Նկարահանում ինտերվալներով. մարտկոցների շրջապտույտ

1. Ես Սեբաստացի եմ

Սեբաստացու օրերին ընդառաջ ես և ընկերներս պատրաստել ենք փոքրիկ ֆիլմեր: Բոլոր ֆիլմերին ես ունեցել եմ մասնակցություն, քանի որ ես մոնտաժ եմ անում:

Բովանդակություն, նպատակ։   Նախագիծը միտում ունի ներկայացնելու տարատարիք սեբաստացիների, որոնք գործում, սովորում են կրթահամալիրի տարբեր օղակներում, ունեն տարբեր նախասիրություններ և նպատակներ, կրում են տարբեր մշակույթ ու ապրում են տարբեր կենսակերպով, սակայն նրանց միավորում է մի գաղափար, որն էլ սեբաստացի լինելն է։ Իսկ ինչ է նշանակում լինել սեբաստացի․ սա մի բովանդակություն էորը կփորձեն ձևակերպել ֆիլմի հերոսները։ Նախագիծը բախկացած է փոքրիկ ֆիլմերից՝ 2-3 րոպե տևողությամբ, նախագծի հերոսները կրթահամալիրի Ավագ, Միջին, Կրտսեր դպրոցների սովորողներն են, ինչպես նաև կրթահամալիրի  դաստիարակներն ու դասավանդողները։ Ֆիլմերը իրենցից ներկայացնելու են դիմանկարների շարք։

Ֆիմերը`

1. Վերժինե Կագարյան

2. Սաթեն Գևորգյան

3. Սեբաստացիներ

2. Stop Motion

Ստոպկադր անիմացիա կամ տիկնիկային մուլտիպլիկացիա։ Ֆիլմը ստեղծելուց օգտագործվում է մակետ֊բեմ և տիկինիկ֊դերասաններ։ Դիրքը նկարահանվում է կադրերով և յուրաքանչյուր կադրից հետո, կատարվում է շատ փոքր դիրքափոխում (օրինակ փոխվում է տիկնիկների դիրքը)։ Հետագայում օգտագործելով կադրերը, առաջանում է տպավորություն, որ տիկնիկները շարժվում են։

Սա իմ առաջին Stop Motion-ն է և ինձ թվում է լավ է ստացվել: Այն նկարել եմ մարդկոցների հետ, քանի որ 21-րդ դարում մարդկոցները մեր կյանքում շատ մեծ դեր ունեն:

Այս Stop Motion-ով ուզեցել եմ ցույց տալ, թե որքան վտանգավոր են մարտկոցները, եթե նրանց չտալ վերամշակման կենտրոններ այլ քցել աղբարկղը:

Stop Motion – ը մարող եք նայել այս հղումով: