ԱՄԵՆԱԹՈՒՆԱՎՈՐ ԼԻՃԸ

Բերքլի Փիթը գտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում` ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ:

Աշխատանքները տեղանքում սկսվել են 1955 թվականին`Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ-ին հանքը փակվեց, կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ-ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով:
Այս լիճը համարվում է ամենաթունավորն աշխարհում, քանի որ ունի հետևյալ բաղադրությունը` պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ: 1995թ.-ին սագերի երամը նստեց լճի ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից հանեցին 342 սատկած սագ:
Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում:

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Ինչ է ուսումնասիրում Էկոլոգիա առարկան

Կենդանի օրգանիզմների  ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին։

2. Որն է մթնոլորտի ախտոտմոն հիմնական պատճառներից մեկը:

Գործարանները, ավտոմեքենաների գազերը

3. Որ գազն է արտանետվում մթնոլորտ և ինչ է այն առաջացնում:

Ազոտը, ածխաթթու գազը, ջերմային էֆֆեկտներ առաջացնում է օզոնային խոռոճներ

4. Որն է Երկրագնդում կատարվող կլիմայական փոփոխությունների հիմնական պատճառը:

Ծառահատումները, գլոբալ տաքացումներից

5. Ներկայացնել Կիոտոյի արձանագրությունների էությունը: Որ երկրները չեն ստորագրել, չեն վավերացրել այդ արձանագրությունները: Ինչու չեն վավերացնում:

Միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Հարթագյուղ

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում, հետո նաև Լենինականի գավառում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Գյումրիից և Սպիտակից հեռավորությունը՝ 25 կմ է։

2018 թվականի սեպտեմբերի 21ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 1 կուրսեցիները դասախոսներ Նելլի Գեղամյանի և Մարինե Մկրտչյանի հետ  գնացին Հարթագյուղ կոչվող գյուղը։Այնըեղ մեզ դիմավորեցին Զարուհին և Մարիամը։ Մենք նրանց օգնեցինք հավաքել կարտոֆիլ։ Այնուհետև մենք ուղևորվեցինք դեպի Սուրբ Հովհաննես։IMG_0393.JPGIMG_0412.JPGIMG_0422.JPGIMG_0483.JPGIMG_0482.JPG

ԵՎ այսպես մենք իջանք սարից,և գնացինք վայեյելու մեր հավաքաց կարտոֆիլը։ Եվ մեր օրը անցավ շաաաաաատ լավ, բոլորս մի լավ ուրախացել էինք։ Իսկ օրվա վերջում մեզ հյուր եկավ անձրևը։Բայց մենք արդեն մեքենայի մեջ էինք և վերադառնում էինք Երևան։

 

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԳԱՐԱԿԸ

Բարև ձեզ ես Ավետիսն եմ։Սովորում եմ 1ի 3ում։Ընտրել եմ լուսանկարչություն բաժինը։

2018 թվականի սեպտեմբերի 19 մենք այցելեցինք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ագարակը։Այնտեղ կան շատ կենդանիներ․ձիեր, հավեր և այլն։ԵՎ ահա նկարներ այնտեղից։IMG_0253.JPGIMG_0231.JPG

 

IMG_0233.JPG

IMG_0268.JPGIMG_0286.JPGIMG_0269.JPG

Վայոց Ձոր

Հայաստանի հարավ տանող միջպետական ճանապարհն անցնում է Վայոց Ձորի մարզի մի քանի համայնքներով: Հենց այդ ճանապարհի երկու կողմերում իրարից ոչ հեռու կարելի է նկատել աղբանոցներ, շինարարական և մետաղի  թափոններ: Մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ իրենց համայնքի բնակիչները մեղավոր չեն ճանապարհի կողքերին թափված աղբի համար: Հարցին, թե այդ դեպքում որտեղից է գոյացել աղբը, բոլորի պատասխանը մեկն է՝ չգիտենք:_SAM0954.JPG

Վայքի քաղաքապետարանը ստեղծել է «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որին տարեկան վճարելով 7 մլն 200 հազար դրամ, լուծում է քաղաքի աղբահանության խնդիրը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը, Վայքում շաբաթական երեք անգամ աղբի մեքենա է շրջում և հավաքում բնակիչների գոյացրած թափոնները: Քաղաքի հիմնական աղբանոցը գտնվում է Վայքից մոտ 2.5 կմ հեռավորության վրա: Օրեցօր ավելացող աղբից միակ ազատման միջոցն այրելն է:

Վայոց Ձորով անցնող միջպետական ճանապարհին են գտնվում նաև մի շարք առևտրի և սննդի կետեր, որոնց կողքով հոսում է Արփա գետը: Ի տարբերություն այլ մարզերի՝ պետք է նշել, որ այստեղ գործող սննդի օբյեկտները գրեթե չեն աղտոտում գետը. Հարակից տարածքներում տեղադրված են աղբամաններ, որոնց մեջ հավաքված աղբը, ըստ առևտրականների, աղբատար մեքենան հավաքում է:IMG_8631.JPGIMG_8608.JPG_SAM0904.JPG