Պլաստիկ շշերի օգտագործման կրեատիվ տարբերակներ

Պլաստիկ շշերը իսկական պատուհաս են դարձել յուրաքանչյուր քաղաքի համար, անկախ նրանից քաղաքը գտնվում է զարգացող, թե զարգացած երկրում: Այս տեսակի թափոնների ուտիլիզացիան մեծ ծախսեր է պահանջում, իսկ բնական միջավայրում պլաստիկի քայքայման համար պահանջվում է 200 տարի: Այդ իսկ պատճառով շատ էկոլոգիապես պատասխանատու մարդիկ կրեատիվ տարբերակներ են գտնում այդ թափոնները օգտագործելու համար: Continue reading

Լոռու մարզ ջրային ռեսուրսներ

400px-Lori.svg.pngՋրագրական ցանցը խիտ է։ Տարածքում են Դեբեդը՝ ՄարցՇնող, Ախթալա, Փամբակը՝ Ջրաշեն, ՉիչխանՁորագետը՝ ՏաշիրԼոռիգետՈւռուտ և այլ վտակներով։ Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռան հյուսիսայի լանջից սկիզբ է առնում Աղստևը։ Շրջանում հերթափոխվում են չոր տափաստանային, լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային, մերձալպյան և ալպյան վերընթաց լանդշաֆտային գոտիները։

 

ՉիչկանՉաչխան, Չիչխան, գետ Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերումՓամբակի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 192 կմ²։ Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով։ Թռչկանի ջրվեժից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում Շիրակամուտ գյուղի շրջանում։ Սնումը հալոցքային (42 %) և ստորերկրյա (35 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Տարեկան միջին ծախսը 1,74 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով հատկապես Շիրակամուտի ջրանցքով, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո փլվածքներից փակվել էր։ 1993 թ. այն մաքրվեց և ջրանցքը կրկին սկսեց գործել։

260px-Debeda_River.JPGԴեբեդԲոռչալու, Բորչալա, Դեբեդաչայ, Դեբետ, Դևբեդ, Դերբեդ, Ձորագետ, Ձորոգետ, Պելոռուս, Տեպետ, գետ ՀայաստանիԼոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս և Վրաստանի սահմաններում սւջից թափվում Խրամ գետը։ Երկարությունը 178 կմ (Հայաստանում՝ 152 կմ)։ Ավազանը՝ 4080 կմ² է, որից 3790 կմ²՝ Հայաստանում։

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Նշանավոր վտակներն են՝ ՄարցըԱչերըՇնողը։ Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ ՀաղպատՍանահինԱխթալաՔոբայրՔառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ որպես սարսափազդու գետ… Այն նկարագրված է նաև Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագարվում է՝ այդ կիրճում գիշերը միայնակ լինելով։ Դեբեդի հովիտն աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկությամբ՝ այն երկհարկանի է: Հովտի լանջերին նկատվում են լավային դարավանդները: Առանձնացնում են դարավանդների 12⁰, որոնք արդյունք են բազմածին հրաբխականության:

Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։

l-GYRiK8LaXb.jpgՄարց, գետ Հայաստանի Լոռու մարզումԴեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավարևելյան լանջերից՝ 1980 մ բարձրությունից։ Երկարությունը 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 252 կմ2։ Անտառապատ ձորով հոսում է հարավ-արևմուտք, ապա՝ հյուսիս-արևմուտք և Թումանյան քաղաքի մոտ միախառնվում Դեբեդին։ Սնումը հիմնականում անձրևային (42%) և հալոցքային (32%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 68%-ը։ Տարեկան միջին ծախսը 2,47 մ3/վ է, հոսքը՝ 77,5 միլիոն մ3 (Թումանյան քաղաք)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

download.jpgՇնողՇինիխ, Շնողաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզումԴեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայիհյուսիսային լանջերից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։ Կտրելով հրաբխային սարավանդը՝ առաջացնում է 1,5 կմ երկարություն և մոտ 100 մ խորություն կանիոնը։ Ունի խիստ մասնատված V-աձև հովիտ։ Տարեկան միջին ծախսը 0,8 մ³/վ է։ Ջրհավաք ավազանի մեծ մասն անտառապատ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ավազանն անտառապատ է և լեռնային։

