիզմն ամբողջ աշխարհում համարվում էր կենսաքիմիական զենք, թեպետ այսօր էլ այն ուժեղ թույների շարքում է:
–   Ի՞նչ անել տնային պայմաններում` նախքան բժշկի այցը:
–   Անհրաժեշտ է շատ ջուր օգտագործել, որպեսզի առաջանա փսխման ռեֆլեքս եւ փսխման միջոցով օրգանիզմից հնարավորինը դուրս բերվի թույնը:
–   Ի՞նչ անել, եթե առկա են անզուսպ փսխումներ:
–   Անհապաղ պետք է դիմել բժշկի օգնությանը: Բուժօգնություն ստացած պացիենտների 70-80%-ը լիարժեք բուժվում է:
–   Ի՞նչ անել, եթե կերակրող մայրը կամ հղին է թունավորվել:
–   Քանի որ այս կանայք խոցելի են, անհրաժեշտ է, առանց վարանելու, դիմել բժշկի օգնությանը:
–   Ակտիվացված ածուխի օգտագործումը որքանո՞վ է արդյունավետ:
–   Այն ունի ժամանակավոր ազդեցություն եւ օգտագործելը չի խրախուսվում:
–   Ալկոհոլային թունավորման տարածվածության պատկերն ինչպիսի՞ն է:
–   Ալկոհոլային թունավորումը մեր օրերում տարածված է: Չի կարելի չարաշահել օրգանիզմի հնարավորությունները, պետք է օգտագործել քիչ չափաբաժնով ալկոհոլ: Այս թունավորումը նույնպես ունի իր վտանգավորությունը՝ ընդհուպ մինչեւ գիտակցության կորուստ ու մահ, քանի որ թույնն աստիճանաբար ազդում է ուղեղի վրա եւ արգելափակում նրա աշխատանքը: Ալկոհոլային թունավորման գանգատները նույնն են, ինչ մյուս թունավորումները: Ալկոհոլից թունավորման դեպքում նախանշաններն ի հայտ են գալիս ալկոհոլի օգտագործումից երկու ժամ անց:
Ալկոհոլային թունավորումը հատկապես ինչո՞վ է պայմանվորված` ալկոհոլի որակի՞ց, թե՞ օգտագործված քանակի չափաբաժնից:
–   Թունավորումը կախված է միայն ալկոհոլի չարաշահումից՝ որակը դեր չունի:
–   Ալկոհոլի որքա՞ն  չափաբաժնից սկսած է ազդեցությունը թունավոր:
–   Դա կախված օրգանիզմի առանձնահատկությունից, հատուկ սահմանված նորմա գոյություն չունի: Առհասարակ, չի կարելի ալկոհոլ օգտագործել սնունդ օգտագործելուց առաջ՝ դատարկ ստամոքսով:
–   Ալկոհոլի ո՞ր տեսակն է թունավորման ռիսկ պարունակում:
–   Ցանկացած սպիրտ պարունակող ալկոհոլ վտանգավոր է:

Առաջին օգնություն երեխաներին։ Ջերմային խանգարումներ

Ջերմակարգավորման շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների: Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել` հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների: Հայտնի է, որ երեխաները ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Փոքր երեխաներն ավելի խոցելի են նաև արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը` ավելի նուրբ:ՑրտահարումՑրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով մարմնի հյուսվածքների տեղային վնասումն է:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
— մաշկի սառնություն,
— այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
— մաշկը դառնում է մոմանման, սպիտակադեղնավուն կամ կապտավուն: Վնասված հատվածի տաքանալուց հետո այն կարող է կարմրել, կապտել կամ այտուցվել: Մաշկի վրա կարող են ի հայտ գալ հեղուկով լցված բշտեր:

Ինչ անել

— Հանեք խոնավ հագուստը և երեխային հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ վնասված հատվածը փաթաթեք բրդյա գործվածքով:
— Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Տաքացրեք վնասված հատվածը ձեր մարմնի ջերմությամբ: Ցրտահարված ձեռքերը կարող եք դնել ձեր թևատակերում, իսկ ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը կարելի է ծածկել ձեռքի ափով:
— Երեխային խորհուրդ տվեք շարժվել, թռվռալ, վազել:
— Ցրտահարված մասը դրեք թեթևակի գոլ ջրի մեջ և աստիճանաբար տաքացրեք ջուրը մինչև 40 աստիճան:
— Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով: Ցրտահարված մատները փափուկ գործվածքով առանձնացրեք միմյանցից:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ինչ չի կարելի անել

— Մի շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով:
— Մի բացեք բշտերը:
— Մի տաքացրեք ցրտահարված մասը կրակի կամ տաքացուցիչի մոտ:
— Թույլ մի տվեք, որ ցրտահարված մասը կրկին սառչի:

Մարմնի ընդհանուր սառեցում

Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշաններն են`
— սկզբնական շրջանում՝ դողի առկայություն, հետո` դողի բացակայություն,
— սառը, գունատ, չոր մաշկ,
— մարմնի` 35 C-ից ցածր ջերմաստիճան,
— կողմնորոշման խանգարում, դժվարացած քայլվածք,
— քնկոտություն,
— անտարբերություն, ապակենման սառն ու անհաղորդ հայացք,
— դանդաղ անոթազարկ և շնչառություն,
— գիտակցության խանգարումներ:

Ինչ անել

— Տեղափոխեք երեխային տաք տեղ, ընդ որում դա այնպես կազմակերպեք, որ երեխան ինքնուրույն չշարժվի, օրինակ` նրան գրկած տարեք:
— Փոխեք թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը:
— Երեխային փաթաթեք ծածկոցով` ընդգրկելով նաև գլուխը, տաքացրեք նրան ձեր մարմնի ջերմությամբ:
— Տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Ջերմակներ տեղադրեք (տաք ջրով լցված շշեր և այլն) երեխայի անութափոսերում և աճուկային հատվածում:
— Ահազանգեք շտապ օգնություն:

Մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ երեխայի մոտ կարող է լինել նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին: Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել:

Ինչ չի կարելի անել

— Թույլ մի տվեք տուժածին շարժվել:
— Մի տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը:
— Մի բարձրացրեք տուժածի ոտքերը:
— Տուժածին մի սուզեք տաք ջրի մեջ:
— Մի ընդհատեք մարմնի տաքացումը:
— Մի տվեք երեխային ալկոհոլային խմիչքներ:

Ջերմային հարված և արևահարություն

Ջերմային հարվածը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արևահարությունը նման է ջերմային հարվածին, բայց առաջանում է գլխի վրա արևի ազդեցության հետևանքով: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ արևի տակ գտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ` գիշերը:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշաններն են`
— մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
— մաշկի կարմրություն և չորություն,
— գլխացավ, գլխապտույտ, թուլություն,
— անհանգստություն, գրգռվածություն,
— աղմուկ` ականջներում,
— արյունահոսություն քթից,
— սրտխառնոց, փսխում:

Ինչ անել

— Տեղափոխեք երեխային հով, ստվերոտ վայր:
— Երեխայի գլխին, անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով:
— Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
— Եթե երեխան գիտակցությունը չի կորցրել, տվեք նրան սառը, քաղցր հեղուկներ, հանքային ջրեր:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ջերմային խանգարումների կանխարգելումը

Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած հիվանդագին վիճակները հնարավոր է կանխել: Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին.
— Արգելեք երեխային օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվել:
— Թույլ մի տվեք երեխային ձմռանը մնալ դրսում, եթե նրա հագուստը կամ կոշիկները թրջվել են:
— Երեխային հագցրեք եղանակին համապատասխան, շոգ եղանակին նախընտրեք բաց գույնի բամբակյա հագուստ և արևի ուղղակի ճառագայթներից երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով կամ հովանոցով, իսկ ցուրտ եղանակին նախապատվությունը տվեք բրդյա խիտ գործվածքներից հագուստներին:
— Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք խմելու: Ամռանը նրան առաջարկեք սառը ըմպելիքներ (հանքային ջուր, հյութեր), ձմռանը` տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր):

Ալկոհոլային թունավորումներ

Ալկոհոլը լայն տարածում գտած չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունած ալկոհոլը թունավոր է։ Այն շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ մահացու լինել երեխաների համար։ Մեծ վտանգ են ներկա­յացնում այն դեպքերը, երբ տուժածն օգտագործել է սպիրտային հիմք ունեցող տարբեր հեղուկներ (տեխնիկական սպիրտ, օծանելիք և այլն)։ Առավել վտանգավոր են այն թունավորումները, երբ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, որը և՛ համով, և՛ հոտով նման է էթիլ (բժշկական) սպիրտին: Այդ թունավորումները կարող են կուրացնել և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • բնորոշ հոտ,
  • տեսողական խանգարումներ,
  • քնկոտություն,
  • շփոթված, անկապ խոսք,
  • գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ,
  • դանդաղ, անկանոն շնչառություն և անոթազարկ,
  • չկառավարվող շարժումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Եթե տուժածը գիտակից վիճակում է, հնարավորության դեպքում տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Տվեք տուժածին խմելու մեծ քանակությամբ հեղուկներ (ջուր, թեյ, սուրճ, հյութեր և այլն)։
  • Եթե համոզված եք, որ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, ապա անմիջապես խմեցրեք նրան 100 գ օղի և, մինչև շտապ օգնության ժամանումը, ամեն երկու ժամը մեկ խմեցրեք 50 գ օղի:
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։

Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։

Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին։ Տուժածին հիվանդանոց տեղափոխելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

Դեղորայքային թունավորումներ

Այս տարի մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 դեպք (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 207), որից Երևանում՝ 108 (նախորդ տարի՝ 93), մարզերում՝ 103 (նախորդ տարի՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:

Ընթացիկ տարում Երևանում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը. Երևանում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1.2 անգամ

Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման (36%), ծնողի անուշադրության (37.9%) և ինքնասպանության փորձի (9.9%) պատճառով: Դրանց մեծ մասը գրանցվել է երեխաների շրջանում (53.6%), նաև` նախորդ տարվա համեմատ աճել են կանանց շրջանում (59.2%):

Դեղորայքային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են ցավազրկող և հոգեմետ դեղերով թունավորումները: Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկի կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նշանակված դեղերի ընդունումը միշտ չէ հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ դրանք օգտագործել են ինքնաբուժման կամ ինքնասպանության նպատակով:

Ցավազրկող դեղերից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:

Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

դեղեր ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղերի չափաբաժինները և հաճախականությունը,
մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղի օգտագործման հրահանգներին,
ալկոհոլը չզուգակցել դեղի ընդունման հետ,
առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
հետևել դեղի պահպանման կանոններին:

Թունավորումներ՝ շմոլ գազից

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառ է հանդիսանում մեծ քանակներով վերջինիս ներշնչումը[2]: Ախտանշանները բավականին հաճախ նմանեցնում ենք ՙՙգրիպիՙՙ ախտանշաններին՝ գլխացավեր, թուլություն, սրտխառնոցներ, գլխապտույտներ,ցավեր կրծքավանդակի շրջանում, իրականության աղճատված ընկալում: Ընդ որում ածխաթթվի մոնօքսիդ պարունակող օդի տևական ներշնչումը կարող է բերել գիտակցության կորստի, առիթմիայի ,էպիլեպտիֆորմ նոպաների և նույնիսկ մահվան[3][4]: Դասական թունավորման հիմնական ախտանշան հանդիսացող ՙՙբալանման կարմիր մաշկըՙՙ բավականին հազվադեպ է հանդիպում[4]: Երկարատև թումավորումները ուղեկցվում են հոգնածության զգացումով, հիշողության , ինչպես նաև շարժումերի հետ խնդիրներով[5]: Վերջին ախտանշանները դիտվում են նաև երկարատև ծխողների ու ցիանիդով թունավորումների դեպքում:

Ածխաթթվի մոնօքսիդով (շմոլ գազով) թունավորումները կարող են լինել և՛ պատահական , և՛ հանդիսանալ որպես որևէ մեկի կյանքին վերջ դնելու փորձ[6]: Ածխաթթուն՝ CO, անգույն և անհոտ գազ է , որն ի սկզբանե շնչառական համակարգը գրգռող ազդեցությունից զուրկ է[5]: Սինթեզվում է թերայրման ժամանակ , ինչպես նաև կարող է հանդիսանալ օրգանական ռեակցիաների վերջանյութ[5]: Բացի այդ, ածխաթթվի մոնօքսիդ առաջանում է մեքենաների շարժիչներից, գազօջախների ու այլ կենցաղային հարմարանքների օգտագործումից, որոնք գործարկվում են ածխաթթվի հիմքով վառելիքներով[3]: Կարող է հանդիսանալ նաև երկքլոր մեթանի քայքայման արգասիք[7]: Առավել վտանգավոր ազդեցություններ ունի համապատասղանաբար ածխաթթվի մոնօքսիդի կապումը հեմօգլոբինին, ինչի հետևանքով առաջանում է կարբօքսիհեմոգլոբին (HbCO) տոքսիկ միացությունը, որը խաթարում է արյան միջոցով թթվածնի մատակարարմանը հյուսվածքներ ու բջիջներ, քանզի հեմոգլոբինն այլևս թթվածին կապել չի կարողանում[5]: Այս ամենի հետ մեկտեղ , միոգոբինի և միտոքոնդրիալ ցիտոքրոմ օքսիդազայի ֆունկցիաները ևս խաթարվում են[4]: Ախտորոշումը կատարում ենք չափելով HbCO-ի մակարդակն արյան մեջ , ընդ ուրում չծխողների մոտ այն պետք է լինի 3% -ից , իսկ ծխողների մոտ 10% -ից ավելի[4]:

Միջոցառումերը , որոնք ուղղված են ածխաթթվի մոնօքսիդով թունավորման կանխարգելմանը , ուղղված են ածխաթթվի մոնօքսիդի մակարդակի որոշիչների օգտագործմանը, տարաբնույթ գազեր պարունակող միջավայրերի օդափոխմանը , ծխնելույզներն ու բուխարիները մաքուր պահելուն, մեքենաների շարժիչները սարքին պահելուն[3] :Ածխածնի մոնօքսիդով թունավորված մարդկանց անհրաժեշտ է 100% թթվածնով ապահովել[4][5]:Ընդ որում հիվանդին թթվածին կտանք այնքան ժամանակ քանի դեռ հիմնական ախտանշանները, մասնավորապես, HbCO-ի մակարդակը չի պակասել 10%-ից: Միևնույն ժամանակ նշենք, որ բարձր ճնշման տակ թթվածինն օգնում է ոչ միայն ածխաթթվի մոնօքսիդով , այլ նաև բազմաթիվ այլ թունավորումերի դեպքում, թե ինչ առավելություն ունի սովորական մակարդակով օդի թթվածնի համեմատությամբ, դեռևս բացահայտված չէ[4][6]: Մահվան ցուցանիշը տատանվում է բավականին լայն սահմաններում՝ 1-ից մինչև 30%[4]:

ԱՄՆ-ում ածխաթթվի մոնօքսիդով թունավորումների տարեկան մոտ 20000 դեպք է արձանագրվում , որոնք կապված չեն հրդեհների հետ [3][8]: Շատ երկրներում այն հանդիսանում է ամենատարածված մահացու ելք ունեցող թունավորումերի պատճառը[9]: ԱՄՆ-ում տարեկան , հրդեհների հետ չկապված թունավորումների մոտ 400 դեպք է արձանագրվում[3]: Թունավորումներն ավելի հաճախ գլուխ են բարձրացնում ձմռանը, ավելի կոնկրետ տվյալ գազով աշխատող սարքավորումների օգտագործումից: Ածծաթթվի մոնօքսիդի տոքսիկ ազդեցությունը հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից[10]: Այն փաստը , որ հեմոգլոբինը ածխացնի մոնօքսիդի հետ կապվելիս առաջացնում է տոքսիկ միացություն բացահայտվել է 1857 թվականին [10]: Հարկ է նշել ,որ այն թունավոր չէ ֆոտոսինթեզ իրականացնող օրգանիզմների համար[11]:

Սննդային թունավորումներ

Սննդային Թունավորումներ

  1. 1. ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  2. 2. Սննդային թունավորումների տեսակները  Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները):
  3. 3. Միկրոբային Տոքսիկո- ինֆեկցիաներ Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ Բակտերիալ տոկսիկոզներ ստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ Տոքսիկոզներ Միկոտոկսիկոզներ Մանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն Ոչ միկրոբային Թունավորումներ ըստ բնույթի թունավոր սննդով Բուսական սնունդ թունավոր սնկեր, վայրի թունավոր բույսեր և այլն Կենդանական սնունդ մարինկա ձկի ձկնկիթը, կաթ, փշամորթներ և այլ ձկների տեսակներ Թունավորում այն սննդով որը թունավոր է որոշ պայմաններում Բուսական սնունդ կորիզավոր պտուղների դառը կորիզներ, հում լոբի, ծլած կարտոֆիլ Կենդանական սնունդ լյարդ, ձկնկիթ, Թունավորման տեսակը Թունավորման ենթատեսակը Հիվանդության պատճառային գործոն
  4. 4. Թունավորումների պատճառներ  Թունավոր հատապտուղ  Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։
  5. 5. Թունավորումների ախտանիշներ  Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում): Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ:  Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո- ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։
  6. 6. Թունավորումների ախտորոշում  Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։  Առաջին օգնությունը թունավորումների ժամանակ.  Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ): Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։
  7. 7. Թունավորումների կանխարգելումը  Հասարակական սննդի ձեռնարկություններում սանիտարական խիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։  Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի` տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով:  Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխայի մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախ և առաջ անհրաժեշտ է պարզել` ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել: Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասին: Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն:
  8. 8.  Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել Տարբեր տեսակի թունավորումների մասին ձեզ կարող են հուշել հետևյալ նշանները.  հիվանդագին տեսք, ընդհանուր թուլություն,  որովայնի շրջանում ցավեր, լուծ,  գունատ, խոնավ մաշկ,  սրտխառնոց, փսխում,  դժվարացած շնչառություն,  քնկոտություն կամ գրգռված վիճակ,  գլխացավ, գլխապտույտ, երերուն, անհաստատ քայլվածք,  մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,  ցնցումներ,  գիտակցության խանգարումներ:  Կլլվող թույներ Կլլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով: Կլլվող թույներից են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն): Անորակ սննդամթերքը նույնպես կարող է դառնալ թունավորման պատճառ: