Հայկական հարցը

Հիշենք, որ հայերը վերջնականապես կորցրել էին իրենց անկախությունը 1045 թ․-ին, երբ անկում էին պարրել Բագրատունիները։ Դրա հետևանքներն ակնհայտ ծանր էին, քանի որ ինչպես պատմությունն է ցույց տալիս, շուրջ մեկ հազարամյակ հայերը չվերականգնեցին իրենց պետականությունը։
XIXդ․ կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրությունում ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ XVIII դարի վերջերին, ստացել էր Արևելյան հարց անվանումը: Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրությանը ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիկչ մաս և շուտով Հայկական հարց անունով միջազգային դիվանագիտության կիզակետում հայտնվում։
1877-1878թթ․ տեղի է ունենում ռուս-թուրքական պատերազմ, որտեղ հաղթանակ են տանում ռուսները։ Այս պատերազմը ավելի է մեծացնում հայերի ցանկությունը անկախանալու, քանի որ ռուսական բանակում կաին մի շարք հայ սպաներ․Միխայիլ Լոռիս-Մելիքովը, Արշակ տեր-Ղուկասովը, Հովհաննես Լազարևը և այլ բարձրաստիճան սպաներ։ Պատերազմից հետո 1878 թ-ի փետրվարի 19-ին Սան-Ստեֆանոյում կնքված նախնական պայմանագրով Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներ տրվում էր Ռուսաստանին, իսկ 16-րդ հոդվածով Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ապահովել հայերի անվտանգությունը և ինչ-որ չափով ինքնավարություն տրամադրել։ Սակայն Մեծ Բրիտանիան և Ավստրո-հունգարիան չէին ուզում, որ Ռուսաստանը օգտվի այդ պայմանագրից, այդ իսկ պատճառով հրավիրվում է Բեռլինի վեհաժողովը։ Հայերը նույնպես որոշում են պատվիրակություն ուղարկել վեհաժողով՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Սակայն հայերին թույլ չի տրվում մասնակցել դրան։ Եվ հենց այդ ժամանակ արևմտաեվրոպական կողմը կարողանում է վերանայել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Ռուսաստանին զրկել իր մենաշնորներից։ Սակայն պայմանագրում ներառվում է 61-րդ հոդվածը, ըստ որի նույնպես Օսմանյան Կայսրությունը պարտավորվում էր ապահովել հայերի անվտանգությունը։ Սան-Ստեֆանոյի 16 և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածները հիմ են ծառայել հայկական հարցի ստեղծմնանը։

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրք.՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»),

Continue reading

Հեթումյաններ

Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախնահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով

Continue reading

Բագրատունիների թագավորություն

Բագրատունիների ընտանիքը(885-1045) վաղ ավատատիրականշրջանում՝ Արշակունիների թագավորության (66428) ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց«Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունիցհետո)։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էրԹագավորության վերացումից և Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո (428) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայքնահանգի սահմաններից անցնելով Այրարատ՝ միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։

Երվանդունիները հայկական թագավորական

Երվանդյան_ՀայաստանԵրվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր
արքա Երվանդ Սակավակյացի անունով:
Երվանդունիների արքայացանկը
1. Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.),
2. Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.),
3. Հյուդարնես Ա (մ. թ. ա. VI դարի վերջ),
4. Հյուդարնես Բ (մ. թ. ա. V դարի սկիզբ),
5. Հյուդարնես Գ (մ. թ. ա. V դարի կես),
6. Արտաշիր (մ. թ. ա. V դարի 2-րդ կես),
7. Երվանդ Բ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով),
8. Երվանդ Գ (մ. թ. ա. 331 – մոտ 300 թթ.), այնուհետև հաջորդել է անվան – անես
վերջավորությամբ մի գահակալ, ապա տոհմը տրոհվել է,
9. Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 200 թ.)

Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը:  Ք.ա. VI դարի 70-ական թթ. Հայոց թագավորությունըբախվելով Իրանում մեծ հզորության հասած և Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը` հարկադրված եղավ ճանաչել նրա գերիշխանությունը` տարեկան որոշ հարկագումար վճարելու և պատերազմի ժամանակ զորամասեր տրամադրելու պայմանով: Սակայն Հայաստանը լիովին պահպանում էր իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում: Հայաստանի պետական տարածքները համընկնում էին Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Ք. ա. V դարում հուն պատմագիր հերոդոտոսը վկայակոչելով Հեկատեոս Միլատեցու «Աշխարհագրությունը», Ք.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացնում էմիաձույլ հայությամբ բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչևՓոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում` մինչևԱդիաբենե, հյուսիս-արևմուտքում` մինչև Պոնտոս, արևմուտքում` Կապադովկիա, հարավ-արևմուտքում` Կիլիկիա: Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է հին պարսկական արձանագրություններում նշված Կատպատուկա և հին հայկական աղբյուրներում հիշատակվող Կապուտկող, ավելի ուշ` Փոքր Հայք երկրամասին: Այլ խոսքով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Ուստի պատահական չպետք է համարել Ք. ա. V-IV դարերի հույն պատմագիր Քսենոփոնի խոսքերը, թե «Արմենիան մեծ է ու բարեկեցիկ»: Հատկանշական է, որ Ք. հ. I դ. հույն պատմագիր Պլինիոս Ավագըանդրադառնալով Մեծ Հայքիսահմաններին նշել է, որ դրանք արևմուտքից դեպի արևելք ձգվել են 1950 կմ, իսկ հարավից մինչև հյուսիս` 975 կմ: Ինչպես տեսնում ենք, 500 տարվա ընթացքում Մեծ Հայքի տարածքը մնացել է գրեթե անփոփոխ:

Արտաշես Ա

280px-Artashes_IՔ.ա. III դ. վերջերին Սելևկյաններին հաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը,իսկ ԾոփքումԶարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ՝ Հերմոս գետի հովտում։ Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ: Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր ՀայքըԾոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը:

Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում:

Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատոհմին։ Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատոհմի շառավիղ:

Հայկական հողերի վերամիավորումը:
Արտաշեսի` գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական մի շարք երկրամասեր գրավել էին հարևան երկրները` Մարաստանը, Վիրքը, Պոնտոսը, Սելևկյան տերությունը և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը:
 Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հայտնում Արտաշեսի այդ ձեռնարկի մասին: Նրանից ենք իմանում, որ Արտաշեսն իր թագավորության սկզբում արշավել է դեպի արևելք և հասել Կասպից ծովի ափերը, որի արդյունքում Մեծ Հայքին են միացվելՓայտակարանը և Կասպից երկիրը: Այնուհետև արշավանք է ձեռնարկվել դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթած տարածքները: Վրացական աղբյուրը հավաստում է, որ վրացիները պարտավորվում են «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և անհրաժեշտության դեպքում նրան զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը Մեծ Հայքին վերադարձրել է Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ հարավում` սելևկյան Անտիոքոս IV-ի դեմ մղված երկարատև ու համառկռիվներից հետո` Տմորիք երկրամասը:
Հույն պատմագիր Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, թե «Հայաստանն… աճել է Արտաշեսի ջանքերով… և ուստիայստեղ բոլորը միալեզու են», այսինքն` հայալեզու: Ստրաբոնի այս արժեքավոր տեղեկությունըվկայում է, որ Արտաշեսը կարողացել է վերոնշված հայալեզու երկրամասերը վերամիավորել մեկ պետության կազմում: Այդ իրադարձությունն ունեցավ ազգային-քաղաքական կարևոր նշանակություն:

Պապ թագավոր

Պապ (մոտ 353374), հայոց Արշակունի թագավոր 370 թվականից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Պապը գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Գործակցելով Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371 թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։

Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի[1]։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը, Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։

Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին։[2]

Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Արտավազդ Բ 

Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ մոտ մ.թ.ա. 96– մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ 0Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկը, գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Խառանի ճակատամարտումհռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։