Իմ գերդաստանը

IMG_6718.JPG

Ես Ավետիս Պետրոսյանն եմ։ Սովորում եմ երկրորդ կուրսում։ Իմ արմատները գալիս են Արևմտյան Հայաստանի Այգեստանից։ 1915թ․ – ի Մեծ Եղեռնի ժամանակ եղել է իմ պապիկի հայրիկը – Ավետիս Պետրոսյանը, որը որ 12 տարեկանում մազապուրծ է եղել։ Նաև նրա քույրիկին թուրքերը գողացել, տարել են։ Իսկ դրանից շատ շուտ, թուրքերը սպանել են նրա հայրիին։ Ցավոք պահպանվել է նրանից մեկ նկար։ Այգեստանը հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում։ Ինձ շատ են պատմել իր մասին։ Հայրիկս ասել է, որ իմ անունը դրել է Ավետիս, որպեսզի ես նույնպես լինեմ նրա նման բարի և խելացի։ Շատերը նմանություններ են գտնում, բայց ես չեմ նկատում։

Դառնացած ժողովուրդ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք [223]գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Continue reading