Թունավորումներ

Թունավորումներ. Ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն

Թունավորում է համարվում օրգանիզմ ներթափանցած թունավոր նյութերի պատճառով առաջացած հիվանդագին վիճակը: Թունավոր նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել տարբեր ճանապարհներով` աղեստամոքսային, շնչառական ուղիներով, մաշկի կամ արյան միջոցով և այլն:

Տարբերում են թունավորումների մի քանի տեսակ:

* Թունաքիմիկատներով կամ այլ վտանգավոր նյութերով թունավորումները բավական հաճախ են հանդիպում մեր առօրյա կյանքում, ասենք` գազի կամ թունաքիմիկատների սխալ օգտագործման հետևանքով: Երբեմն այդպիսի թունավորումները կապված են մասնագիտական գործունեության հետ:

* Սննդային թունավորումները պատահում են ոչ թարմ կերակրի կամ մի քանի տեսակի «իրար չսազող» կերակուրներ խառնելու հետևանքով:

* Թունավորումներ դեղորայքի սխալ օգտագործման կամ սխալ չափաքանակի պատճառով: Այսպիսի թունավորումներ հաճախ են լինում երեխաների մոտ, եթե նրանք անգիտակցաբար խմում են մեծերի անզգուշության պատճառով իրենց հասանելի տեղերում թողած դեղերը:

Թունավորման առաջին ախտանշաններն են` սրտխառնոցը, փսխումը, սառը քրտինքը, սարսուռը, ջղաձգությունը, հանկարծակի թուլությունը և քնկոտությունը:

Թունավորման նույնիսկ նվազագույն կասկածի դեպքում պետք է անհապաղ շտապօգնություն կանչել: Սակայն, մինչև բժիշկների գալը, անհրաժեշտ է տուժողին առաջին օգնություն ցույց տալ:

Առաջին հերթին պետք է պարզել, թե ինչով է թունավորվել տուժողը: Փորձեք հարցնել հենց տուժողից, նրա մոտիկներից կամ այլ ականատեսներից: Եթե հարցնելը հնարավոր չէ, ուշադրություն դարձրեք տուժողի բերանի հոտին (ալկոհոլի, քացախի կամ եթերի հոտը հետևություններ անելու հնարավորություն կտա):

Ամեն տեսակի թունավորումների ժամանակ առաջին հերթին հարկավոր է թույնը օրգանիզմից հնարավորինս արագ  հեռացնել (կամ էլ վնասազերծել այն օրգանիզմի ներսում, եթե այն անհնար է դուրս բերել):

Ահա թե ինչ է պետք անել, եթե թունավոր նյութը ներթափանցել է օրգանիզմ բերանի խոռոչից.

  • Հարկավոր է ստիպել տուժողին փսխել (ամենահեշտ ձևը մատները բերանից կոկորդը տանելն է):
  • Հետո անհրաժեշտ է նրան խմեցնել 4-5 բաժակ գոլ ջուր (30-35 աստիճան) և կրկին փսխում առաջացնել:
  • Այս գործողությունները կարելի է և երբեմն հարկավոր է կրկնել մի քանի անգամ, որպեսզի թույնը հեռացվի ստամոքսից:
  • Այնուհետև պետք է ողողել բերանի խոռոչը:
  • Տուժողին 2 բաժակ սառը ջուր խմեցնել և պառկեցնել կողքի վրա, ծածկել վերմակով:
  • Երբ տուժողն իրեն ավելի լավ զգա, կարելի է նրան թեյ կամ վիտամիններով հարուստ բնական հյութ (խնձոր կամ նարնիջ) տալ:
  • Ամեն դեպքում անհրաժեշտ է բժիշկ կանչել, եթե նույնիսկ տուժողն իրեն արդեն համեմատաբար լավ է զգում:

Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել

  • ՉԻ ԿԱՐԵԼԻ ստիպել տուժողին փսխել, եթե նա անգիտակից է:
  • ՉԻ ԿԱՐԵԼԻ փսխել, եթե տուժողը թույլ սիրտ կամ արյան շրջանառության խախտումներ ունի:
  • ՉԻ ԿԱՐԵԼԻ փսխել հղի կանանց:
  • ՉԻ ԿԱՐԵԼԻ փսխել ջղաձգության ժամանակ:
  • ՉԻ ԿԱՐԵԼԻ փսխել, եթե տուժողը թունավորվել է նավթամթերքով, քիմիական թթուներով կամ հիմնային նյութերով:
  • ՉԻ ԿԱՐԵԼԻ թունավորված մարդուն գազով ըմպելիք տալ:
  • ՉԻ ԿԱՐԵԼԻ հիմնային նյութերով թունավորման դեպքում թթուներ տալ, և ընդհակառակը:

«Անկախի» հաջորդ համարներում կխոսենք այլ տեսակի թունավորումների, ինչպես նաև թունավոր կենդանիների խայթոցների դեպքում ցույց տրվող առաջին օգնության մասին:

Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Պատճառներ
Բնածին կոտրվածքները հազվադեպ են, առավել հաճախ առաջանում են պտղի կմաղքի ոսկրերի հիվանդությունների հետևանքով: Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ: Հազվադեպ լինում են նաև ախտաբանական կոտրվածքներ, որոնք առաջանում են հիվանդագին գործնթացներով (օրինակ` ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով:

Պաթոգենեզ
Լրիվ կոտրվածքների ժամանակ ոսկրը բաժանվում է 2 (հասարակ կոտրվածքներ) կամ մի քանի մասերի (բարդ կոտրվածքներ): Ոչ լչիվ կոտրվածքի ժամանակ ոսկրում միայն ճաք է գոյանում: Կոտրվածքների ախտանշանները. սուր ցավ, վերջույթների շարժողության անհնարինություն, ձևի և երկարության փոփոխություն` համեմատած առողջ վերջույթի հետ: Երբեմն կոտրվածքների տեղում նկատվում է ախտաբանական շարժողություն: Ի տարբերություն սալջարդի` կոտրվածքների դեպքում վերջույթի ֆունկցիան խանգարվում է դանդաղ` վնասվածքի պահից սկսած, բացի ոչ լրիվ կոտրվածքների դեպքերից: Դրանք սալջարդից և գերձգվածությունից տարբերել հաջողվում է ռենտգենաբանական հետազոտությամբ: Ախտաբանական կոտրվածքների ախտանշանը կոտրվածքների ժամանակ մեխանիկական (թեկուզ չնչին) ազդեցության բացակայությունն է. դրանք կարող են առաջանալ նույնիսկ քնած ժամանակ:

Լրիվ կոտրվածքները երբեմն ուղեկցվում են խոշոր անոթների, նյարդերի վնասվածքներով, որոնք հանգեցնում են առատ արյունազեղման, գունատության, ձեռքերի կամ ոտքերի սառնության, զգացողության կորստի, սպառնում է վերջույթի մեռուկացման վտանգ: Կողերի կոտրվածքների ժամանակ կարող են տուժել թոքերը (առաջանում է արյունախխում): Ողնի կոտրվածքների առաջին, աչքի ընկնող ախտանշանը ողնուղեղի վնասվածքից առաջացած լուծանքն է: Բաց կոտրվածքների անվիճելի ախտանշան է վերքի մեջ ոսկրաբեկորների առկայությունը. այն լինում է ոչ միշտ, դրա համար էլ յուրաքանչյուր կոտրվածք, որի ժամանակ վերք կա, թեկուզ ոչ խորը, պետք է համարել բաց:

Կոտրվածքների սերտաճումը բարդ կենսաբանական գործընթաց է և սկսվում է ոսկրաբեկորների կպումով (երիտասարդ շարակցական հյուսվածքով), որն առաջացնում է փափուկ կոշտուկ: Վերջինս հետագայում վերափոխվում է ոսկրային կոշտուկի, որն ամուր միացնում է բեկորները: Արագ սերտաճմանը նպաստում են ոսկրաբեկորների կիպ մոտեցումը և հանգիստը: Այդ պայմաններում սերտաճման տևողությունը կախված է կոտրված ոսկրի բնույթից: Ամենից արագ (2-2,5 շաբաթում) սերտաճում են մատոսկրերը, ավելի ուշ` (6 ամսում)` ազդոսկրի վզիկի կոտրվածքները: Իրարից բավականին հեռացած բեկորների միջև փափուկ հյուսվածքներ խցկվելիս, հանգիստը չապահովելիս սերտաճումը դանդաղում է, կարող է ընդհանրապես տեղի չունենալ և կեղծ հոդի առաջացման պատճառ դառնալ: Ոսկրերը կարող են սերտաճել նաև բեկորների բավականաչափ տեղաշարժման ժամանակ, սակայն դա լինում է անկանոն և հանգեցնում վերջույթի կարճացման կամ ձևափոխման: Սերտաճման գործընթացը հատկապես խանգարվում է բակտերիային վարակման ենթարկված բաց կոտրվածքների ժամանակ:

Բուժում
Բուժումը ենթադրում է տեղաշարժված ոսկրաբեկորների ուղղում և անշարժացում ճիշտ դիրքում` սերտաճման համար անհրաժեշտ ժամկետով: Բուժում է համապատասխան մասնագետը, որին տուժածը պետք է դիմի որքան հնարավոր է շուտ: Առաջին օգնության խնդիրը տրանսպորտային անշարժացումն է` բեկակալներով կամ ձեռքի տակ եղած առարկաներով: Տրանսպորտային լավ անշարժացումը խոչընդոտում է ոսկրաբեկորների տեղաշարժման ավելացմանը և տուժածին տեղափոխելիս նվազեցնում ցավը, հետևաբար` վնասվածքային շոկի (հատկապես ազդոսկրի կոտրվածքների ժամանակ) առաջացման հնարավորությունը: Բեկակալը դնում են ընդհանուր կանոններին համապատասխան: Բեկակալի բացակայության դեպքում ձեռքը կախ են տալիս գլխաշորով, ոտքը` կապում առողջ ոտքին: Բաց կոտրվածքների ժամանակ ամենից առաջ վերքը շրջապատող մաշկին քսում են յոդի սպիրտային լուծույթ և դնում վարակազերծված վիրակապ: Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց կոտրվածքների ժամանակ հարկավոր է դնել արյունահոսությունը դադարեցնող լարան: Առաջին օգնությունը ցույց տալիս ձևախախտված ծայրանդամն ուղղել չի կարելի: Նման փորձերը տանջալից են տուժածի համար և անիրազեկ անձանց կողմից կատարվելիս կարող են վնասել նյարդերն ու անոթները: Դրա համար հարկավոր է միայն վերջույթն զգույշ ձգել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի երկարությամբ:

Բաց կոտրվածքների ժամանակ անթույլատրելի է վերքի խորքում դուրս ցցված ոսկրաբեկորներն ուղղելը, քանի որ դրանց հետ կարող են խորը հյուսվածքներ թափանցել վարակիչ մանրէներ: Բազմաթիվ փակ և բաց կոտրվածքների մեծ մասի բուժումն իրականացնում են հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում բեկորների ուղղումը կատարվում է հատուկ հարմարանքների օգնությամբ, իսկ բուժական անշարժացումն իրականացվում է տարբեր եղանակներով` գիպսակապերով, կայուն ձգումով` հատուկ ճնշող-ձգող սարքերով, որոնք ոսկրաբեկորները ոչ միայն պահում են ուղիղ դիրքում, այլև դրանք կիպ մոտեցնում են իրար: Երբեմն դիմում են վիրահատության` ոսկրաբեկորներն ամրացնելով մետաղե թիթեղներով, լարերով, պտուտամեխով և այլն: Մի շարք (օրինակ` մատների, ձեռնաթաթի, ոտնաթաթի առանձին ոսկրերի) փակ կոտրվածքների ժամանակ նշանակվում է ամբուլատոր բուժում` պոլիկլինիկայում, վնասվածքաբանական կետում: Այդպիսի դեպքերում տուժածը պետք է գիտենա, որ բժշկի դրած գիպսակապը կարող է մի քանի ժամ անց սեղմել հյուսվածքները` կոտրվածքների հատվածի ուռածությունն ավելանալու հետևանքով:

Սեղմման ախտանշաններ (մատների ցավ, գունատություն կամ կապտություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, չի կարելի ինքնուրույն թուլացնել կամ կտրել գիպսակապը: Հարկավոր է նաև իմանալ, որ բուժական անշարժացման ժամանակ վերջույթի լրիվ հանգիստն ապահովելը ոչ միայն պարտադիր չէ, այլև վնասակար է, քանի որ այն հանգեցնում է մկանների թուլացման, հոդերի ծանրաշարժության, դանդաղեցնում է կոտրվածքների սերտաճումը: Ուստի անհրաժեշտ է տանը զբաղվել բուժական մարմնամարզությամբ, բժշկի ցուցումներով կատարել այնպիսի շարժումներ, որոնց դեպքում ոսկրաբեկորների անշարժացումը չի խանգարվում (օրինակ` բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի կոտրվածքների ժամանակ շարժել մատները, ձեռնաթաթի կոտրվածքների ժամանակ` արմունկը): Հիվանդանոցային բուժումը նույնպես ներառում է բուժական ֆիզկուլտուրա: Այստեղ կիրառում են մերսում, ֆիզեոթերապևտիկական բուժարարողություններ և այլն: Կարևոր է նաև բուժման շարունակությունը` ոսկրաբեկորների սերտաճումից և անշարժացումն ըևնդհատելուց հետո, որը կատարվում է բժշկի հսկողությամբ: Հաճախ, ոտքերի ոսկրերի կոտրվածքների բուժման ընթացքում, հիվանդներն օգտվում են հենակներից` միայն բժշկի թույլտվությամբ: Հենակները պատրաստում են հիվանդի հասակին համապատասխան, այնպես որ մարմնի ծանրության ուժի մեծ մասն ընկնի ձեռքերի, այլ ոչ թե անութային փոսերի վրա: Կոտրվածքները բուժելիս էական նշանակություն ունի ռացիոնալ սնունդը: Այն պետք է լինի դյուրամարս, բաղադրությամբ և կալորիականությամբ` լիարժեք: Արժեքավոր են վիտամիններով և հանքային աղերով հարուստ թարմ մրգերն ու բանջարեղենը: Ախտաբանական կոտրվածքների առաջին օգնությունը նույնն է, ինչ վնասվածքայինի ժամանակ: Բուժում են ոսկրը քայքայող հիվանդության բնույթին համապատասխան և միայն հիվանդանոցում:

Կանխարգելում
Անհրաժեշտ է խստորեն կատարել անվտանգության տեխնիկայի կանոնները` արտադրության, գյուղատնտեսության մեջ, փոխադրամիջոցների վրա, սպորտով զբաղվելիս և այլն: Աշխատանքի վերջում հոգնածությունը նպաստում է վնասվածքների թվի ավելացմանը, ուստի անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել արտադրական մարմնամարզությամբ, աշխատանքի ընթացքում կարճատև հանգստի ընդմիջումներ անել: Տանը լիարժեք հանգստանալը նույնպես նպաստում է վնասվածքների նվազմանը:

Առաջին օգնություն

Առաջին բուժօգնությունըտուժածին կամ հիվանդին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության այն համակարգն է, որը կատարվում է դժբախտ պատահարի, հանկարծահաս հիվանդագին վիճակների ժամանակ կամարտակարգ իրավիճակներումնախահիվանդանոցային փուլում մինչև մասնագիտական բժշկական օգնությունը։

Արտակարգ իրավիճակը վթարի, բնական, տարերային կամ այլ բնույթիաղետի հետևանքով որոշակի տարածքում առաջ եկած իրավիճակն է, որի հետևանքով մարդկային զոհեր են լինում, վնասվում է մարդկայինառողջությունը, խանգարվում նրանց կենսագործունեության պայմանները, և նրանք զանազան զրկանքներ են կրում։

Այդ պայմաններում իրականացվող առաջին օգնության միջոցառումներով է պայմանավորվում իրավիճակի ելքը, ուստի դրանք պետք է հնարավորինս ժամանակին կատարվեն։ Ցուցաբերվող օգնությունը պետք է լինի նպատակային, մտածված և որոշակի։

Առաջին բուժօգնության նպատակներն են՝

պահպանել տուժածի կյանքը՝ ապահովելով կենսական կարևոր օրգանների ֆունկցիան, 

կայունացնել տուժածի վիճակը և կանխել վիճակի վատթարացումը, մեղմել ցավը, 

նպաստել տուժածի վիճակի բարելավմանը, պատրաստել հիվանդանոց տեղափոխելուն։

Ինչպես ասվել է, մեծ մասամբ առաջին օգնությունը ցուցաբերում են դեպքի վայրում պատահականորեն հայտնված մարդիկ՝ ականատեսները։
Խոշոր քաղաքների փրկարարական ծառայությունների վիճակագրությունը վկայում է, որ ականատեսներից շատերը գերադասում են չմիջամտել նման իրավիճակներում, քանի որ իրենց ուժերին վստահ չեն։ Մարդիկ սովորաբար խուսափում են օգնություն ցուցաբերելուց՝ ելնելով հետևյալ հանգամանքներից՝

առաջին բուժօգնության գիտելիքների բացակայություն, 

գիտելիքների առկայության պայմաններում փորձի, գործելու հմտության բացակայություն (սխալվելու վախ), 

հավաքված բազմության ներկայությունը, նրանցուշադրությանկենտրոնում հայտնվելու փաստը, 

տուժածի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը (անծանոթին մոտենալը և օգնություն ցուցաբերելն ավելի դժվար է, քան մտերիմներին, ծանոթներին), 

հոգեբանորեն անպատրաստ լինելը (տհաճության զգացումըարյան առկայությունից կամ վնասվածքից, փսխուքից, տհաճ հոտերից), 

որևէ հիվանդությամբ վարակվելուվախը, 

օգնություն ցուցաբերողի ֆիզիկապես թույլ, անառողջ կամ տկար լինելը, — իրավական հարցերըԱրդյոք ինձ չե՞ն մեղադրիե)։ 

Արտակարգ իրավիճակումհայտնված մարդը պետք է կարողանա արագ կողմնորոշվել և խուճապի չմատնվել։

Հիշե՛ք

Շատ հնարավոր է, որ Դուք լինեք միակ մարդը, որն ի վիճակի է ճիշտ գործելու։

Դժբախտ պատահարի դեպքում տուժածը կարող է ունենալ ոչ նորմալվարքագիծ, այն չպետք է վանի Ձեզ։

Նույնիսկ անմիջական օգնություն ցուցաբերելու անհնարինության պայմաններում կարելի է՝

առաջարկել ներկաներին հեռանալ և ազատ տեղ բացել տուժածի շուրջը, 

ահազանգել շտապօգնություն, 

օգնել փրկարարներին։

Անտարբերությունը տուժածի նկատմամբ առավել անթույլատրելին է: 

Դեպքի վայրում ականատեսի առաջին քայլը պետք է լինի տեղանքիզննումը, զարգացող իրավիճակի ճանաչումը և գնահատումը, որի համար անհրաժեշտ էուշադրությունդարձնել որոշակի նշանների։

Արտակարգ իրավիճակինբնորոշ հիմնական նշաններն են. 

1. Տարօրինակ ձայները՝

գոռոց, ճիչ, աղաղակ, 

ապակու կոտրվելու ձայն, մետաղի դղրդոց, ավտոդողերի ճռռոց, շինության փլուզման աղմուկ, 

աշխատող սարքավորումների ձայների փոփոխություն։

2. Տարօրինակ տեսարանները՝

ճանապարհից անբնական շեղված ավտոմեքենա, 

հատակին թափված իրեր, կոտրված ապակեղեն, 

թափված դեղեր։

3. Սովորականից ուժեղ կամ անծանոթ արտասովոր հոտերը։

4. Անսովոր նշանները կամ տարօրինակ վարքագիծը՝

տուժածի անսովոր դիրքը՝ սեղմածկոկորդը, կրծքավանդակը, որովայնը, 

 շփոթվածությունը, վախեցածլինելը, մաշկի գունատությունը։

Ցանկացած արտակարգ դեպքի վայրում ձեռնարկվող գործողությունների ծրագիրը կոչվում է հրատապ գործողությունների փուլեր։ Այդ փուլերի իմացությունը և հստակ կատարումը առաջին օգնությունը կդարձնի առավել արդյունավետ։

Արնահոսություններ. տեսակները, առաջին օգնություն

Բացատրել ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։

 

Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, ներքին հեղուկ միջավայրի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության վերաբերյալ: Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը )։
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:
Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։
Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։
  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:
Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։
Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։
ՆՇԱՆՆԵՐԸ
Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝
  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։
ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։
Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։
Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։
 Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։
Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։
Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։
Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։
Լարանի տեղադրումԵթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։
· Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։
· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։
· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։
· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։
· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։
· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։
· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։
· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։
ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄ
Արյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝
· Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։
· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։
· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;
ՆՇԱՆՆԵՐԸ
Ներքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
· ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,
· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝
· Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։
· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։
· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։
· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑ
Քթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝
· հարվածը,
· վերին շնչուղիների վարակը,
· արյան բարձր ճնշումը,
· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,
· ուժեղ հազը,
· քիթը փորփրելը։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
· Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։
1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։
2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։
3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։
4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։
5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։
ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
· արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,
· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։
ԱՄՓՈՓՈՒՄ
  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Օտար մարմին շնչուղիներում

 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:

Առաջին Օգնություն

Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:

Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:

Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Գլխի և ողնաշարի վնասվածքներ

Գլխի և ողնաշարի վնասվածքները հաճախ ուղեկցվում են և՛ ոսկրերի, և՛ փափուկ հյուսվածքների վնասումով։ Այդպիսի վնասվածքների մոտ կեսըավտովթարների հետևանք է։ Վնասվածքների հետևանքով շատ տուժածներ մահանում են, իսկ կենդանի մնացածներից շատերը ունենում են տարբեր Ֆիզիկական և մտավոր խանգարումներ։ ժամանակին ցուցաբերված ճիշտ օգնությունը կարող է կանխել այդպիսի անցանկալի հետևանքները։

Գանգի լայն, տափակ ոսկրերը, միանալով միմյանց, կազմում են խոռոչ, որտեղ գտնվում էգլխուղեղը։ Գանգի ոսկրերի կոտրվածքը վտանգավոր է ուղեղի վնասվածք ստանալու տեսանկյունից։ Գլխիարյունատար անոթներըվնասվելու դեպքում արյունը կուտակվում է գանգի խոռոչում և ճնշումգլխուղեղիհյուսվածքին` վնասելով այն և առաջացնելով զանազան նյարդային խանգարումներ։

Ողնաշարը կազմված է ողերից, որոնք միմյանցից բաժանված են աճառային շերտով՝ միջողային սկավառակներով։ Ողնաշարը պատյան է ողնուղեղիհամար, որից ողնաշարի երկու կողմերում գտնվող անցքերից դուրս են գալիս նյարդային ճյուղերը և տարածվում դեպի մարմնի տարբեր մասեր։

Գլխի ենթադրվող վնասվածքով տուժածին զննելիս պետք է փնտրել կապտուկներ, արյան հետքեր և այտուցներ։ Խուսափել այդ մասերում ճնշում գործադրելուց։ Գլխի և ողնաշարի ծանր վնասվածքները կարող են ուղեկցվել գլխուղեղի կամողնուղեղիտարբեր աստիճանի վնասումով և արտահայտվել հետևյալ նշաններով՝

 գիտակցության,շնչառությանխանգարում,

• կտրուկ ցավ կամ ճնշմանզգացումվնասվածքի շրջանում,

• ծակծկոցներ կամզգացողությանկորուստ վերջույթներում,

• շարժունակության լրիվ կամ մասնակի կորուստ,

• գլխի կամ մեջքի վրա արտասովորայտուցվածություն կամ փոս ընկած մաս,

• հիշողության կորուստ կամ խանգարում,

 ականջներից կամ քթից արյան, արյունախառը կամ թափանցիկ հեղուկի արտահոսք,

 արյունահոսություն,արյունազեղում, օրինակ՝ աչքերի շուրջը, ականջներիհետևում,

• տեսողության խանգարում,

 սրտխառնոց, փսխում,

 գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության և կողմնորոշվելու կորուստ։

Վերջնականորեն հաստատել կամ ժխտել գանգի կամ ողերի կոտրվածքր կարելի է միայն ռենտգենային հետազոտություն կատարելուց հետո։ Ուստի դեպքի վայրում միշտ պետք է նկատի ունենալ, որ հավանական է վնասված լինի ողնաշարի պարանոցային հատվածը, և գործողությունները կատարել զգուշությամբ, դրան համապատասխան։

Համեմատաբար թեթև վնասվածքի դեպքում հարկավոր է անշարժացնել տուժածի պարանոցը՝ սրբիչը կամ այլ պինդ գործվածք զգուշորեն փաթաթելով պարանոցի շուրջը օձիքի նման այնպես, որ դա չխանգարիշնչառությանը, ըստ որում, ծոծրակը և ծնոտը պետք է հենվեն գործվածքի վրա, իսկ վերջինիս ստորին եզրը՝ ուսերի վրա՝ այդպիսով նվազեցնելով ճնշումը ողերի վրա:

Եթե վնասվածքը ծանր է (օրինակ՝ առաջացել է բարձրությունից ընկնելուց կամ ուղղակի կտրուկ հարվածից), իսկ տուժածը չի կորցրել ցիտակցութունը,ապա պետք է սահմանափակել նրա շարժումները, հատկապես պարանոցի հատվածում, չտեղաշարժել նրան մինչև շտապօգնության հասնելը (ցանկացած շարժում կարող է մահացու լինել)։ Ապահովել հարմար դիրքը և շարունակել հսկել վիճակը։

Եթե վնասվածքը ծանր է և տուժածը կորցրել էգիտակցությունը, բայց շնչում է, չպետք է շարժել նրան։ Փսխելու դեպքում բերել նրան ապահով դիրքի կողքի վրա՝ կիրառելով մեկ առանցքով անշարժեցման տեխնիկան, որը ցանկալի է կատարել երկուսով, օգնողներից մեկը երկու ձեռքով բռնում է տուժածի գլուխը և պարանոցը կողքերից և պահում մարմնի առանցքի ուղղությամբ, մյուսը շրջում է մարմինը։ Այս գործողության ժամանակ գլուխը, պարանոցը և մարմինը շրջելիս գտնվում են մեկ առանցքում, որը նվազեցնում է ողնաշարը լրացուցիչ վնասելու հավանականությունը։

Առաջին օգնության ընդհանուր սկզբունքներ ողնաշարի վնասվածքի դեպքում

• Նվազեցնել մարմնի ցանկացած մասի շարժումները, հատկապես գլխի և ողնաշարի, համեմատաբար թեթև դեպքերում ցանկացած կոշտ գործվածքով զգուշորեն անշարժացնել պարանոցը և տեղափոխել հիվանդանոց:

• Լուրջ վնասվածքի դեպքում չտեղաշարժել տուժածին, եթե նրան անմիջական վտանգ չի սպառնում, զանգահարել շտապօգնություն և սպասել մասնագետների գալուն։

• Եթե տուժածի գլուխը խիստ թեքված է մի կողմ կամ եթե գլուխը շարժելու փորձ կատարելիս նա զգում է ուժեղ ցավ, պետք է անշարժացնել գլուխը նույն դիրքում, եթե կա տեղափոխելու անհրաժեշտություն։

• Դադարեցնել արտաքինարյունահոսությունը, եթե այն պարանոցային անոթներից է, օգտագործելով տամպոն՝ գործադրել ուղղակի ճնշում չի կարելի միաժամանակ ճնշում գործադրել երկու քնայինզարկերակների վրա և վիրակապել պարանոցը։
Նման դեպքերում վիրակապը պետք է ամրացնել մյուս կողմի բարձրացրած ձեռքի վրա։

• Ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը, զանգել շտապօգնություն։

• Վերահսկել տուժածի վիճակը և ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ողնաշարի վնասվածքի դեպքում եթե առաջանում է տուժածին տեղափոխելու անհրաժեշտություն, պետք է զգուշորեն մի փոքր շրջել նրան՝ բռնելով կոնքային և ուսի շրջաններից և գլխից (կատարվում է մի քանի հոգով) և նրա մեջքի տակ պատգարակ դնել կամ կոշտ, հարթ մակերևույթ ունեցող որևէ իր, որը պետք է համապատասխանի տուժածի հասակին (տախտակ, ֆաներա)։ Կրծքի, կոնքի և ոտքերի շրջաններում ամրացնել կապերով։

Գլխի վիրակապում

Գլխի վիրակապը դրվում Է թասակի ձևով։ Փաթույթային վիրակապի կամ որևէ գործվածքի ժապավենը պետք է երկարությամբ դնել գլխի գագաթային մասին և ծայրերը իջեցնել ականջներիմոտով։ Տուժածը կամ մեկ ուրիշը պետք է պահի այդ ժապավենի ծայրերը։ Այնուհետև ՝

• փաթույթային վիրակապով վիրակապել՝ ճակատով և ծոծրակով պարուրելով գլուխը,

• բինտի ծայրը այդպես ամրացնելուց հետո փաթույթի գալարը բերել դեպի ականջը և անցկացնել այն ժապավենի վրա՝ դուրս բերելով դրա տակից,

• նույն ձևով շարունակել վիրակապել՝ ծածկելով ամբողջ գլուխը,

• ամրացնել վիրակապի ծայրը ժապավենին,

• ժապավենի ծայրերը հանգուցել տուժածի կզակի տակ։

Աչքի վրա դրվող վիրակապ

Տուժածի աչքը վիրակապելու համար փաթույթային վիրակապի երկու պտույտով վիրակապը ամրացնել ճակատին։ Այնուհետև վիրակապի գլանակը ծոծրակի կողմից անցկացնել ականջիտակով, թեքությամբ այտի վրայով տանել վնասված աչքի վրա դեպի ճակատ, նորից վերադառնալ դեպի ծոծրակ։ Հաջորդ փաթույթը նորից անցկացնել ականջիտակով, որից հետո ճակատի և ծոծրակի վրայով անցնող փաթույթով ամրացնել վիրակապը։ Կրկնել այդ գործողությունները մի քանի անգամ։

Աջ աչքը վիկապվում է ձախից աջ, ձախը՝ աջից ձախ:

Շնչառության սուր խանգարումներ

  1. 1. ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՍՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ Ալեքսանյան Տաթևիկ 9-2 դասարան Առարկա՝ Առողջագիտություն
  2. 2.  Ինչպե՞ս ճանաչել ◦ Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։
  3. 3. ◦ Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։
  4. 4.  Ի՞նչ անել ◦ Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։ Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։
  5. 5. Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։
  6. 6.  Բրոնխիալ ասթմա ◦ Հիմա եկեք անդրադառնանք շնչառական համակարգի բավական տարածված մի հիվանդության՝ բրոնխիալ ասթմային։ Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում տարբեր պատճառներից պարբերաբար կարող են առաջանալ ծայրամասային շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց եւ առատ լորձարտադրություն, ինչի հետեւանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես` արտաշնչումը։ Այս վիճակն անվանում են բրոնխիալ ասթմայի նոպա։ Ասթմայի նոպայի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են`եղանակի փոփոխությունները, ֆիզիկական լարվածությունը, ալերգիկ ռեակցիաները, զգացմունքային սթրեսը, շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունները, օրինակ` գրիպը։
  7. 7.  Ինչպե՞ս ճանաչել ասթմայի նոպան ◦ Նոպայի ժամանակ արտաշնչումը դժվարանում է, օդը, կարծես, «մնում է տուժածի թոքերում», առաջանում է շնչահեղձություն։ Տուժածը հարկադրական դիրք է ընդունում՝ մարմնով առաջ թեքված, քանի որ այս դիրքում շնչելը նրա համար ավելի հեշտ է։ Տուժածի շնչառությունը ուղեկցվում է չոր, խեղդող հազով, սուլող խզզոցներով։ Մաշկը պատվում է սառը քրտինքով, գունատվում է եւ ստանում կապտավուն երանգ։ Կրծքավանդակի եւ պարանոցի երակները արտահայտվում են։ Ձայնը դառնում է խռպոտ։
  8. 8. ◦ Սովորաբար ասթմայով հիվանդները գտնվում են բժշկի հսկողության տակ ու գիտեն, թե ինչպես գործել մինչեւ նոպայի սկսվելը եւ նոպայի դեպքում։ Հաճախ ասթմայով տառապողները դեղերի միջոցով կարողանում են կանխել նոպան կամ թեթեւացնել նրա ընթացքը։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։
  9. 9.  Ի՞նչ անել ◦ Ասթմայի նոպայի մեջ գտնվող տուժածին հայտնաբերելիս պարզեք՝ նա ունի՞ արդյոք բժշկի կողմից նշանակված դեղեր եւ եթե այո, ապա օգնեք նրան ընդունել այդ դեղերը։ ◦ Օգնեք տուժածին ընդունել շնչառությունը հեշտացնող դիրք։ Հիմնականում շնչառության դժվարություններ ունեցող տուժածներն իրենք փորձում են ընդունել ամենահարմար դիրքը։ Կարելի է տուժածին նստեցնել` իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին կամ ծնկներին հենված։ ◦ Հանգստացրեք տուժածին։ Վախը, լարվածությունը մեծացնում են թթվածնի պահանջը։ Մնացեք տուժածի մոտ եւ քաջալերեք նրան։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել, չխոսել, ինչը կնվազեցնի մարմնում թթվածնի պահանջը։
  10. 10. ◦ Սովորաբար դեղերի ընդունումից եւ առաջին օգնության մյուս նշված քայլերից հետո նոպան ավարտվում է։ Հազը դառնում է թաց, ուղեկցվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով։ Տուժածի շնչառությունն ու ընդհանուր վիճակը բարելավվում են։ Հակառակ դեպքում, երբ ձեռնարկած քայլերը չեն հանգեցնում տուժածի վիճակի բարելավմանը կամ եթե դա տուժածի մոտ ասթմայի նոպայի առաջին դեպքն է, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

Սիրտ-թոքային վերակենդանացում

Անգլերեն անվանումը՝ Cardiopulmonary Resuscitation (CPR)

Սիրտ-թոքային վերակենդանացումն առաջին օգնության միջոցառում է, որին դիմում են, երբ ինչ-որ մեկը չի շնչում կամ նրա սիրտը կանգ է առել:

Սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) նպատակը կլինիկական մահվան մեջ գտնվող մարդու կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու միջոցով նրա կյանքը փրկելն է:

Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության (սրտի) կանգից վայրկյաններ անց և դրսևորվում հետևյալ նշաններով՝

  • գիտակցության բացակայություն
  • շնչառության բացակայություն
  • անոթազարկի (պուլսի) բացակայություն կենտրոնական (քնային) զարկերակի վրա
  • բբերի առավելագույն լայնացում (սրտի կանգից 2 րոպե հետո)
  • բբերի լուսային ռեակցիայի բացակայություն:

Սիրտ-թոքային վերակենդանացումը ներառում է տուժողի կրծքավանդակի սեղմումները և արհեստական շնչառությունը, որոնց միջոցով փորձ է կատարվում նվազագույն մակարդակի վրա պահպանել նրա արյան շրջանառությունը և կենսական կարևոր օրգանների (առաջին հերթին՝ գլխուղեղի) թթվածնով մատակարարումը՝ փորձելով թույլ չտալ, որ կլինիկական մահը անդառնալիորեն փոխվի կենսաբանական մահվան:

Եթե ինչ-որ մեկը դժբախտ պատահարից, ճանապարհատրանսպորտային վթարից և ծանր վնասվածքից, վայր ընկնելուց, թունավոր կենդանիների խայթելուց, թունավորվելուց կամ այլ դրվագներից հետո չի կարողանում նորմալ շնչել (շնչահեղձ է լինում) կամ ընդհանրապես չի շնչում, ապա՝

  • համոզվեք, որ դուք վտանգի մեջ չեք և անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն
  • եթե 1-03 զանգելը չի հաջողվում, զանգեք 911 և կանչեք փրկարարներին
  • եթե 911 զանգելը ևս չի հաջողվում, զանգեք 1-02 և կանչեք ոստիկաններին:

Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները

Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները կազմված են հետևյալ հաջորդական քայլերից:

  • Վտանգ. ստուգեք, թե արդյոք դուք ինքներդ գտնվո՞ւմ եք վտանգավոր իրավիճակում կամ տեղանքում՝ բարձր լարման էլ. հոսանքի լարեր, թափվող քարեր, երթևեկող մեքենաներ, ծուխ, թունավոր կամ պայթյունավտանգ գազերի ու հեղուկների արտահոսք, թունավոր օձեր, հոսող կամ խորը ջրեր և այլն: Մի փորձեք ձեր կյանքը վտանգի ենթարկել և մինչև տուժածին մոտենալը համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է ձեզ համար, այնպես էլ՝ շրջապատի մարդկանց:
  • Պատասխան (արձագանք). ստուգեք, թե արդյոք տուժողը որևէ կերպ պատասխանո՞ւմ է կամ արձագանքո՞ւմ է ձեր ազդանշաններին: Դուք կարող եք ձայն տալ («դուք ինձ լսո՞ւմ եք»), հասարակ հրահանգներ հնչեցնել (բացել, փակել աչքերը և այլն), մեղմ թափահարել տուժողի ուսերը, նրա մոտ ցավային ռեակցիա առաջացնել և այլն: Եթե նա որևէ պատասխան չի տալիս, անցեք օգնության հաջորդ քայլերին:
  • Կանչեք օգնություն. անհապաղ զանգեք 1-03 (շտապբուժօգնություն) կամ 911 (փրկարար ծառայություն) կամ 1-02 (հերթապահ ոստիկանական ծառայություն) և արագ, բայց ճիշտ նկարագրեք ձեր գտնվելու հասցեն կամ վայրը:
  • Շնչուղիներ. ստուգեք, թե արդյոք տուժողի վերին շնչուղիները անցանելի՞ են (բերան, քիթ, ըմպան): Զգուշությամբ եռացրեք նրա վերին շնչուղիներն ակնհայտորեն խցանող, բերանում կամ քթում առկա ամեն ինչը՝ փսխման զանգվածներ, արյուն, սննդամթերք, պոկված ատամներ, պրոթեզներ և այլն, որից հետո նուրբ կերպով գլուխը քիչ ետ թեքեք և բարձրացրեք ստորին ծնոտը (բացառությամբ նորածինների):
  • Շնչառություն. ստուգեք, թե արդյոք տուժողը նորմալ շնչո՞ւմ է, խանգարվա՞ծ է նրա շնչառությունը, թե՞ ընդհանրապես չի շնչում: Եթե տուժողը նորմալ շնչում է, ապա նրան զգուշությամբ բերեք «կողքի ապահովության դիրքի», որը թույլ է տալիս, որ անգիտակից մարդու շնչուղիները թքով կամ փսխման զանգվածներով չխցանվեն: Հակառակ պարագայում, եթե տուժողի շնչառությունը խիստ ընկճված է կամ բացակայում է (հետևեք նրա կրծքավանդակի շարժումներին), սկսեք բուն սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
  • Անոթազարկ (պուլս). շնչառությունը գնահատելու հետ միասին ստուգեք, թե արդյոք տուժողի պուլսը շոշափվո՞ւմ է, ինչը թույլ կտա մոտավորապես հասկանալ, թե արդյոք նրա սիրտը բաբախո՞ւմ է: Հիշեք նաև, որ պուլսի բացակայությունը միշտ չէ, որ վկայում է սրտի կանգի մասին։ Չափահաս տուժողի անոթազարկը ստուգեք նրա քնային զարկերակի վրա (պարանոցի վրա, կոկորդի աջ կամ ձախ կողմում):
  • Սիրտթոքային վերակենդանացում. ձեր մի ձեռքի ափի հիմը դրեք տուժողի կրծքավանդակի կենտրոնում, որից հետո ձեր մյուս ձեռքը դրեք է առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակից, ձեր ձեռքերը պահեք արմնկային հոդերում ուղիղ՝ տուժողի իրանին ուղղահայաց և կատարեք նրա կրծոսկրի խորը և արագ 30 սեղմում (մոտավորապես՝ 1 վայրկյանում 2 սեղում): Ուշադրություն դարձրեք, որ սեղմումները լինեն կտրուկ և ռիթմիկ, վերից վար: 30 հատ սեղմում կատարելուց հետո մի պահ դադարեցրեք սրտի մերսումը, խորը ներշնչեք և, փակելով տուժողի քիթը, ձեր բերանով խորը արտաշնչեք-ներփչեք տուժողի բերանով այնպես, որ նրա կրծքավանդակը քիչ վեր բարձրանա: Շարունակեք 30 սեղմում-1 ներփչում ցիկլն այնքան ժամանակ, մինչև շտապբուժօգնության անձնակազմը ժամանի:
  • Դեֆիբրիլյացիա. կատարվում է ժամանած շտապբուժօգնության անձնակազմի կողմից, որի նպատակը սրտի արյդունավետ կծկումները վերականգնելն է։

Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն ավելի մանրամասն ներկայացված են մեր մեկ այլ առանձին հոդվածում:

Սրտի կանգ

Սրտի հանկարծակի կանգը մահացության հիմնական պատճառներից մեկն է և տարեկան հասնում է մոտ 20%-ի։ Հանկարծակի սրտային կանգը սահմանվում է որպես անսպասելի ոչ վնասվածքային (ոչ տրավմատիկ) մահ կլինիկապես կայուն հիվանդների շրջանում, եթե վիճակի վատթարացման նշաններն ի հայտ են գալիս մեկ ժամվա ընթացքում։ Այդպես մահացածներից շատերը կվերադառնային կյանքի, եթե սրտի կանգից անմիջապես հետո իրականացվեր սիրտթոքայինվերակենդանացում։

Սիրտ թոքայինվերակենդանացում (ՍԹՎ) 
C.P.R. (cardio — pulmonary resuscitation)

Սիրտթոքայինվերակենդանացումը կլինիկական և կենսաբանական մահվան սահմանային վիճակիցօրգանիզմըդուրս բերելու միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շնչառության և արյան շրջանառության վերականգման նպատակին ուղղված հատուկ գործողություններով։ Այդ գործողությունները ընդունված է իրականացնել ABC հիմնական փուլերով, որտեղ՝

A-airway open (շնչուղիների բացում),

B — breathing (արհեստականշնչառություն),

C — circulation, chest compression (արյան շրջանառությանվերականգնում, կրծքավանդակի սեղմումներ, այսինքն՝ սրտի անուղղակի` փակ մերսում)։

Այսպիսով, սրտի աշխատանքի ևշնչառության վերականգնումըկամ սիրտթոքայինվերակենդանացումը կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթներով առաջին հերթին դեպի ուղեղ՝ կենտրոնականնյարդային համակարգիգործունեությունը ապահովելու նպատակով։ Ուստի ուղեղի անդարձելի մահը կանխելու համար պետք է որքան հնարավոր է վաղ սկսել վերակենդանացման գործողությունները, իսկ դրա համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է կարողանա ախտորոշել սրտի կանգը և անհապաղ սկսի ՍԹՎ-ն։

Անհրաժեշտ է նշել, որ վերակենդանացումը ցուցված է հանկարծամահության բոլոր դեպքերում, և երկարատև ու անբուժելի հիվանդություններիպայմաններում դրանից արդյունք չպետք է ակնկալել։

Վերակենդանացման հակացուցումներն են հետևյալ իրավիճակները.