ոե.jpegՓամբակ, Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Գետահովիտն ընդարձակ կիրճ է, որը գետաբերանի հատվածում փոխվում է խորը կանիոնի։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։

85F1DD39-3B64-4DA6-9585-ADA3231D057BՁորագետի ջրաէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ գյուղում: Այն հիմնվել է 1927 թ: Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները։ Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26.2 մեգավատ արտադրողականություն: ՀԷԿը սկսել է գործել 1932 թ Նոյեմբերի 15-ին՝ 22,320 կիլովատ արտադրողականությամբ։ Մինչև 2011 թ այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին։ 2011 թ-ից ի վեր, համաձայն կառավարութան որոշման, Ձորագետի ՀԷԿը համարվում է փոքր : Ձորագետի ՀԷԿը գետի վրա գործող ՀԷԿ է, քանի որ ամբարտակի հետևում գտնվող լիճը չի կարող տեղավորել մեծ քանակությամբ ջուր։

Մեծավանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Լոռու մարզում, Տաշիրգետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Մակերեսը` 330 հա, ծավալը` 5,4 մլն մ3։

 

1E70AC09-EFA2-45A5-B468-E0B4428E39B6Լոռու ջրանցք, ջրանցք ՀայաստանիԼոռու մարզում։ Սկիզբ է առնում Տաշիրի ձախ ափից։ Շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Մայր ջրանցքի երկարությունը 45,6 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ջրանցքին լրացուցիչ ջուր տալու նպատակով 1958 թվականին շահագործման է հանձնվել Տաշիրի ջրանցքը։ Ոռոգում է Լոռու մարզի հողատարածքները[1][2]։

 

 

Գործնական աշխատանք

  1. Հյուսվածք – Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։
  2. Գոյացնող հյուսվածք – Բջիջների բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են։
  3. Հիմնական հյուսվածք – Բույսի օրգանիզմում կատարում է նյութերի սինթեզ և պահեստավորում։
  4. Ծածկող հյուսվածք – պատում էբույսի բոլոր օրգանները՝պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից։
  5. Փոխադրող հյուսվածք – կազմված է անոթներից և մաղանման խողովակներից։
  6. Մեխանիկական հյուսվածք – բույսին տալիս է ամրություն և ճկունություն։
  7. Էպիթելային հյուսվածք – կենդանի օրգանիզվում ծածկող հյուսվածքների դեր է կատարում։
  8. Շարակցական հյուսվածք – կատարում է հենարանային և պաշտպանական դեր։
  9. Մկանային հյուսվածք – կենդանիները շարժումն է։
  10. Նյարդային հյուսվածք – ձևավորում է կենդանիների նյարդային համակարգը։

Սևանա լիճ

Սևանա լիճ 

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2 

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

 

Ձկնատեսակները
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Քանի՞ գետակներ են թափվում Սևանա լիճ և, որ գետն է սկիզբ առնում նրանից:

Հնում ի՞նչ անուններով է եղել հայտնի:

Լճում, որ ձկնատեսակ՞ն է էնդեմիկ:

Ծովի մակերևույթից քա՞նի մետր բարձրության վրա է գտնվում:

Ինչու՞ են տուժում ձկները մակարդակի իջնելուն պես:

Իմ տնային կենդանիները

Ես ունեմ 2 տնային կենդանիներ` շուն և կատու: Շան անունը Լեսսի է, իսկ կատվինը Լինդա (բայց ես նրան անվանում եմ փոքր շուն, որովհետև ինքը միշտ ձեռքերս կծումա):

Իմ շունը նվեր է իմ ընտանիքի կողմից, երբ ես դարձա 15 տարեկան նրանք հարցրեցին թե ես ուզում եմ ունենալ շուն, ես առանց մտածելու ասեցի այո:

Անցավ մեկ շաբաթ և իմ եղբայրը զանգեց թե արի դուռը բաց ծանր “իր” է չեմ կարողանում մենակ բերել ներս: Ես պատկերացում չունեյ, որ այդ “իրը” շուն է: Երբ ես տեսա այդ շանը շատեյ ուրախացել, քանի որ այդ նա խասկի է, իսկ խասկին իմ սիրած պառոդն է:

Իսկ կատվին ինձ տվել է մի անծանոթ մարդ, ով ասեց, որ ես այս կատվին լավ կպահեմ: Եվ եսել որոշեցի կատվին պահեմ քանի որ շատեմ սիրում կատուներ: Կատվին ինձ տվել են հուլիս ամսին:

Կատվից շատ քիչ նկարներ ունեմ քանի որ մի ամիս առաջ, երբ շանը բերեցինք նա ուշ ուշ է գալիս, բայց հենց գալիս է սկսում են իրար հետ խաղալ:

Շունը ունի բուն, բայց չի մտնում և դրա համարել քնում է մեր դրսի բազմոցին:

Այց գինու գործարան

Հունվարի 29ին մենք մի խումբ ուսանողներով գնացինք «Gevorkian winery» գինու գործարան ընկեր Արտակի հետ:

Մենք այնտեղ տեսանք թե ինչպես են պատրաստում գինին: Ամեն ինչ շատ մանրամասն մեզ բացատրեցին և վերջում մեզ հյուրասիրեցին գինի:

Խոսրովի արգելոցի մշակում

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում (Գ) : Պահպանվող տարածքը ստեղծվել է 330338թվականներին Խոսրով Բ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա(Գ): Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն(Գ): Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում:(Գ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով(Գ): Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավորլեռնաշղթաների միջև(+): Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա ) տեղամասերից(Գ): Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ(Գ)։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ(Գ):

Քամու էներգիան

Քամու էներգիան վերաբերում է վերականգնվող էներգիայի, քանի որ դա արևի գործունեության հետևանք է: Քամու էներգիան արագ զարգացող արդյունաբերություն է:

Հողմային էներգիան, որը հանդիսանում է արեւի էներգիայի ածանցյալը, ձևավորվում է Երկրի մակերեսի անհավասար ջեռուցման շնորհիվ: Ամեն ժամ Երկրի վրա ստանում է 100,000,000,000,000,000 կՎտժ արեւի էներգիա: Արևային էներգիայի մոտ 1-2% -ը վերածվում է քամու էներգիայի: Այս ցուցանիշը 50-100 անգամ ավելի է, քան Երկրի բոլոր բույսերը կենսազանգվածի վերածված էներգիայի քանակից:

Մի քանի հազարամյակների ընթացքում մարդկությունը քամու էներգիան օգտագործում է: Քամին հովանավորեց նավերի առագաստները, հողմաղացներ ստեղծեց: Քամիի կինետիկ էներգիան միշտ եղել և մնում է գրեթե ամբողջ Երկրի բոլոր անկյուններում: Քամու էներգիան գրավիչ է էկոլոգիական տեսանկյունից. Մթնոլորտում արտանետումներ չկան, վտանգավոր ռադիոակտիվ թափոններ չկան:

Քամին, որպես էներգիայի հիմնական աղբյուր, ոչինչ չի ծախսում: Բացի այդ, այս էներգիայի աղբյուրը կարող է օգտագործվել ապակենտրոնացված: Նման ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտություն չկա, ինչպես, օրինակ, նավթի կամ բնական գազի այրվող էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման գործում։

Ծովային և Ցամաքային ամենախոշոր կենդանիները

28-264x400

Աշխարհի ամենամեծ կենդանին կապույտ կետն է: Նրանց անվանում են նաև երկնագույն կետեր, երկարությունը 30 մետր է, իսկ կշռում են նրանք 180 տոննա: Միայն կապույտ կետի լեզուն 2 տոննա է կշռում՝ ճիշտ այնքան, որքան ասիական 1 փիղը, իսկ սիրտը 1 փոքր ավտոմեքենայի չափ ունի ու կշռում է 600 կգ:

