Մոնտեսքյո

6FBCB32A-6720-49E8-B26C-0003A5C6F8B0Մոնտեսքյոն ծնվել է Շատո դե լա Բրեդում, Ֆրանսիայի հարավարևմտյան մասում, Բորդոյից 25 կմ հեռու։ Հայրը Ժակե Սեկոնդան զինվոր էր, որը սերում էր ազնվականների ցեղից։ Մայրը Մարի Ֆրանսուա դե Պեսնելը Սեկոնդանների ընտանիքին է փոխանցել բարոնիտիտղոսը։ Մոր մահից հետո նրան ուղարկում են Ջուիլլի կաթոլիկական քոլեջ, որտեղ սովորել է 1700-1711 թվականները։ Հայրը մահանում է 1713թվականին և նրա խնամակալությունը անցնում է հորեղբորը։ 1714 թվականին Շառլը դառնում է Բորդոյի պառլամենտի խորհրդի անդամ։ 1715թվականին ամուսնանում է Ժան դե Լարդիգի(բողոքական) հետ, որից ունենում է 3 երեխա։ Բարոնը(հորեղբայրը) մահանում է 1716թվականին՝ Շառլին կտակելով իր հարստությունը, ինչպես նաև իր տիտղոսը և Բորդոյի պառլամենտի նախագահի պաշտոնը։ Մոնտեսքյոնի վաղ կյանքը համընկնում է կառավարությունում էական փոփոխությունների հետ։ Անգլիանիրեն հռչակել էր սահմանադրական միապետություն և 1707 թվականին միացել էր Շոտլանդիային՝ ձևավորելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը։ Ֆրանսիայում Լուի 14-րդը մահանում է, իսկ նրան հաջորդում է 5 ամյա Լուի 15-րդը։ Այս ազգային փոփոխությունները իրենց ազդեցություններն են թողնում Մոնտեսքյոնիի ստեղծագործությունների վրա։ Մոնտեսքյոն իրավաբանությունը թողնելով իրեն նվիրում է սովորելուն և գրելուն։ Նա գրական հաջողությունների է հասնում իր “Պարսկական նամակներ”(1721)-ի տպագրումից հետո։ Այնուհետև տպագրում է “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին “(1734)։ “Օրենքների ոգու մասին” ի սկզբանե հրատարակվել է անանուն տարբերակով 1748 թվականին։ Գիրքը արագորեն սկսեց ազդեցություն ունենալ եվրոպական և ամերիկյան քաղաքականության վրա։ Ֆրանսիայում այն անբարեհաճորեն ընդունվեց։ Կաթոլիկական եկեղեցինայն և հեղինակի այլ գործեր դասեց արգելված գրքերի շարքում։ Իսկ Եվրոպայում, հատկապես Բրիտանիայում այն գովաբանության արժանացավ։ Ամերիկյան հեղափոխությունից հետո Շառլի աշխատությունը մեծ ազդեցություն ունեցավ Ամերիկայի հիմնադիրներից շատերի վրա, հատկապես Ջեյմս Մեդիսոնի։ Բացի հասարակության և քաղաքականության մասին ստեղծագործելուց, Մոնտեսքյոն երկար տարիներ ճանապարհորդում էր Եվրոպայում, հատկապես Ավստրիայումև Հունգարիայում, մեկ տարի անցկացնելով Իտալիայում և 18 ամիս Անգլիայում՝ նախքան Ֆրանսիայում վերաբնակվելը։ Նրան անհանգստացնում էր վատ տեսողությունը. նախքան մահանալը (1755) նա ամբողջովին կուրացել էր։ Շառլը թաղված է Փարիզում։

 

Գրաֆիտի

Գրաֆիտի („գրաֆիտո“ լատիներեն նշանակում է «քերթել»), այս բառով բնորոշվել են մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։
Այժմեական մշակույթում Գրաֆիտի անվանում են փողոցային պատերին արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստականակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը։

Continue reading

Ընտանեկան Իրավունքներ

629382aa5e41a27bfab6f16c69f5b25f.jpgԸնտանեկան իրավունքիրավունքի առանձին ճյուղ, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները։

Բարոյականություն 

Բարոյականություն կամ մորալ(լատ.՝ moralitasլատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Անհատի բարոյական գիտակցություն

Հասարակական գիտակցությունից բացի բարոյականության մեջ պակաս դեր չի խաղում անհատական գիտակցությունը։ Հիմնվելով հասարակության կողմից մշակված բարոյական պատկերացումների վրա, յուրացնելով դրանք դաստիարակության պրոցեսում՝ անհատը կարող է զգալիորեն ինքնուրույն կերպով կարգավորել իր վարքը և դատել իր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի բարոյականության մասին։ Դրա շնորհիվ բարոյականության մեջ նա հանդես է գալիս ոչ միայն որպես սոցիալական վերահսկողության օբյեկտ, այլև որպես նրա գիտակից սուբյեկտ, այսինք՝ որպես բարոյական անհատանձնավորություն։

Հոգեբանություն

Հոգեբանություն, (հին հուն.՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն) գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին։b7ef8a11788426c91fcfdab7e933c96d

Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16֊րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։

20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին։

«Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել է Գոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին։ Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը:

Օտար լեզուներից շատերում «հոգեբանություն» գիտությունը կոչվում է «փսիխոլոգիա»: Այս բառը հունարեն ծագում ունի: Հին հունարենում «փսյուխե» նշանակում է «հոգի», իսկ լոգոս` «խոսք, բան», այլ խոսքով` ասելիք, գիտություն: Այս բառերի թարգմանությունն արդեն հուշում է հոգեբանության առավել ընդհանրական և համառոտ սահմանումը. հոգեբանություն, այսինքն` խոսք հոգու մասին:

Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, այսպես, օրինակ`

  • ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
  • ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
  • բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց:

Հույզեր

Հույզը (լատ.՝ emoveo՝ ցնցում, անհանգստացում), միջին տևողությամբ հոգեբանական գործընթաց է, որն արտացոլում է սուբյեկտիվությունըգնահատող վերաբերմունք՝ գոյություն ունեցողի կամ հնարավոր իրավիճակների և օբյեկտիվ աշխարհի նկատմամբ: Հույզերը բնութագրվում են հետևյալ բաղադրիչներով՝ անհանգստություններով կամ հոգեկանում հույզերի զգացողության գիտակցմամբ, գործընթացներ՝ նյարդային համակարգում կատարվող իրադրությունով՝ էնդոկրին համակարգ, շնչառական, մարսողական և օրգանիզմի մնացած համակարգով, հույզերը արտահայտիչ են նաև դեմքի վրա: Հույզերը տարբերվում են մյուս տեսակի հուզական գործընթացներիցԱֆֆեկտզգացմունք և տրամադրություն:

2016CA_Emotions_458330963.png

Հույզերը հոգեկան երևույթների շրջանակներում հանդիսանում են կարևորագույն բարդ գործընթացներ, որոնք զուգակցվում են հոգեկան բոլոր երևույթների հետ: Հույզերը ունի առաջացման սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ:

Հույզերը արտահայտում են սուբյեկտի վերաբերմունքը շրջապատող աշխարհի օբյեկտների և սուբյեկտների նշանակելի լինելու նկատմամբ: Այն պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձևն է. հույզերը սուբյեկտի համար ազդակ են հանդիսանում արտաքին օբյեկտների կարևորությունը գնահատելու համար և դրդում են ուղղելու իրենց գործունեության ուղղվածությունը: Հույզերը արտացոլում են սուբյեկտի վերաբերմունքը աշխարհի և ինքն իր նկատմամբ, պահանջմունքների բավարարված կամ անբավարարված լինելը նաև ապագայում դրանցբավարարվածության հնարավոր և անհնարին լինելը։

Հույզը երբեմն նշանավորվում է որպես զգացմունք (feeling), որը մոտիվացնում է, կազմակերպում և ուղղորդում ըմբռնումը, մտածողությունը և գործողությունը:

Հույզը մոտիվացնում է: Այն մոբիլիզացնում է էներգիան: Այդ էներգիան որոշ դեպքերում սուբյեկտի համարգործողություն կատարելու միտում է համարվում: Հույզերը ղեկավարվում են անհատի մտավոր և ֆիզիկական ակտիվությամբ, դրանք ուղղում է համապատասխան ուղղությամբ: Օրինակ՝ եթե դուք վախեցած եք, ապա դժվար թե ագրեսիվ քայլեր անեք: Հույզերը ֆիլտրում են անձի ըմբռնումները։

«Հույզերը կարող են նշանավորվել որպես դրական կամ բացասական փորձ, որը կապված է ֆիզիոլոգիական ակտիվության որոշակի կառուցվածքի հետ»: Հույզերը առաջացնում են տարբեր ֆիզիոլոգիական, վարքային եւ ճանաչողական փոփոխություններ: Հույզերի առաջնային դերը այն է, որ մոտիվացնեն հարմարվող վարքը, որոնք նախկինում նպաստում էր մարդկանց գոյատեւման գործընթացին: Զգացմունքները պատասխանում են ներքին եւ արտաքին կարևոր «իրադարձություններին»։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

38․1 Հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ուսում ստանալու իրավունք բայց այս հոդվածը ունի նայև իր հակասությունը։ 27 հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր ազատությունը։  Բայց ինչքան ել ես ունենամ իմ ազատությունը ես չեմ կարող օգտագործել այն, քանի որ ես քոլեջում չունեմ այդ ազատությունը օգտագորելու իրավունք։ Քոլեջի իրավունքների մեջ դա չի մտնում։ Այնտեղ որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը, այնտեղ սահմանափակվում է ուրիշի ազատությունը։ Օրինակ այստեղ սկսվում է քոլեջի ազատությունը, որը սահմանապակում է մեր ազատությունը։ Ստացվում է նրանք կապակցված են։

Իդեալ

Իդեալ , այնպիսի մտապատկեր կամ պատկերացումների համակարգ, որոնցում արտահայտվում են անձի բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները։ Եթե իդեալն անձի համար դառնում է նաև նպատակ, ապա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը։ Իդեալները կարող են մարդու համոզմունքների հիմնական բաղադրիչները դառնալ։

Որևէ անձի կամ այլ երևույթի՝ երևակայության մեջ իրականից ավելի բարձր հատկություններով, բարեմասնություններով օժտելը, նրան դրական գծեր վերագրելը։ Սովորաբար իդեալականացնում են այն անձին (կամ խումբը), որոնց հետ հոգեբանական նույնականացում (իդենտիֆիկացիա) են ապրում։ Իդեալականացումը սովորական երևույթ է սիրո առկայության դեպքում։

ԳԵՂԵՑԻԿԸ/ՏԳԵՂԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը` ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը: Ըստ նրա` գեղեցիկն ունի մաքրագործող հատկություն, քանի որ գեղագիտական հաճույքը մարդուն թեթևացնում ու ազատում է կուտակված անկատարություններից: Արիստոտելը գտնում է, որ մարդն ազնիվ ու վեհ սարքեր է գործում հանուն գեղեցիկի:
Գեղեցիկը ինքնին կա, այն մարդու կամքից անկախ է այսինքն օբյեկտիվ, ինչ որ իմասով տիեզերական։
Մարդը գեղեցկության ձգտող էակ է, դա նշանակում է, որ  մարդն անընդհատ գեղեցկություն ու ներդաշնակություն է որոնում իր  գործունեության մեջ։ Եվ եթե մեր կենցաղում գեղեցկությունը տեղ չի գտնում, դրանով մենք աղքատեցնում ենք ինքներզ մեզ` հնարավորություն չտալով զգալու, վայելելու գեղեցիկը որքան հնարավոր է հաճախ, զգալու մեր գոյության լիակատարությունը նաև գեղեցիկի միջոցով։Чалтыкьян_А.Г._портрет_Боливара.JPG

 

Արտաքին տգեղությունը այնքան էական չէ,որքան ներքինը տգեղությունը։Արտաքին գեղեցկությունը շատ խափուսիկ է և աչք շոյող։ Արտաքին տգեղությունը շատ հարաբերական է։Հաճախ մարդիկ ընտրություն են կատարում դատելով արտաքին գեղեցկությունը հաշվի չառնելով ներքին տգեղությունը։

Կարելի է ասել,որ գեղեցիկն ու տգեղը մեդալի երկու կողմերն են,քանի որ երկուսնել հավասար իրավունք ունեն կյանքում։ Իսկ եթե չլիներ տգեղը,ո՞վ պետք է գնահատեր գեղեցիկը