Թարգմանություն Էկոլոգիա

1)Ավտոմոբիլային տրանսպորտ

Մթնոլորտի աղտոտման բոլոր արհեստական աղբյուրներից ամենավտանգավորը ավտոմոբիլային տրանսպորտն է ։ 1900 թվականին աշխարհում կար 11 հազար ավտոմեքենա, 1950 թվականին ՝ 48 միլիոն, 1970 թվականին ՝ 181 միլիոն, 1982 թվականին ՝ 330 միլիոն, Ներկայում ՝ շուրջ 500 միլիոն ավտոմեքենա: Դրանք այրում են հարյուր միլիոնավոր տոննա նավթամթերքի չվերականգնվող պաշարներ։ Օգտագործված ավտոմեքենաների գազերում կա մոտ 280 վնասակար բաղադրիչ։ Ավտոմոբիլային տրանսպորտը դառնում է շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը: Մի շարք արտասահմանյան պետությունների (Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա) ավտոմոբիլային տրանսպորտը տալիս է ավելի քան 50 – 60% մթնոլորտային աղտոտվածություն

2)Քլորֆորմետան կամ ֆրեոններ Continue reading

Հողային ռեսուրսներ

Վերցրած է Էմանուել Ագջոյանի բլոգից

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:
Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:
Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները: Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1  մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):
Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:
Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները: Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:
Հողօգտագործման  էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:
Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:
Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը: Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:
Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:
Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:
Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև: Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:
Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:
Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը: Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:

Պատասխանել հարցերին՝

1. Քանի գետակներ են թափվում Սևանա լիճ և որն է սկիզբ առնում։

Թափվում են 28 գետակներ և սկիզբ է առնում Հրազդան գետը;

2. Որերորդ լիճն է ՀՀ֊ի տարածքում, և որերոդն է ՀԼ֊ի տարածքում։

ՀՀ-ում մեծությամբ առաջինն է, իսկ ՀԼ-ում երրորդը:

3. Որ դարում է առաջացել Սևանա լիճը և տարիների ընդացքում է ինչպես է փոխվել ջրի մակարդակը։

Առաջացել է երրորդ դարում:

4. Լճում էնդեմիկ ի՞նչ ձկնատեսակ գոյություն ունի և ի՞նչ ենթատեսակներ։

Էնդեմիկ ձկնատեսակ է իշխանը:

5. Ձկները և բուսատեսակները ինչպիսի՞ ջրին են սովոր։

Սովոր են սառը ջրին:

Ջրային ռեսուրսներ դասարանական առաջադրանք

Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական քանի՞ լիտր լուր է անհրաժեշտ:

ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում ի՞նչն է հատուկ դեր կատարում:

ՀՀ գետերը օգտագործման քանի ձև կա և որոնք են դրանք: Համառոտ ներկայացնել:

Արարատյան ավազանի մասշտաբի ավազ էլ որտեղ կա՞:

ՀՀ ջրային ռեսուրսներում էլ ի՞նչն է առանձնահատուկ տեղ զբացեցնում:

ՄԱՊ գինու-կոնյակի գործարան

ՄԱՊ գինուկոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Հիմնադրվել է 1942 թվականին Հայկական ԽՍՀՄ կառավարության կողմից որպես Հոկտեմբերյանի գինու և կոնյակի գործարան՝ Արարատյան դաշտի խաղողի մթերման համար: Ընկերությունը հայտնի է գինու և կոնյակի Արամեապրանքանիշով:

Հոկտեմբերյանի գինու և կոնյակի գործարանը հիմնադրվել է 1942 թվականին` որպես Խորհրդային Հայաստանի կառավարության պետական ձեռնարկություն: 1995 թվականին գործարանի սեփականաշնորհումից հետո դարձել է բաց բաժնետիրական ընկերություն, 2001 թվականին՝ փակ բաժնետիրական ընկերություն:

2016 թվականից ի վեր գործարանը տարեկան ունի 14 միլիոն լիտր արտադրություն՝ հիմնված ֆրանսիական և գերմանական տեխնոլոգիաների վրա:

Գործարանն արտադրում է գինի, մրգային գինի և կոնյակ:

ՄԱՊ գինու գործարանն արտադրում է կարմիր և սպիտակ գինիներ, հիմնականում Արամե ապրանքանիշի ներքո: Արամե ապրանքանիշը ներառում է կարմիր և սպիտակ կիսաքաղցր գինի, ինչպես նաև մուսկատ, սապերավի և արենի խաղողներից ստացված գինի: Գործարանն արտադրում է նաև Տիգրանկարմիր չոր գինի և Հասմիկ կարմիր կիսաքաղցր գինի:

Մրգային կիսաքաղցր գինիներից արտադրում է նռան, ելակի, կեռասի, սերկևիլի, սալորի, հոնի, ազնվամորու և մոշի:

ՄԱՊ-ը հայտնի է իր հայկական կոնյակի հավաքածուով՝ Սուրբ Գրիգոր 30 և 50 տարեկան, Պարույր Սևակ 40 տարեկան, Մակար 25 և 30 տարեկան, Արամե 20 և 30 տարեկան, Ոսկե 25 տարեկան, Աշոտ Երկաթ 22 տարեկան, Մաշտոց 15 տարեկան:
Այլ կոնյակներ՝ Ոսկե դասական 3, 5, 7 և 10 տարեկան, Անահիտ 10 տարեկան, Գյումրի 7 տարեկան, Արամե 3 և 5 տարեկան, Արմավիր 5 տարեկան և Արմինա 3, 5, 7, 10, 15 և 20 տարեկան:

Ինքնաստուգում Էկոլոգիա

  • Քանի տեսակի վառելիքներ դուք գիտեք: Որոնք են: Ինչու են դրանք համարվում առաջնային:
  • Որ էներգիայի աղբյուրներն են համարվում այլնտրանքային:
  • Որ այլընտրանքային էներգիայի աղբյուրները հնարավոր է օգտագործել Հայաստանում, հիմնավորեք պատասխանը:
  • Որ էներգիան է կոչվում երկրորդային, որը առաջնային:
  • Ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան; Ինչ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցներ ձեզ ծանոթ են:
  • Ինչ է ԳՄՈ-ն կամ ԳՁՕ-ն: Ինչու է այն վնասակար համարվում: Արդյոք դուք այդ փաստի հետ համաձայն եք:
  • Որոնք են համարվում բնական աղետներ; Որ աղետներն են կոչվում տեխնածին:
  • Ինչ կանոներ դուք գիտեք շենքւմ երկրաշարժից պաշտպանվելու համար:
  • Ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանել, եթե երկրաշարժի ժամանակ դրսում լինեք:

Պատասխաններ

  1. Գազ, նաֆթ, քարածուխ և այլն։ Առաջնային են քանի որ մնացած վառելքիները ստանում են նրանցից։
  2. Արևային էներգիա, քամու էներգիա, հողմային էներգիա։
  3. Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հանքահումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայի զարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:
  4. Առաջնային է կոչվում այն էներգիա, որը ստանում ենք բնությունից, իսկ երկրուրդային էներգիան առաջնային էներգիա վերամշակումն է։
  5. Գետերի վրա կառուցվում  է հիդրոէլեկտրոկայան, ուրանից՝ ատոմակայան։
  6. Օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Համարվում է վնասակար, քանի որ տարբեր մթերքների մեջ ավելացնում են տարբեր վնասակար գեներ։ Ես այդ փաստին համաձայն եմ կիսով չափ։
  7. Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտայիներևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։ Տեխնածին են կոչվում այն աղետները, որոնք ստեղծվում են մարդկանց միջամտությամբ։
  8. ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

    բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

    գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

    դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

    ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚

    զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

    է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

    ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

  9. ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
    տարածություն,

    բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
    Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Խոսրովի արգելոց

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Հանրապետության Արարատիմարզում: Պահպանվող տարածքը ստեղծվել է 330338թվականներին Խոսրով Բ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա: Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով: Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավորլեռնաշղթաների միջև: Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,2135 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա ) տեղամասերից[2]: Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[3]:

Տորնադո, մթնոլորտային մրրիկ

Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500:
Տորնադոներն ունենում են.
⦁ վերին ձագարաձև, որով միախառնվում է ամպերին,
⦁ ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։
Տարնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։

ԳՄՕ Բանավեճ

Նոյեմբերի 22ին բիզնես սենյակում Էկոլոգիայի և բնագիտության դասատույի ` ընկեր Նելլի հետ մենք ` 1-3 կուրսը կազմակերպեցինք բանավեճ, որը վերաբերում էր ԳՄՕ ապրանքանիշներին: Կայն չորս թմեր: Առաջին թիմը ԳՄՕ պաշտպանողներնեն, իսկ մնացած երեք դեմ էին դուրս եկել ԳՄՕ ապրանքանիշներին:

Մեր խումբը «Մոնսանտո» ընկերությունն էր և մենք պետք է պաշտպանենք այն և ասենք ԳՄՕ ապրանքանիշները լավն էն և մեզ մնաս չեն: Եվ ինչ-որ հաստատ նստած վատություն չեն անի: Կայն նաև լրագրողների թիմ, բնապահպաների թիմ և իհարկե տուժածների թիմ:

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », – ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք