Ինքնարժեք

Ինքնարժեք  են անվանում  ապրանքի  այն  գինը  որը  իր  մեջ  ներառում  է  բոլոր  այն  ծախսերը, որոնք  կատարվել  են  ապրանքը  ձեռք  բերելու  կամ  արտադրելու  վրա։

ինքնարժեք-50 դր, վաճառքի  գին-130

50-130

վեր․=80×100=16%                                                                                                                                              —                                                                                                                                                                50

Continue reading

Ձեռներեցություն

Ակտիվներ                      Պասիվներ

Դրամարկղ                    (հաշվեկշիռ)

Դեբիտորական  պարտ. (նիսիա)  Կրեդիտորական  պարտավորություններ(վարկեր)

Հումք                           Պարտքեր  անհատներին  և  այլն

Ապրանք                      երկարաժամկետ  կամ  կարճաժամկետ

Սարքավորումներ       սեփական   կապիտալ

Տրանսպորտային  միջոցներ

Անշարժ  գույք

Continue reading

Մարքեթինգ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 1.

Ի՞ՆՉ Է ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ /ՄԱՐՔԵԹԻՆԳ/ ԲԱՌԸ, ՔԱՆԻ ՈՐ ԶԱՆԱԶԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԵՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ:

Այսպես, որոշ մարդկանց համար այն վաճառքի հոմանիշ է: Վաճառքն, անշուշտ, մարքեթինգի մաս է կազմում, սակայն մարքեթինգի նշանակությունը ավելի լայն է: Որոշ մարդկանց համար մարքեթինգ բառը կիրառելի է ցանկացած տեսակ առաջխաղացում և գովազդ նկարագրելու համար: Մարքեթինգը ներառում է բոլոր նշված բաղադրիչները, սակայն միայն դրանցով չի սահմանափակվում:

Իրականում մարքեթինգը շատ ավելի լայն հասկացություն է, քան առաջխաղացումը և վաճառքը: Այն ընդգրկուն է և համապարփակ իր կազմով` մատնանշելով ձեռնարկության դիրքորոշումը մրցակիցների նկատմամբ շուկայում, ձեռնարկության մրցակցային առավելությունը և շուկայում գործող այն հատվածները, որոնց այն ծառայելու է:

Ընտրելով շուկայի որոշակի հատվածներ և, հետևաբար, որոշում կայացնելով գործ չունենալ այլ հատվածների հետ, մարքեթինգը նաև ենթադրում է հաղորդակցում նշված շուկաների հաճախորդների հետ: Հաղորդակցումը ընթանում է երկխոսության և ոչ թե մենախոսության տեսքով, այսինքն` ենթադրում է, որ շուկայագիտությունը ենթադրում է կամ շուկայի հետազոտություն կամ հաճախորդների մասին տվյալների հավաքագրում: Միայն այս ամենից հետո մենք կարող ենք հստակ ուղերձներ մշակել` համապատասխանեցնելով դրանք զանազան հաճախորդների կարիքներին: Հետագայում նշված ուղերձներից յուրաքանչյուրը հասնում է իր հասցեատիրոջը համապատասխան միջոցներով:

Նշված հստակ մարքեթինգային հաղորդագրությունները մշակվում և հասնում են իրենց հասցեատիրոջը` մարքեթինգի 3 բաղադրիչ կոչվող հնարքի օգնությամբ:

Այսպիսով, մարքեթինգը ավելին է, քան առաջխաղացումը և վաճառքը: Այն բիզնեսը շուկայում դիտարկելու միջոց է: Կիրառելով մարքեթինգի ողջ գործիքակազմը` մենք կարող ենք հասնել հաջողության հմտորեն խուսանավելով մրցակիցներից և արդյունավետ սպասարկելով մեր հաճախորդներին:

Որպեսզի մեր ձեռնարկությունը հասնի հաջողության, մեզ անհրաժեշտ է կիրառել մարքեթինգի բոլոր կողմերը` ռազմավարական մարքեթինգ, մրցակիցների վերլուծություն, դիրքավորում շուկայում, շուկայի հետազոտություն և, վերջապես, մարքեթինգային հաղորդագրությունների փոխանցում: Ահա թե ինչի մասին է մարքեթինգը: Եկեք փորձենք առավելագույնըքաղել մարքեթինգային առաջարկից, որպեսզի կարողանանք էլ ավելի արդյունավետ զարգացնել մեր ստեղծարար ձեռնարկությունները:

Կազմակերպությունների իրական կազմը

ՍՊԸ- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։

ԱՁ — Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։

ՓԲԸ- Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերությանբաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։

ԲԲԸ- Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), բաժնետիրական ընկերություն, որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։