Հայոց լեզու

Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Երկիր, քահանա, եվրոպացի, հայելի, քարտաշ, անգղ, տնօրեն, այծյամ, հեքիաթագիր, ականջօղ, հաշվապահ, նժույգ, հարևան, վարդապետ, վարդանոց, առաջնորդ, իշխան, թռչուն, գահաժառանգ, գործողություն, գործընկեր,  դասընթաց, դասընկեր, դպիր, դպրոց, հոգեբան, անձնավորություն, ջրվեժ, նավ, նավավար, ուսանող:

Որտեղ անհրաժեշտ է,  գրիր մեծատառով: 
վանի թագավորություն, արա գեղեցիկ, վիկտորիա ջրվեժ, արաբական միացյալ էմիրություններ, արագած, արամ խաչատրյան, տրդատ երրորդ, անուշ օպերա, քաջ նազար հեքիաթ, ավետիք իսահակյան, ռուսաստանի դաշնություն, հրատ մոլորակ, աշոտ երկաթ, արգիշտի արքա, արագածոտնի մարզ, սողոմոն իմաստուն, հայաստանի հանրապետություն:

Տրված գոյականները բաժանիր երկու խմբի, բացատրիր օրինաչափությունը:
Գիրք, սեր, մեքենա, ուրախություն, վիշտ, շենք, հայրենասիրություն, վախ, համակարգիչ, մարդ, կարոտ, մանկություն, ծաղիկ, զգեստ, հնարավորություն:

Հայոց լեզու

Բառակապակցեւթյան իմաստը արտահայտել մեկ իմաստով:

Ուղիղ ընթացող – ուղղընթաց

Մարդ ատող – մարդատյաց

Կաշվով պատված – կաշեպատ

Անունների ցանկ – անվանացանկ

Պողպատից ձուլված – պողպատաձույլ

Ուշքը կորցրած – ուշակորույս

Շղթայով կապված – շղթայակապ

Փղի ոսկր – փղոսկր

Վեհ և պանծալի – վեհապանծ

Ծաղկի փոշի – ծաղկափոշի

Մարդկանցից խուսափող – մարդախույս

Դատարկ ձեռքով – դատարկաձեռն

Թևերը տարածած – թևատարած

Բառազույգերով կազմել մեկական նախադասություններ

ուղտ – ուխտ, աղտ- ախտ, գդալ- գթալ, որդ- որթ, այդ- այտ:

Մենք գնացինք անապատ, որտեղ տեսանք ուղտեր: Զբոսաշրջիկը ուխտ էր արել գնալ Բալի:

Ախտով հիվանդ մարդը չէր ուզում դուրս գալ տնից: Օպերայի մոտ տեսա մի հատ մարդ որը շատ վատ ձևով աղտոտում էր տարածքը:

Դրսում մի երեխա տեսա, որը խաղում էր ավազի հետ գդալով: Նա չգթաց ընկերոջը և խփեց:

Խաղողի որթի մոտ մի խումբ մարդիք էին հավաքվել: Դրսում մի զզվելի որդեր սողում:

Այդ մարդը չէր մտածում, որ իր երազանքը կկատարվի: Իմ այտերը միշտ կարմրում է շոգ տեղերում:

 

Հայոց լեզու

Բառաշարքում առանձնացնել և կողք կողքի գրել յուրաքանչյուր օտար բառի հայերեն համարժեքը:

Վինետկա, դադար, համակարգ, դիկոբրազ, պրեմյա, բանաձև, անկետա, հավաքանկար, փշախոզ, աֆիշա, հացաթերթիկ, պաուզա, սիստեմ, ազդագիր, ֆորմուլա, պարգև, մասսա, զբոսաշրջիկ, զանգված, տուրիստ

Բառաշարքում առանձնացնել և կողք կողոի գրել հոմանիշները:

Անհարկի, համբավ, դեղձան, անտեղի, սկուտեղ, ողկույզ, խարտյաժ, ճութ, մատուցարան, հրչակ:

Կարոտ, ծանրոց, բիրտ, ողորկ, կոպիտ, ուղեբեռ, մեկենազ, անձկություն, հարթ, հովանավոր:

Համարձակ, տկար, ժրաջան, երկչոտ, վճիտ, առողջ, պղտոր, ընդարձակ, ծույլ, նեղ:

Փառաբանել, խոչընդոտել, մռայլվել, պախարակել, հաստատել, նպաստել, ընդվզել, ժպտալ, ենթարկվել, մերժել:

Գործնական քերականություն

1.Բացատրել դարձվածքների իմաստները մեկ բառով

պատի ծեփ դառնալ – սփրտնել, ծեր աղվես – խորամանկ, կրակի բաժին դառնալ – այրվել , վարդ կտրել – գեղեցկանալ, մահի տարած – մահացած

գետնի տակն անցնել – անհետանալ, խելքի ծով – խելացի, արյուն-քրտինք թափել – տանջվել, զենքերը վայր դնել – հանձնվեկ,  ճակատը պարզ – հպարտ

կրիայի  քայլերով – դանդաղ, քարը փեշից թափել – համաձայնել, ծաղիկ հասակ – բարձրահասակ, լեզուն կապ ընկնել – պապանձվել, ընկած-ելած – փորձված

  1. Գտնել տարբերվող բառը

Հրանման, հրացան, հրմշտոց,  հրշեջ, հրազեն, հրեղեն:

3.Դասավորել տառերն այնպես, որ բառ ստացվի

նաշու – աշուն, նղասե – սեղան, մաիտան – մատիան, նագուր – գարուն, կոփիթոր – փոթուիկ

 

Հայոց լեզու

Տրված բառերը խմբավորիր ըստ հագուստի, ուտելիքի, սպասքի և բնակավայրի անվանումների:

Գյուղ, լավաշ, կարաս, պատմուճան, ավան, կուլա, տարազ, մածուն, աղանդեր, քաղաք, կարկանդակ, գավաթ, գյուղակ, բաճկոնակ, փարչ, թանապուր:

Գրիր 10-ական իրանիշ և անձնանիշ գոյական:

Սեղան, աթոռ, համակարգիչ, գիրք, հեռախոս, պայուսակ, գրիչ, մատիտ, գրչաման, ակնոց:

Հայրիկ, մայրիկ, քույր, եղբայր, մարդ, հարևան, տատիկ, պապիկ, նկարիչ, երգիչ:

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան:

Գործնական աշխատանք

Բառաշարքում խմբավորիր նույն հարցին պատասխանող բառերը և փորձիր գտնել, թե ինչ են ցույց տալիս:
Կղզի, խորհրդավոր, կարմրել, երեսուն, օր, անանուն, հինգերորդ, նա, դարբին, այդ, ասել, արձակուրդ, վախենալ, վախկոտ, վախ, մենք, երգել, խորհուրդ, կարմիր, տասական, երգ, այդպիսի,  լավագույն, իր, դժբախտանալ, դժբախտ, միմյանց, ով, հարյուր, հարյուր յոթ, տասնամյա, տասնամյակ, նվագել:

Տրված գոյականներից կազմիր մեկական ածական ու բայ:

Սարսափ
բան
հարց
դադար
գույն
աղմուկ
դաս
ծաղիկ
պատում

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարթ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Մարթն ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Կնիգը ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կործ կանի: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարթը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարթ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Գործնական աշխատանք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.
Գմբեթարդ, դեղձանիկ, այծյամ, գոտևորել, որևիցե, վաղօրոք, անեական, ուղարկել, դույզն-ինչ, հինավուրց:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները.
Պատռել – պատառ
Ոսկրախտ – ոսկոռ
Գունազարդ – գույն
Անդնդախոր – անդունդ
Դեղնաթույր – դեղին
Դափնեվարդ – դափնի
Մրջնաբույն – մրջույն
Մատենագիր – մատյան
Արմտիք – արմատ
Բարություն – բարի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով.
երեսուն-քառասուն, հարյուր քսան, գյուղեգյուղ, քաղաքից քաղաք, հարավարևելյան, ի սրտե, սեփ-սև, երանգ-երանգ, երկու երրորդ, առհավետ.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Ընդգծել այն բաղադրյալ հատուկ անունները, որոնց բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով.
Արշակ Երկրորդ, Խոսրով թագավոր, Խաղաղ օվկիանոս, Դոն Քիշոտ, Սևանա լիճ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Նոր Նորք, Հայաստանի Ժողովրդական երգի-պարի Պետական համույթ, Մեծ Մասիս, Հանս Քրիստիան Անդերսեն, Փոքր Հայք, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Գարեգին Նժդեհ, Մաշտոցի պողոտա, Նոր Գետիկավանք:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. Կետադրել.
Գարունը, հիրավի իր տարերքի մեջ էր: Աղստևը՝ Դիլիջանի վարար գետերից մեկը, ըմբոստացել էր, և կիրճը թնդում էր նրա գոռում-գոչյունից: Կիրճի վերևում միահյուսվում էին ծառերի խիտ ճյուղերը ստեղծելով բնական ամպհովանի: Երբ ջրերը վարարում էին, դաշտում տեղ-տեղ բնական ավազաններ էին գոյանում: Ներքևում արևի ճառագայթները՝ կիզիչ շոգիացնող չորացնում էին հողի՝ կավի գույն ունեցող, մակերեսը:

Օտարաբանություն

Մալինաազնվամորի
մայկաշապիկ
մանիկյուրեղնգաներկ
մասաժմերսում
մարազիլկասառցախցիկ
միքսեռհարիչ
շիպցիունելի
շլանգփողրակ
շկաֆպահարան
շնուրլար
շտեպցելխրոց, խրոցակ
շտրաֆտուգանք
շուշաթուղթհղկաթուղթ
չյոլկամազափունջ
պադեզդշքամուտք
պակրիվալծածկոց, երեսակալ
պանիկախուճապ
պիժամագիշերազգեստ
պիկնիկզբոսախնջույք
պինցետնրբունելի
պլասկակուպցիհարթաշուրթ
պլոմբատամնալից
պոնչիկփքաբլիթ
պրոսպեկտպողոտա
պրովոլկաէլեկտրալար
ռամաշկաերիցուկ
ռազետկավարդակ
ռումյանասնգույր
սապոգճթքակոշիկ
սավոկգոգաթիակ
սարոչկավերնաշապիկ
սեռիմոխրագույն
սիրոպօշարակ
սկրեպամրակ
սմարոդինահաղարճ
ստեպլերդակիչ
սուպապուր
սուրմածարիր

Օտարաբանություն

Գտիր տրված բառերի համարժեք հայերեն բառը:
Աբադոկօղագոտի,

ադիալծածկոց,

ալոեհալվե,

ախրանապահակախումբ,

ակումլյատորմարտկոց ,

անկետահարցաթերթիկ,

անտենաալեհավաք,

ավարիավթար,

ատվյորկապտուտակհան,

արամատհոտ,

բագաժուղեբեռ,

բիսեդկատաղավար,

բռիտվաածելի,

բուդիլնիկզարթուցիչ,

բուլավկաքորոց,

բուխանկաբոքոն,

գլազոկդիտանցք,

գրաֆինջրաման,

գրեչկահնդկաձավար,

գուպկասպունգ,

դարմաեդձրիակեր,

դեսերտազանդեր,

դիմախոդծխատար,

զամշթավշակաշի ,

էտիկետկաապրանքապիտակ,

ժալյուզշերտավարագույր,

լամպչկալուսար,

լյուստրաջահ,

խրուստալբյուրեղապակի,

կաբաչկիդդմիկ,

կալգոտկազուգագուլպա,

կապրիզնիկամակոր,

կարնիզքիվ,

կարոբկատուփ,

կիոսկկրպակ,

կլադովկամառանիկ,

կնոպկակոճգամ,

Առասպել գինու մասին

Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճխլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսացին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում: