ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԻԱՐ ԲԼԵՅԱՆԻ ՀԵՏ

Մենք այսօր կարդացինք տիար Բլեյանի հետ հարցազրույցը։ Այս հարցազրույցում նա պատմում է, թե ինչպես է ստեղծվել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը ։ << Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր>>: Նա նաև իր հարցազրույցի մեջ շատ է կարևորություն տալիս մեդիակրթությանը։ Տիար Բլեյանը նաև խոսում է հայրենագիտական ճամփորդությույունների կարևորության մասին, կարևորում է բազմօրյա ճամփորդությույունները, ասում, որ սովորողները այդպես ավելի լավ են ճանաչում իրենց հայրենիքն ու սիրում այն։ Մեծ տեղ է տալիս երգին ու երաժշտությանը, ամեն առավոտ բոլոր դպրոցներում  ընդհանուր պարապունքները սկսվում են երգով, պարով և ասմունքով։ Իմացա նաև, որ նա շատ է սիրում նոյեմբեր ամիսը և դրա համարել <<Սեբաստացու օրերը>> նախագիծը նոյեմբեր ամսին  է նշվում։

Ավետիք Իսահակյան Ամենապիտանի բանը

Այսօր մենք ընկեր Թամարի հետ կարդացինք Ավետիք Իսահակըանի <<Ամենապիտանի բանը>> հեքիաթը։ Հեքիաթ էր սակայն ուներ խորը իմաստ։ Այդ  հեքիաթում թագավորը իր թագը ուզում է տալ իր որդիներից մեկին։ Բայց ասում է եթե իրենք լցնեն շտեմարանը պետքական բանով, որ իր ժողովրդին լավ պահի։ 1 որդին լցնում է հացի փշրանքներ, 2 որդին հող, իսկ 3ը լույս։ Ամեն մի բանը ունի իր իմաստը։ Հացի փշրանքները նշանակում է, որ ժողովուրդը սոված չի մնա։ Հողը նշանակում է, որ որդին ուզում է մեծացնել երկրի տարածքը։ Իսկ լույսը նշանակումա, որ որդին ուզում է լցնել գիտության լույսով։ ԵՎ հայրը իր կարողությունը տալիս է երրերդ որդուն։

Ահմեդի ուղտը (վերլուծություն)

Գրականության ժամին մենք ընկեր Թամարի հետ կարդացինք Ավետիք Իսահակյանի <Ահմեդի ուղտը> առակը։ Այն ինձ դուր եկավ։ Այն արակը ուսուցանում է որ եթե ուզում ես ինչ-որ բան գտնել պետք է օգնես ուրիշին։ Ոսկե կանոնի մեջ ասվում է եթե ցանկանում ես ինչ-որ լավ բան քեզ ապա ցանկացիր ուրիշին նույնպես։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

2018 թվականի հոկտեմբերի 25ին գնացել ենք  «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» ընկեր Թամարայի հետ։ Օրը անցել է շատ լավ, քանի որ մենք գնացել ենք նաև Կասկադ իսկ անյոհետո նաև Պոնչիկանոց։ Ես մի անգամ էլ էի եղել թանգարանում մի քանի տարի առաջ: Մենք հերթով նայեցինք թանգարանի բոլոր բաժիններն ու սենյակները: Սիրով լսում էինք թանգարանի գիտաշխատող-էքսկուրսավարին, որը շատ հետաքրքիր պատմություններ պատմեց Իսահակյանի մասին: Մենք ունկնդրեցինք Իսահակյանի ձայնը, դիտեցինք կադրեր, որ պահպանվել էր Իսահակյան բանաստեղծից:

ԻՄ ԸՆԿԵՐԸ

Իմ ամենամոտ ընկերը իմ հին դպրոցից է,  նրա անունը Ռոբերտ է։ Նա շատ բարձրահասակ չէ, պարապած, գեղեցիկ։ Իսկ բնավորությամբ հիմնականում ինձ նման է՝ բարի, խելացի, լավ մաթեմատիկա գիտի 🙂 : Մենք միասին սովորել ենք նույն դպրոցում, սակայն տարբեր դասարաններում՝ ինքը՝ 9ա- ում, իսկ ես՝ 9բ -ում։ Ամեն ամառ մենք գնում ենք մեր պարապաունքի  տեղով Սևան։ Ինքը շատ լավ ընկեր է և բոլորին միշտ օգնում է։ Մենք այնտեղ նույն տնակում ենք ապրել։ Մի անգամ մեր տնակ օձեր էին մտել, մենք երկուսով սպանեցինք այդ օձին։ Մենք իրար հետ շատ սարեր, լեռներ ենք բարձրացել։  Մենք իններորդ դասարանն ավարտելուց մեր գործերը տվել էինք Պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզմաթ բաժին, բայց ես չընդունվեցի,  նա ընդունվեց։ Ճիշտ է մենք սովորում ենք տարբեր ուսումնական հաստատություններում բայց մեր ընկերությունն շարունակվում է։

Կոմիտասի կերպարը Մուշեղ Գալշոյանի պատմվածքում

Ես կարդացի Մուշեղ Գալշոյանի <<Սպասում>> պատմվածքը։ Ինձ դուր եկավ Կոմիտասի կերպարը։ Ըստ պատմվածքի՝ Կոմիտասը շատ բարի է, գեղեցիկ և շատ համբերատար։ Մի ձմռան ցուրտ օր նա 4-5 ժամ սպասեց դրամապանակը կորցրած աղջկան։ Ոչ միայն սպասեց, այլև տեսնելով դրամապանակի աղքատությունը՝ նա իր կողմից ավելացրեց ևս 100 ֆրանկ։ Երբ դրամապանակի տերը վերադարձավ նրա հետևից, Կոմիտասը շատ զարմացավ տեսնելով, որ տերը կին է, նա նույնիսկ հուզվեց։ Տեսնելով կնոջը՝ նա մոտեցավ և հարցրեց, թե ինչ է կորցրել, այնուհետև տվեց դրամապանակը։ Այդ նույն օրը, երբ տեսավ, որ սայլակի մեջ դաշնամուր են տանում, հիշեց իր դաշնամուրը և կյանքը առանց իր նվագարանի չէր պատկերացնում։ Նա նույնիսկ իր գրպանում սկսեց նվագել։ Դեկտեմբերյան այդ նույն օրը, երբ հյուրանոցից դուրս է գալիս տեսնում է մի պատանու, ով ամսագրեր է վաճառում։ Նա մտադրություն չուներ գնելու ամսագիրը, բայց երբ այդ պատանին վազելով մոտեցավ Կոմիտասին և խնդրեց գնել ամսագիրը, նա հասկացավ որ այդ պատանին մրցած է և սոված, նա որոշեց օգնել տղային ու գնել այն։

Ալեքսանդր Մանթաշյանց

250px-Alexander_Mantashev.jpgԱլեքսանդր Մանթաշյանց (մարտի 31842Թիֆլիս – ապրիլի 191911Սանկտ Պետերբուրգ), հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերենռուսերենվրացերենանգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

ԿՈՄԻՏԱՍԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

rxb4wCVyba585SjfPio9DcAGU6.jpgՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:

ՍԱԼԱՀԱՏԱԿՆ  ՈՒ ՈՒՂԻՆ

Սալահատակ-սալահատակ քալեցի,

Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

 

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

ԿՈՄԻՏԱՍ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյանսեպտեմբեր 261869Քյոթահիա – հոկտեմբեր 221935Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Դվին մայրաքաղաքի մասին

Դվին (արաբ. Դուին, հուն. Դուվիյ), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդիկարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին ԴվինՀնաբերդՎերին ԱրտաշատՆորաշենԱյգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ»անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թ. դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թ. բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։