• Մահը վրա է հասել երկարատև և անբուժելի համարվողհիվանդությունների կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների և արատների արդյունքում։

• Եթե ճշգրիտ հայտնի է, որ սրտի կանգից անցել է ավելի քան 25 րոպե։

• Եթե տուժածը կենդանության օրոք ՍԹՎ-ից հրաժարվելու վավերացված փաստաթուղթ է ստորագրել։

Սիրտթոքայինվերակենդանացման հիմնական միջոցառումները

Տուժածը պետք է մեջքի վրա պառկած լինի կոշտ և հարթ տեղում, իսկ փրկարարը պետք է կանգնի կամ ծնկի նրա կողքին։

Շնչուղիների անցանելիությունը ապահովելուց ևշնչառությանբացակայությունը հաստատելուց հետո պետք է ահազանգել, կատարել 2 ստուգիչ ներփչում և գնահատել կրծքավանդակի բարձրացումը և իջեցումը տուժածի պասիվ ներշնչման և արտաշնչման ժամանակ, որից հետո ստուգել անոթազարկը (ոչ մասնագետի համար վերջին գործողությունները պարտադիր չեն) և սկսել սրտի անուղղակի մերսումը։

Առաջին բուժօգնության ցուցաբերում

Նպատակը

Սովորեք, թե ինչպես ճանաչել և բուժել տարբեր տեսակի վնասվածքները։

Նկարագրություն

Հրավիրեք փորձագետի, ով կսովորեցնի ձեզ առաջին բուժօգնության հմտությունները, որոնց օգնությամբ դուք կճանաչեք վնասվածքները, կարձագանքեք և կբուժեք դրանք։ Այդ հմտություններն ինքնապահովման կարևոր մասն են հանդիսանում և դրանք կնախապատրաստեն ձեզ արտակարգ իրավիճակներին, որտեղ էլ դրանք տեղի ունենան։ Ծրագրեք մի շարք միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք և կվարժվեք այս հմտություններին։ Կարող եք առաջին բուժօգնության դասընթացներ անցնել բնության գրկում, բացօթյա միջոցառմանը մասնակցելուց առաջ, որը 30-60 րոպե քայլելու հեռավորության վրա է գտնվում արահետից կամ ճամբարի վայրից։ Կարող եք նաև ձեր տարածքին հատուկ առաջին բուժօգնության դասեր սովորել։ Ձեր հրահանգները կարող են ընդգրկել ներքևում նշված թեմաներից մի քանիսը կամ բոլորը։

Նախքան օգնություն ցուցաբերելն արեք հետևյալ քայլերը․

  • Ստուգեք տեղանքը և համոզվեք, որ բուժօգնություն հատկացնելուց առաջ այն անվտանգ է ձեզ համար։
  • Անմիջապես ուղարկեք որևէ մեկին կանչելու մասնագիտական օգնություն։
  • Եթե տեղանքն ապահով է և մասնագիտական օգնությունն արդեն ճանապարհին է, օգնեք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։

Կյանքին վտանգ սպառնացող արտակարգ իրավիճակներ․ Սովորեք արագ ցուցաբերել առաջին բուժօգնությունը, երբ նկատեք հետևյալ ախտանիշները տուժածի մոտ։

  • Շնչառության կանգ
  • Սրտի կանգի դեպքում կատարեք սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)
  • Ուժեղ արյունահոսություն
  • Շնչահեղձություն
  • Սննդային կամ օդային թունավորում
  • Շոկ
  • Անաֆիլակտիկ շոկ

Այլ վնասվածքներ․ Սովորեք, թե ինչպես ճանաչել և արձագանքել, երբ ինչ-որ մեկը ստանում է հետևյալ վնասվածքները։

  • Կենդանիների խայթոցներ
  • Բշտիկներ
  • Առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ
  • Ցրտահարություն և գերսառեցում
  • Կտրվածքներ և քերծվածքներ
  • Աչքի վնասվածք
  • Կոտրվածքներ
  • Արևայրուք և արևային հարված
  • Միջատների խայթոց
  • Քթի արյունահոսություն
  • Ծակ վերքեր
  • Մաշկի ախտահարում թունավոր բույսերից
  • Գերձել կոճը

Վիրակապեր, ուսափոկեր և բեկակալներ վնասված մարդուն տեղափոխելու համար․Սովորեք, թե ինչպես տեղափոխել վնասված մարդուն հետևյալ եղանակներով։ Այս հմտություններին կարող եք վարժվել երեք հոգանոց խմբերով, երբ խմբի անդամներից մեկը ձևացնում է վնասված;

  • Օգնել քայլելիս
  • Տեղափոխել մեկ կամ երկու հոգու օգնությամբ
  • Տեղափոխել չորս ձեռքերով ստեղծված աթոռի օգնությամբ
  • Տեղափոխել վերմակի օգնությամբ
  • Տեղափոխել պատգարակի օգնությամբ

Փրկարար աշխատանքներ․ Սովորեք, թե հետևյալ իրավիճակներում ինչպես փրկել մարդկանց։ Վարժվեք հետևյալ հմտություններին, ինչպես օրինակ լողին, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում օգնել մարդկանց։

  • Օգնություն էլեկտրական հոսանքի ախտահարման դեպքում
  • Օգնություն հրդեհի դեպքում
  • Օգնություն ջրի մեջ
  • Օգնություն սառույցի մեջ ընկած մարդուն
Create your website with WordPress.com
Get started