Նա կարող է սուզվել մինչև 540 մետր ու մնալ ջրի տակ ընդամենը 20 րոպե: Կապույտ կետերը կարող են հաղորդակցվել 1500 կմ հեռավորության վրա լողացող իրենց ցեղակիցների հետ: Իսկ նորածին ձագի երկարությունը 9 մետր է, կշռում է այն 2 տոննա:
Ջրային այս հսկան սնվում է միայն ծովային փոքրիկ կենդանիներով՝«կրիլ» անվամբ, որի օրական չափաբաժինը 3 տոննա է:

250px-Elephant_near_ndutu

Իսկ ցամաքում ապրող ամենախոշոր կենդանին աֆրիկական փիղն է: Այս փղերի արուների երկարությունը մոտ 7,5 մետր է, բարձրությունը՝ 3,5 մետր, իսկ քաշը գերազանցում է 6 տոննան:

Աֆրիակական փղերի 500-600 հազար տեսակ կա ամբողջ աշխարհում: Նրանք աշխարհի այն միակ չորքոտանին են, որոնց բոլոր 4 ոտքերը միևնույն չափսերի են:
Հասուն աֆրիկյան փղի 1 ականջը կշռում է 85 կգ: Օրական նրանք ուտում են 300 կգ խոտ ու ծառի տերև, օգտագործում 270 լիտր ջուր: Ապացուցված է, որ այս փղերի ինտելեկտը հավասարազոր է մարդու ինտելեկտին:

Ամբողջ աշխարհում փղերը միակ կենդանիներն են, որոնք տարվա մեջ իրենց սատկած հարազատներին հարգելու օր ունեն:

Երաշտ

Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն՝ չորացման։

Երաշտը ՀՀ֊ ում

ՀՀ-ում երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Մթնոլորտային երաշտի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Երաշտի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է, խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները։ Հաճախ հողային երաշտին նախորդում է մթնային երաշտը։ Երաշտը լինում է տարվա բոլոր սեզոններին։

Առավել վտանգավոր երաշտներ

Առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամառային-աշնանային երաշտները։ Ամառային երաշտների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30 °C-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից, տևողությունը ԱպարանիԼոռու դաշտերումԱշոցքի սարահարթումԿոտայքի սարավանդում՝ 40-50, Սևանի ավազանումՇիրակի դաշտում՝ 70-90, Թալինի սարավանդումՍիսիանում՝ 110-120, Արարատյան դաշտումՎայոց ձորումՄեղրիում130-150 օր է։ ՀՀ-ում Երաշտը դիտվում է անգամ լեռնային արոտավայրերում։ Մթնային Երաշտները գրեթե ամեն տարի դիտվում են Արարատյան գոգավորությունումՎայոց ձորումՍյունիքում մինչև 1500-1600 մ, Լոռի-Փամբակում, Աշոցքի սարահարթում՝ մինչև 1000 մ բարձրություններում։

Վերջին 50 տարիներին ՀՀ-ում առավել սակավ տեղումներ դիտվել են 196119621965197119801985198919982000 թվականներին։ Գարնանային ուժեղ երաշտ դիտվել է 1961թվականին, ամառային՝ 19561961 թվականին, աշնանային՝ 19521964 թվականին, ձմեռային՝ 19551958, 1961, 1989, 2000 թվականներին, առավել բարձր ջերմաստիճաններ՝ 1998, 2000 թվականներին (2000 թվականին Արարատյան դաշտում 37 օր օդի ջերմաստիճանը գերազանցել է 36 °C-ից, 22 օր՝ 38 °C-ից)։

Երաշտի կանխումը

Երաշտը կանխելու համար կիրառվում է ագրոտեխնիկա և հողաբարելավման միջոցառումների համալիր՝ հողի նախացանքային մշակում, պարարտացում, դաշտերում ձյան կուտակում, ոռոգում և այլն։