Կարսի պայմանագիր

Կարսի պայմանագիրը (թուրք.՝ Kars Antlaşmasıռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական ՀանրապետությանԱդրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից,

 Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Continue reading

Մոսկվայի պայմանագիր

Մոսկվայի պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրք.՝ Moskova Anlaşması), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագիր, որը

Continue reading

Սևրի պայմանագիրը

1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Continue reading

Թուրք-հայկական պատերազմը

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Continue reading

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը:1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն համակերպվէլ է իր դրության հետ:Թուրքական կառավարությունը ազատագրական շարժումները կանխելու նպատակով Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս,սակայն այդպես էլ չեն գրավում:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Արևելյան հարց

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ: «Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրների Վերոնայի կոնգրեսում (1822)՝Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ: Լոզանի կոնֆերանսում (1922-23) ստորագրված հաշտության պայմանագրով «Արևելյան հարց» հասկացությունը վերացել է:

Արևելյան հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի: Առաջինն ընդգրկում է XVIII դ. 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը, երբ Արևելքում ուժեղացել է Ռուսաստանի ազդեցությունը, հաղ-թական պատերազմների հետևանքով Ռուսաստանին են անցել Ղրիմը, Բեսա- րաբիան, Կովկասի մի մասը: Ռուսաստանի այդ հաջողությունները հանդիպել են Ֆրանսիայի, Ավստրիայի և Անգլիայի դիմադրությանը:
Երկրորդ փուլն ընդգրկում է XIX դ. 2-րդ կեսը, երբ Օսմանյան կայսրության ամ-բողջականության պահպանման պատրվակով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտել են թուլացնել Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, Մերձավոր Արևելքոում և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը Թուրքիայում: Դրան նպաստել է Ռուսաստանի պարտությունը Ղրիմի պատերազմում: Չնայած 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակին, եվրոպական տերությունները խոչընդոտել են նրան օգտվել այդ հաջողությունից: Պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878), ապա Բեռլինի կոնգրեսի (1878) փաս-տաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ, շոշափվել է Հայկական հարցը, որը Արևելյան հարցի բաղկացուցիչ մասն էր: Արևելյան հարցի երկրորդ փուլում վերելք է ապրել Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող ժողո-վուրդների՝ հայերի, հույների, բուլղարների, սերբերի և այլոց ազգային-ազատագրական շարժումը: Բեռլինի կոնգրեսից (որը չարդարացրեց հայ ժողովրդի հույսերը) հետո հայ հասարակական-քաղաքական շրջանակներում հասունացել է Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զենքով ազատագրելու գաղափարը:
Արևելյան հարցի երրորդ փուլն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1923-ը ընկած ժամանակաշրջանը: Ուժեղացել է Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, կնքվել է երկու երկրների դաշինք: Ընդլայնվել է հայերի, արաբների և այլոց ազգային-ազատագրական շարժումը, որը իբրև հարմար առիթ օգտագործել են մեծ տերությունները Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար: Նրանք առաջ են քաշել Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու ծրագրեր (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895,Հայկական բարենորոգումներ 1912-14). Օգտվելով եվրոպական տերությունների միջև եղած հակասություններից՝ թուրքական կառավարող շրջանակները ոչ միայն չեն իրագործել նախատեսված բարեփոխումները, այլև ձեռնամուխ են եղել հայ ժողովրդի ոչնչացման ծրագրի իրականացմանը (տե՛ս Հայկական կոտորածներ 1894-96, Ադանայի կոտորած 1909Մեծ եղեռն):
Առաջին աշխարհամարտում (1914-1918) Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են ազգային շատ տարածքներ: 1920-ի Սևրի հաշտության պայմանագրով ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը: Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը (տե՛ս Քեմալական շարժում), քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտեցին Սևրի պայմանագրի իրականացմանը, Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան մնացին թուրքական տիրապետության տակ:
Լոզանի կոնֆերանսում ճանաչվեցին Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ: Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը դեռևս մնում է չլուծված:

Համիդյան ջարդեր

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա։ Այդ օրը Կ.Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ.Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների։ 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեէմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ.Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ.Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ. հայ։

Պատմություն

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մահմեդական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Ինքնապաշտպանական մարտերը

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին ապստամբել է Զեյթունը (Զեյթունի ապստամբություններ 1862, 1877-78, 1895)։ 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մահմեդական խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և

որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հազար թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, Մալաթիայում, Մուշում և այլուր։

Ինքնապաշտպանական մարտերում ծնվել են ազգային հերոսներ Գևորգ Չաուշը, Փարամազը, Հրայրը (Ուրվական), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուրիշներ, ովքեր իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։
Հետևանքները

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100000 բռնի մահմեդականացվել, 100000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։
Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը մեծապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը
Բալկաններում, նեղուցներում և Մերձավոր Արևելքում: Այս հանգամանքը չէր բխում եվրոպական մեծ
տերությունների շահախնդրություններից, որոնք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին` Ռուսաստանին
զրկելու ձեռք բերած նվաճումներից: Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի անզիջում դիրքորոշումը
հնարավոր էր դարձնում նույնիսկ պատերազմի բռնկում նրանց և Ռուսաստանի միջև: Եվ քանի որ
վերջինս պատրաստ չէր պատերազմի, ուստի համաձայնվեց միջազգային կոնգրես հրավիրելու և
կնքված հաշտության պայմանագիրը վերանայելու առաջարկներին: Նախատեսվեց նոր կոնգրեսը
հրավիրել 1878 թ. ամռան սկզբներին Բեռլինում:
Կ. Պոլսի հայ հասարակական շրջանները որոշեցին մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա,
որն այնտեղ պաշտոնապես ներկայացնելու էր «հայ ազգի ցանկություններն ու ձգտումները»:
Պատվիրակության գլուխ կարգվեց ճանաչված հոգևորական Մկրտիչ արքեպ. Խրիմյանը,
քարտուղար` Մինաս Չերազը, անդամներ` Ստեփան Փափազյանը և Խորեն Նար-Պեյը:
Պատվիրակությունը կոնգրեսին էր ներկայացնելու մի խնդրագիր, որի բովանդակությունը հետևյալն
էր.
1. Հայկական գավառները պետք է համախմբվեին մեկ ընդհանուր նահանգի մեջ, որը
կառավարվելու էր քրիստոնյա կառավարչի (նախընտրելի էր հայ) կողմից` հինգ տարի
ժամանակով:
2. Նահանգապետը օժտված էր լինելու գործադիր իշխանությամբ և կարող էր պաշտոնանկ
արվել միայն տերությունների համաձայնությամբ: Նրա նստավայր էր նախատեսվում
Էրզրումը:
3. Նահանգի հարկերից ստացվող եկամտի 20%-ը տրվելու էր ֆինանսների նախարարությանը,
իսկ մնացած 80%-ը պետք է հատկացվեր տեղի լուսավորության, առողջապահության,
ճանապարհաշինության և տնտեսության զարգացման կարիքներին:
4. Սահմանվելու էր դավանանքի ազատություն, կազմվելու էին քրեական և քաղաքացիական
նոր օրենսգրքեր:
5. Վարչական և դատական հիմնարկներում պետք է ապահովվեր քրիստոնյաների և
մահմեդականների հավասարաչափ մասնակցության իրավունքը: Ոստիկանների թիվը պետք
է հարաբերականորեն համապատասխաներ մահմեդական և հայ բնակչության թվին:
6. Հայերենը, թուրքերենի հետ հավասարաչափ, գործածության մեջ էր դրվելու վարչական ու
դատական հիմնարկներում և դառնալու էր պաշտոնական լեզու:
7. Քրդական և չերքեզական հրոսակախմբերը զինաթափվելու էին, իսկ նրանց
ասպատակությունների դեմ պայքարելու համար ստեղծվելու էին տեղական ոստիկանական
ուժեր` եվրոպացի սպայի հրամանատարության ներքո:
8. Նշված բարենորոգումները կյանքում կիրառելու և վերահսկելու պատասխանատվությունը
դրվելու էր միջազգային հանձնախմբի վրա:
Ինչպես ակներև է, հայկական այս ծրագրով չէր դրվում Թուրքիայից Արևմտյան Հայաստանի
անջատման խնդիրը, չէր առաջարկվում հայկական նահանգները միացնել Ռուսաստանին, այլ դրվում
էր միայն բարենորոգումների խնդիր, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին բալկանյան սլավոնների
շրջանում կատարված բարենորոգումները: Ծրագրին կցված տեղեկագիրը պարունակում էր
Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ազգաբնակչության թվաքանակի վերաբերյալ հավաստի
վիճակագրություն: Դրա համաձայն կայսրության 3 միլիոն հայերից Արևմտյան Հայաստանում բնակվում է 1.330 հազարը: Նույն տարածքում թուրքերի թիվը կազմում էր 530 հազար, քրդերինը` 120

հազար, մյուս ազգություններինը` 82 հազար: Փաստորեն հայերն Արևմտյան Հայաստանում
բացարձակ մեծամասնություն էին կազմում բնակչության ընդհանուր թվում:
Հետաքրքիր է, որ սուլթանը քաջատեղյակ էր վերոնշյալ խնդրագրին ու տեղեկագրին և անգամ
խրախուսեց պատրիարքին` հայկական պատվիրակություն ուղարկելու Բեռլին: Նման դիրք բռնեց
նաև Անգլիան: Այս ճանապարհով նրանք փորձում էին սեպ խրել հայերի և ռուսների միջև և, ի վերջո,
ձախողել հայերի պահանջները, իսկ Հայկական հարցն ամփոփել իրենց մտադրությունների
շրջանակներում: Եվ դա նրանց հաջողվեց:
Նախքան Բեռլին հասնելը հայկական պատվիրակության անդամները եղան Հռոմում,
Փարիզում, Լոնդոնում, Ս. Պետերբուրգում, հանդիպումներ ունեցան քաղաքական, դիվանագիտական
շրջանակների հետ, որոնք խոստացան կոնգրեսում պաշտպանել հայերի դատը: Պատվիրակությունն
ամբողջ կազմով Բեռլին ժամանեց մայիսի կեսերին և կոնգրեսի մասնակիցներին բաժանեց Արևմտյան
Հայաստանի ինքնավարության նախագիծն ու կից փաստաթղթերը, որոնք հենց սկզբից բավարար
ուշադրության չարժանացան:
Կոնգրեսի աշխատանքներն սկսվեցին հունիսի 1-ին և ավարտվեցին ճիշտ մեկ ամիս անց`
հուլիսի 1-ին: Հայ պատվիրակների բոլոր փորձերը` մասնակցելու Կոնգրեսին` մերժում ստացան,
ուստի նրանք ստիպված էին բավարարվել միայն մասնակից երկրների պատվիրակների հետ
առանձին հանդիպումներով: Բեռլինի կոնգրեսում վերանայվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի
համարյա բոլոր դրույթները, այդ թվում և Հայկական հարցին վերաբերող 16-րդ հոդվածը: Կոնգրեսում
տնօրինում էին անգլիական դիվանագետները և հենց նրանց թելադրանքով ընդունվեց բանաձևի 61-
րդ հոդվածը` հետևյալ ձևակերպումով. «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա
հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն
ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր
Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ
նպատակի համար, իսկ տերությունները կհետևեն դրանց կիրառմանը»: Կոնգրեսը որոշեց «հայաբնակ
մարզերում» բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքերի առկայությամբ, այլ,
ընդհակառակը, դրանք անցկացվելու էին այնտեղից ռուսական բանակի դուրս գալուց հետո:
Փաստորեն հայկական բարենորոգումների իրագործման իրավական երաշխիքը` ռուսական բանակի
ներկայությունը, փոխարինվում էր տերությունների` բարենորոգումներին վերահսկելու անորոշ
երաշխավորությամբ: Հատկանշական է, որ 61-րդ հոդվածում Հայաստան անվանումը այլևս չէր
հիշատակվում, այլ օգտագործվում էր «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Իսկ թե
որո՞նք էին այդ մարզերը և ի՞նչ բնույթի էին լինելու բարենորոգումները, այդ մասին ոչինչ չէր ասվում:
Այսպիսով, Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի
միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն
անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից` այն դարձավ միջազգային
դիվանագիտության շահարկումների առարկա` բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին:
Հայկական հարցի շահարկման դիմաց Անգլիան Թուրքիայից կորզեց Կիպրոսը, ինչպես նաև
տնտեսական ու առևտրական բազում առանձնաշնորհումներ:
Բեռլինի կոնգրեսը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայկական հարցի համար:
Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները
թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն[1], Օսմանյան Թուրքիա[2][3], կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին

Continue reading