ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»երբեմն՝ «Նաիրի»ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»անուններով։

Թուրքական վարկած

Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով «ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է, որ Ադոլֆ Հիտլերը1939 թ.-ին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ Ա. Վեֆան իր հրապարակումով փորձում էր արդարացնել թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանություն «ցեղասպանության» դիմաց իմաստով։ Հատկանշական է նաև, որ այդ աշխատությունը Թուրքիայի կառավարության աջակցությամբ տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Հաճախ թուրք-ադրբեջանական քարոզչական գրականությունում կարելի է հանդիպել այն մտքին, թե հայերը ցանկանում են Վանի թագավորությունը դարձնել հայկական՝ մեղադրելով հայերին ոչ միայն մարդկային, այլև մշակութային ցեղասպանության մեջ:

Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։