Տարեկան հաշվետվություն

Առաջին կիսամյակի հաշվետվությունը այստեղ

Այս կիսամյակը նույնպես ձեռքբերումներով լի էր։Բլոգումս ունեմ 200-ից ավել նյութ։ Ես մասնակցեցի «Լաբորատորային բաց դաս» -ի (1) (2) (3), որի շնորհիվ սովորեցի անել ռեպորտաժ։ Նաև  ռեպորտաժ արեցի «Ագրարային համալսարան» -ում։ Ունեմ նաև ֆոտոպատում «Տատիկս» , որով ցույց էի տալիս տատիկիս գեղեցիկ ձեռքերը։ Այս տարի ես ավելի եմ մոտեցել լուսանկարչական արվեստին։
Մենք ամեն ուրբաթ գնում ենք նկարելու, իսկ երեքշաբթի օրերը քննարկում դրանք։

Անգլերեն — Անգլերենի ժամերին կարդում ենք պատմվածքներ, կատարում քերականական վարժություններ, թարգմանությունները և կրկնում անցածը։
Բնագիտության և Էկոլոգիա — Այս կիսամյակում ավելի ակտիվ ենք եղել և սկսել ենք շատ ու շատ նախագծեր։ Մասնակցել եմ «Լոռու մարզ»  նախագծին, որում ես ներկայացնում էի գետերը և լճերը։ Գրել եմ «Իմ տնային կենդանիների» մասին, «Սևանա լճի» մասին և այլն։
Գրականություն — Գրականության ժամին կարդում ենք գրական պատմվածքներ և քննարկում դրանք։
Հայոց լեզու — Հայոց լեզվի ժամին կատարում ենք քերականական աշխատանքներ, կրկնում խոսքի մասերը և անում շատ վարժություններ։
Հայոց պատմություն և հասարակագիտություն — Ընկեր Սամվելի հետ կատարել ենք նախագծեր, կարդացել հայտնի պատմիչների մասին:
Մաթեմատիկա — Մաթեմատիկայի ժամին կատարում ենք վարժություններ։

 

 

 

Կիսամյակային Հաշվետվություն

EUYL0001.JPG

Ես Ավետիս Պետրոսյանն եմ, եկել եմ թիվ 80 դպրոցից ևսովորում եմ կրթահամալիրի քոլեջում, ընտրել եմ«Լուսանկարչական գործ» մասնագիտությունը:

Մուտքը քոլեջ ինձ համար նորություններով լի էր,  քանի որ գրքերով չենք աշխատելու, այլ համակարգիչներով,նաև առավոտյան ընդհանուր պարապմունքը, որիժամանակ ես սովորեցի պարել, երգել… Բայց հիմա եսկարողանում եմ և երգել, և պարել:

Այս կիսամյակը շատ հետաքրքիր էր ինձ համար, եսմասնակցել եմ ճամփորդությունների` Հարթագյուղ, Ազատաշեն և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:  Ես չունեմ  անբավարար գնահատականներ ոչ մի առարկայից։ Մասնակցել եմ բոլոր ընդհանուր պարապմունքներին, և նույնիսկ մի քանի անգամ մեր կուրսն է ընդհանուր պարապմունքը վարել:

Աշխատանքային գործիքս նոթբուքն է:

Ես իմ բլոգում ունեմ առաջին կուրսի բոլոր  առարկայական բաժինները. ԱնգլերենԲնագիտությունԳրականությունՀայոց լեզուԷկոլոգիաՀայոցպատմությունՀասարակագիտությունՄեդիակրթությունՄաթեմատիկա և Իսպաներեն:

Իմ բլոգում ունեմ 100- ից շատ նյութեր՝ տարբեր   առարկաներից: Ես փորձում եմ անել բոլորառաջադրանքները, որոնք տալիս են դասախոսները:

Տիրապետում եմ Adobe Photoshop, Sony Vegas Pro, Adobe Premiere ծրագրերին: Ես այս բոլոր ծրագրերը սովորել եմ տան պայմաններում:

Իմ ծնողները շատ դրական են արձագանքում: Եվ նրանք տեսնում են իմ առաջընթացը:

Իմ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ես կարողանում եմ լավ լուսանկարել,  մենք շաբաթվա մեջ մեկ անգամ գնում ենք լուսանկարելու: Երևանում լուսանկարում ենք տարբեր վայրեր` Հին Կոնդը,Երևանյան լիճը, Վազգեն Սարգսյանի անվան լքված մարզադաշտը, Համալիրը, Նաիրիտ 2 գործարանը, Երևանի հին ճոպանուղին:

Նաև եղել եմ կրթահամալիրի ագարակում ընկեր Տաթևի հետ

Ես երբեք նկատողություն չեմ ստացել թե դպրոցում, թե քոլեջում: Եվ հուսով եմ` այդպես կշարունակվի իմ ուսումնառությունը: